Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սրուե–Շ․–Գյոպինգեն–Ալեն նավթա մուղը։ Ունի համալսարան, ավիացիայի ու տիեզերական թռիչքների Փորձարկման կենտրոն, թատրոն։ Առաշին անգամ հի շատակվում է XII դ․։ Մինչև 1918-ը եղել է Վյուրտեմրերգի մայրաքաղաքը։


ՇՏՈՒՐ (Stur) Լյուղովիտ (1815–1856), սլովակյան բանաստեղծ, բանասեր։ XIX դ․ 40–ական թթ․ սլովակ, ազգային ազատա գրական շարժման գաղափարախոս ու ղեկավար։ Փիլիսոփա–բանասերի կրթու թյուն է ստացել Բրատիսլավայի լիցեյում (1829–33) և Հալլի համալսարանում (1838–40)։ 1844-ին միշին սլովակ, բար բառի հիման վրա կատարել է (Ցո․ Ղուր բանի և Մ․ Հոջայի հետ) գրական լեզվի ռեֆորմ։ 1845–48-ին հրատարակել է «Սլո– վենսկե նարողնե նովինի» («Սլովակյան ազգային թերթ»- ը)։ Մասնակցել է Պրագա յի 1848-ի ապստամբությանը, 1848–49-ի հեղափոխության ժամանակ գլխավորել է սլովակների ազգային ազատագրական պայքարը։ Երբ հունգ․ բուրժ․ հեղափոխա կան կառավարությունը հրաժարվել է ճնշված ժողովուրդների ազգ․ պահանջնե րը բավարարելուց, Շ․ անցել է ավստրո– սլավիզմի դիրքերը, հակահեղափոխու թյան ճամբարը։ 1848-ից հետո ապրել է Մոդրում (ոստիկանության հսկողության տակ), զբաղվել է գիտահրապարակախո– սական ու գրական գործունեությամբ։ Շ–ի սոցիալ–տնտ․, քաղ․ և մշակութային ծրագիրը, որը օբյեկտիվորեն բուրժուա– դեմոկրատ․ բնույթ է կրել, հիմք է դարձել ազգ․ գաղափարախոսության և ռոման տիզմի համար գրականության մեշ։ Շ․ հնարավոր է համարել սլովակ, ժողովըր– դի զարգացման ոչ կապիտալիստական ուղին՝ գյուղացիական համայնքների ձևով («Սլավոնությունն ու ապագա աշխարհը», հրտ․ 1867, ռուս․)։ Գրականագեղագիտ․ հայացքներում բացարձակացրել է բանա հյուսությունը որպես ազգային ոգու և ազգային մշակութային ավանդույթի ար– աահայտություև («Սլավոևական ցեղերի ժողովրդական երգերի ու վեպիկների մա սին», 1853)։


ՇՏՈՒՐՄ (Sturm) Ժակ Շառլ Ֆրանսուա (1803–1855), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1836), Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր (1840)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկայի դիֆերենցիալ հավասարումների եզրային խնդիրների լուծմանը և, դրա հետ կապված, սովորական դիֆերենցիալ հավասարումների սեփական արժեքները և սեփակաև ֆունկցիաները գտնելու խնդրին (տես Շտուրմ–Լիուվիլի խնդիր)։ Գտել է տրված հատվածում հանրահաշվական հավասարման արմատների թիվը որոշելու ընդհանուր մեթոդ։


ՇՏՈՒՐՄԻ–ԼԻՈՒՎԻԼԻ ԽՆԴԻՐ, դրվում է այսպես. գտնել –y"+q00y=Xyt(1) դիֆերենցիալ հավասարմանը և Aiy(a)+Biy՝(a)=0,A2y(b)+B2y՝(b) = 0 (2) եզրային պայմաններին բավարարող լու ծումները (սեփական ֆունկցիաները), ինչ պես նաև ճ պարամետրի այն արժեքները (սեփական արժեքները), որոնց դեպքում այդպիսի լուծումներ գոյություն ունեն։ Շ–Լ․ խ–ի հետ կապված հարցերում կենտ րոնական տեղ են գրավում սեՓական ֆունկցիաների համակարգի լ ր ի– վ ու թ յ ա ն, ինչպես նաև [a, b] հատվա ծում անընդհատ ֆունկցիան ըստ այդ հա մակարգի վերլուծելու հնարավորության հարցերը։ Եթե զ(^) ֆունկցիան իրական է և անընդհատ [a, b]-nuf, իսկ Ai, Bi, A2, Ba թվերը իրական են, ապա սեփական արժեքներն իրական են և կազմում են մոնոտոն աճող և անվերջության ձգտող Х0, ճսtXn,․․․ հաջորդականություն՝ ․․․» Xn,«»« limXn J-oo․ ընդ ո–>օօ որում համապատասխան y0(x;), yiM, Уз(х,),․․․, ynOO,․․․ սեֆական ֆունկցիա ները [a,b]-nuf լրիվ օրթոգոնալ համա կարգ են կազմում, իսկ յուրաքանչյուր УпС?0 սեփական ֆունկցիա (a,b)-nuf ունի ո հատ զրո։ Մասնավորաբար, –y"=Xy հավասարման և уг(0)=уг(я)=0 եզրային պայմանների դեպքում՝ Xn=n2, yn(x;)=cosnx; (ո=0, 1, 2,․․․)։ Շ–Լ․ խ․ դիտարկում են նաև (2)-ից տար բեր այլ եզրային պայմանների դեպքում, ինչպես նաև անվերշ միջակայքում։ Շ–Լ․ խ–ին է բերվում մաթեմատիկական ֆիզիկայի որոշ խնդիրների լուծումը, երբ նրանց նկատմամբ կիրառվում է Ֆ ու– րիեի մեթոդը (օրինակ՝ ծայրա կետերում ամրացված համասեռ լարի տատանման խնդիրը)։ Շ–Լ․ խ–ի հետազոտումը սկսվել է 1837-ին (ֆրանսիացի մաթեմատիկոսներ ժ․ Լիու– վի1 և Շ․ Ֆ․ Շւոուրմ) և հետագա զարգա ցում ստացել Վ․ Ա․ Սաեկչովի, Դ․ Հիւ– բերւոքւ, Գ․ Վեյփ աշխատանքներում։ Մաթ․ ֆիզիկայի որոշ խնդիրներում կարևոր նշանակություն ունի Շտուրմի– Լիուվիլի հակադարձ խնդիրը։ Պարզա գույն դեպքում այն ձևակերպվում է այս պես․ գտնել (1) հավասարման զ(^) գոր ծակիցը, եթե հայտնի է սեփական ար ժեքների {Xn} հաջորդականությունը՝ սպեկտրը։ խնդիրը առաջադրել է 1929-ին Վ․ Հ․ Համ բարձումյանը և ցույց տվել, որ у՝(0)=у՝(л) եզրային պայման ների դեպքում, եթե Xn=na(n=0, 1, 2,․․․), ապա qM–0։ Շվեդ մաթեմատիկոս Գ․ Բորգը ցույց է տվել, որ ընդհանուր դեպքում սպեկտրը միարժեքորեն չի որոշում q(x,) գործա կիցը․ ուստի q(x,H* միակությունը ապա հովելու համար հարկավոր են լրացուցիչ տվյալներ։ Կախված լրացուցիչ տվյալնե րից՝ առաջ են եկել տարբեր դրվածքներով հակադարձ խնդիրներ։ Այդ խնդիրները լուծել են Մ․ Գ․ Կրեյնը, ի․ Մ․ Գելֆանդը, Բ․ Մ․ Լևիտանը, Վ․ Ա․ Մարչենկոն։ Գրկ․ Марченко В- А․, Операторы Штурма–Лиувилля и их приложения, Киев, 1977․ Ի․ Խաչատրյան


ՇՏՈՒՐՍԱ (Stursa) Ցան (1880–1925), չեխ քանդակագործ։ 1894–98-ին սովորել է Գորժիցայի քարտաշների և քանդակագործների դպրոցում, 1899–1903-ին՝ Պրագայի Գեղարվեստի ակադեմիայում։ Կրել է սիմվոչիզմի ազդեցությունը։ Ստեղծել է մարդկային մարմնի գեղեցկության զգա յական ընկալմամբ ներթափանցված ար ձաններ («Եվա», 1908, Ազգային պատկե րասրահ, Պրագա), սուր դրամատիկա կան գործեր («Վիրավորը», 1920–21, նույն տեղում), բազմաթիվ մոնումենտալ– դեկորատիվ կոմպոզիցիաներ և հուշար ձաններ («Աշխատանք» և «Մարդասիրու թյուն» խմբաքանդակները Պրագայի Գլավ– կի կամուրջի համար, 1911–13, Ս․ Չեխի Ցա․ Շ տ ու ր ս ա․ «Վիրավորը», բրոնզ (1920–21, Ազգային պատկե րասրահ, Պրագա) հուշարձանը Պրագայում, 1921–22), ար տահայտիչ դիմաքանդակներ («Բ․ Նեմ– ցովա», 1924, Ազգային պատկերասրահ, Պրագա)։ Շ–ի աշխատանքները նպաստել են XX դ․ չեխ․ ռեալիստական քանդակա գործության զարգացմանը։


ՇՐԵԴԻՆԳԵՐ, Շրյոդինգեր (Schrödinger), Էրվին (1887–j961), ավստրիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի ստեղծողներից։ Ավարտել է Վիեննայի համալսարանը (1910)։ 1920-ից՝ Շտուտգարտի, 1921-ից՝ Բրեսլաուի (Վրոցլավ), 1921–1927-ին՝ Ցյուրիխի բարձրագույն տեխ․ դպրոցների, 1927-ից՝ Բեռլինի, 1933–1935-ին՝ Օքսֆորդի, 1936–38-ին՝ Գրացի, 1938–39-ին՝ Գենտի համալսարան ների պրոֆեսոր։ 1940-ից՝ Դուբլինի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, ապա՝ իր հիմնադրած բարձրագույն հետազոտությունների ինստ–ի դիրեկտոր։ 1956-ից՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են մաթ․ ֆիզիկային, հարաբերականության տեսությանը, ատոմի ֆիզիկային, կենսաֆիզիկային։ Ուսումնասիրել է բյուրեղային ցանցի տեսությունը, ստեղծել (1920) գույնի մաթ․ տեսությունը, որն ընկած է արդի գունաչափության հիմքում։ Շ–ի կարևորագույն վաստակը ալիքայիև մեխանիկայի ստեղծումն է (1925-ի վերջ – 1926-ի սկիզբ)։ Ելնելով մատերիայի ալիքների մասին Լ․ դը Բրոյլի վարկածից՝ Շ․ ցույց է տվել, որ ատոմային համակարգերի ստացիոնար վիճակները կարող են դիտարկվել իբրև տվյալ համակարգին համապատասխանող ալիքային դաշտի սեփական տատանումներ։ Գտել է ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի հիմնական հավասարումը (Շրեդինգերի հավասարում) և տվել դրա լուծումը մի շարք մասնավոր խնդիրների համար։ Ապացուցել է ալիքային մեխանիկայի ու Վ․ Հայզենբերգի, Մ․ Բոռնի և Պ․ Յորդանի «մատրիցային մեխանիկայի» նույնականությունը։ Շ–ի զարգացրած մաթ․ ֆորմալիզմը և ներմուծած ψ ալիքային ֆունկցիան քվանտային մեխանիկայի և դրա կիրառությունների առավել ադեկվատ