Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեցու եռաստիճան որմնախարիսխը և, մասամբ, պատերի ստորին շարքը։ Քա– ռակուսի (4,08X4,08 մ) ներքին տարածու– թյունը արլ–ից ավարտվում է ներսից կի– սաշրջանաձև, դրսից՝ հազվադեպ հան– դիպող եռանիստ աբսիդով։ Գտնվել են ծածկի տրոմպները, շքամուտքի սյան ատտիկական տիպի տրամատով խարսխի բեկորը, աբսիդի կամարի իմպոստի քա– րերից։ Տրոմպների փոքր չաւիերը հիմք են տվել ծածկի ձևը վերակազմել գոց– ված թաղով։ Ռ–ի եկեղեցին Հայաստանի առաջին գմբեթավոր կառույցներից է և չափազանց կարևոր վաղ միջնադարում գմբեթավոր հորինվածքի ստեղծման և զարգացման պատմության համար։ Գրկ․ Токарский Н․ М․, Археологи– ческие раскопки в Армении, 11, Джрвеж II, Вохджаберд, Е․, 1964․ Մ․ Հասրաթյան, Գ․ Բարիկյան

ՈՂՏԱԲԵՐԴԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՍՍՀ–ում, Գեղամա լեռների հվ–արմ․ ճյուղավորու– թյունը։ Կազմված է կավավազաքարա– յին ծալքավորված շերտախմբերից և հրա– բըխաբեկորային ապարներից (Ողջաբերդի հաստվածք), որոնք ծածկված են լավանե– րով։ Ունի մինչև 2200 մ բարձրություն։ Բեկորային կառուցվածքով, կատարային մասում բլրաալիքավոր, մասամբ՝ տա– փարակ մակերևույթով էրոզիոն–դենոլդա– ցիոն սեղանաձև լեռնաշղթա է։ Հվ․ և հվ–արմ․ լանջերը զառիթափ են՝ մասնատ– ված չոր հովիտներով ու ձորակներով։ Տարածված են սելավային և սողանքային երևույթները։ Հս․ լանջերը մեղմաթեք են, աստիճանաբար ցածրանալով ձուլվում են Կոտայքի սարավանդին։ Լանջերին տա– րածված են չոր, կատարային մասում՝ լեռնային տափաստանները։ Օգտագործ– վում է որպես արոտավայր, խոտհարք և վարելահող։ Ֆ․ Գևորգյան

ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ, ողջախոհու– թյուն, փիլիսոփայության և հոգեբա– նության մեջ՝ իրականության վերաբեր– յալ այն հայացքները, տեսակետները և կարծիքները, որոնք հիմնված են կենսա– փորձի ու առօրեական գիտելիքների վրա և համապատասխանում են կշռադատու– թյան տրամաբանական հանրաճանաչ եղանակներին։ Դրանք դառնում են մո– տեցման տիպար և չափանիշ յուրաքան– չյուր նոր հայացքի ու կարծիքի և դրա համաձայն կատարվող գործողության հա– մար։ П․ հակադրվում է երևակայական և իռացիոնալ մտակառուցումներին, ուստի և պատմականորեն օգտագործվել է կրոնի, սխոլաստիկայի և սնահավատության քննադատության մեջ (Ռ․ Դեկարտ, Մ․ Մոնտեն, Պ․ Բել, XVIII դ․ ֆրանս․ մատերիալիստներ ևն)։ Բայց միշտ գի– տակցվել է, հատկապես դիալեկտիկայի դասականների կողմից, Jfl-յան սահմանա– փակությունը, որը որոշվում է փորձնա– կան գիտելիքի շրջանակներով։tfl․ չի կարող թափանցել փորձից վերացած տե– սական մտածողության ոլորտը, ուստի և նրա չափանիշները չեն կարող փաստարկ– ներ լինել գիա․ և փիլ․ խնդիրների լուծ– ման համար։ П-յան բացարձակացման վրա են հիմն– ված շոտԼանդական դպրոցի փիլիսոփա– յությունը, նեոռեալիստական որոշ ուս– մունքներ ևն։ Ո․ և նրանով պայմանավոր– ված ռացիոնալությունը պայմանական– մշակութային երևույթ են․ նոր գիտելիք– ներն ու պատկերացումները պատմական զարգացման ընթացքում խախտում են կենսափորձի, առօրեական գիտելիքների և մտածելակերպի հիման վրա կայունա– ցած շրջանակները։ ՈՂՋԻ, գետ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, ստորին հոսանքը՝ Ադրբ․ ՍՍՀ–ում, Արաք– սի ձախ վտակը։ Երկարությունը 82 կմ է, ավազանը՝ 1175 կմ2 (ՀՍՍՀ սահմաննե– րում՝ 56 կմ և 933 կմ2)։ Կապուտջուղ և Ծակքար օժանդակներով սկիզբ է առ– նում Զանգեզուրի լեռնաշղթայի Կապուտ– ջուղ գագաթի հվ–արլ․ լանջից։ Վերին հո– սանքում ունի տաշտանման, ապա V-ui- նման հովիտ, որը Ղափան քաղաքի մոտ աստիճանաբար լայնանալով՝ վերածվում է լայն գոգավորության։ Ձախից ընդու– նում է Դեղի, Նորաշենիկ, Արծվանիկ, աջից՝ Դեղանուշ, Մուսալլամ վտակնե– րը։ Սնումը խառն է, հորդացումը՝ ապրի– լից–հուլիս։ Միջին տարեկան ծախսը 9,6 մ31վրկ է, տարեկան հոսքը՝ 302,4 մլն մ3։ Հորդացումների ժամանակ վերածվում է սելավի։ 1956-ին առավելագույն ծախսը (Ղափան) մոտ 33,5 անգամ շատացել էր միջին տարեկանից։ Հաստատուն սառ– ցակալումը բացակայում է։ Սառցակսղ– ման (հունվար–փետրվար) տևողությունը մինչև 11 օր է, ջրերն օգտագործվում են էներգետիկ նպատակներով։ Ո–ի վրա են Ողջիի և Ղափանի ՀԷԿ–երը, ափերին՝ Քաջարան, Ղափան և Զանգելան քաղաք– ները։ Գ․ Աբրահամյան Ո* արվեստ ու մն գրական ու թյան մեջ, արվեստի ստեղծագործությունը կամ ստեղծագործությունների միագու– մարոլթյունը բնորոշող կերպարային հա– մակարգի, գեղարվեստական արտահայտ– չականության միջոցների, պատկերման հնարքների կայուն ընդհանրությունը։ Ո․ է կոչվում նաև հատկանիշների այն համա– կարգը, որով կարելի է ճանաչել այդ ընդ– հանրությունը։ Ո–ի հասկացության մասին սովետական տեսության մեջ կան տարբեր կարծիքներ, երբեմն նրա հետ է կապվում ձևի և բովանդակության դրսևորումների ողջ համակարգը, սակայն հաճախ նրա նշանակությունը սահմանափակվում է կեր– պարի կառուցվածքով և գեղարվեստական ձևով։ Դրանից անկախ, Ո–ի տեսության մեջ ընդգծվում է ձևական կառուցվածքնե– րի խոր պայմանավորվածությունը ար– վեստի սոցիալական և մշակութային–պատ– մական բովանդակությամբ, նրա մեթոդով (տես Մեթոդ գեղարվեստական), արվես– տագետի աշխարհայացքով։ Ոչ պակաս կարևոր է, որ այդ պայմանավորվածու– թյունը ուղղակի, մեխանիկական բնույթ չի կրում և կապված է ոճի զարգացման հարաբերական ինքնուրույնությանը, ոճա– կան հատկանիշները կարող են պահպան– վել նաև այն ժամանակ, երբ արվեստը էապես փոխել է բովանդակությունը (հատ– կապես դարերով կազմավորված այնպիսի Ո–երում, ինչպես գոթական ոճը, կլասի– ցիզմը)․ իրենց վերելքի և ծաղկման փու– լերում բովանդակալից խորություն պա– րունակող П-երը (բարոկկո, կլասիցիզմ) ճգնաժամի և անկման շրջանում կարող են հանդես գալ որպես գեղարվեստական ճշմարտության հակոտնյաներ։ Ո․ հասկա– ցությունը ունի տարբեր մակարդակի մեկ– նաբանումներ։ Ծագելով լատ․ stilus, sty– lus (հուն, атг&ос; – Փայտիկ՝ գրելու հա– մար նախատեսված մետաղյա կամ ոսկրե սրածայր ձողիկ՝ գրենական պիտույք՝ ԳՐԻձ) բառից՝ հին աշխարհում արդեն նշա– նակել է գրական հանգ, անհատական եղանակ։ Ներկայումս էլ այն, ինչպես հա– յերենում կիրառվող «П․* բառը, օգտա– գործվում է գրողի, նկարչի, քանդակա– գործի, երաժշտի և այլոց ստեղծագործու– թյան գեղարվեստական առանձնահատ– կությունները (օրինակ՝ Միքելանջելոյի ոճը, Ա․ Մ․Պուշկինի ոճը) կամ գործունեու– թյան առանձին ւիուլերը (օրինակ՝ Մ․ Մար– յանի վաղ շրջանի ոճը) նշելու համար։ Ո․ հասկացությունը լայնորեն կիրառվում է նաև որևէ դարաշրջանի՝ ուրույն հատկա– նիշներ ունեցող տիպական գեղարվեստա– կան ուղղությունները կամ միտումները բնորոշելիս։ Այդօրինակ Ո–երի («ոճական ուղղությունների») ինչպես բնույթն ու սահ– մանները, այնպես էլ անվանումները չա– փազանց բազմազան են (հին հուն, դա– սական կերպարվեստում «խիստ Ո․», գո– թական ոճի կերպարվեստում «մեղմ Ո․» ևն)։ Ո․ են կոչվում նաև որևէ ժողովրդի ճարտարապետությանն ու կերպարվես– տին երկար ժամանակ հատուկ կայուն առանձնահատկությունները, որոնք հե– տագայում ընդօրինակվել են («հին եգիպ– տական Ո>, «չինական Ո>)։ Վերջապես, Ո․ հասկացությամբ նշվում են արվեստի պատմության Փուլերը («պատմական Ո–եր», օրինակ, ռոմանական Ո․, գոթա– կան Ո․, բարոկկո), որոնք տարբեր ար– վեստների գործերում առանձնանում են կերպարապլաստիկական համակարգի միասնությամբ։ Պատմ․ Ո–երը մեծ մա– սամբ ունենում են ոչ միայն ժամանակա– գրական, այլև տարածքային սահմաններ։ Առավել ուսումնասիրված եվրոպ․ Ո–երին զուգահեռ կարևոր նշանակություն ունեն Ասիայի, Աֆրիկայի ևն Ո–երը։ Տարբեր դարաշրջաններում անհատա– կան Ո–երի, պատմ․ Ո–երի ու ոճական ուղ– ղությունների միջև ստեղծվել է տարբեր հարաբերակցություն։ Որպես կանոն, ար– վեստի զարգացման վաղ շրջաններում fl․ եղել է միասնական, համապարփակ, խըս– աորեն ենթարկված կրոնագաղափ արա– կան տիրող նորմերին, ընդհանուր Ո–ի սահմաններում առանձնացել են մշակու– թային խոշոր շերտեր (պաշտոնական, բանահյուսական ևն) ու տեղական դըպ– րոցներ, սակայն ուղղությունները և ան– հատականությունները դեռևս միշտ չէ որ զանազանվել են (սակավ օրինակներից են Թութմես վարպետը հին եգիպտ․ քան– դակագործության ասպարեզում)։ Վերա– ծննդի դարաշրջանից անհատական Ո–ի նշանակությունը կտրուկ մեծացել է։ Մի– քելանջելոյի, Տիցիանի, Ու․ Շեքսպիրի Ո․ պակաս նշանակություն չունի, քան նրանց դարաշրջանում տիրող Ո․, քանի որ Ո–ի ամենաբարձր դրսևորումները ոչ մի կերպ չեն սպառվում նրանց ընդհանուր բնու– թագրմամբ։ Միաժամանակ յուրաքան– չյուր նոր պատմ․ Ո․ ավելի վաղ շրջանի Ո–երի համեմատությամբ կորցնում է իր