դի նախնական շերտը, XIII դ․՝ Քոբայր, Տիգրան Հոնենց, Բախտաղեկի, Դադի– վանք, Ախթալայի աբսիդը ևն)։ Եկեղեցի– ները հարդարող մեզ հայտնի հայկ․ Ո–յան բոլոր օրինակները կրոն, բովանդակու– թյուն ունեն, իսկ աշխարհիկ բնույթինը, որոնցով, ըստ գրավոր աղբյուրների, ծածկվել են պալատների պատերը, մեզ չեն հասել։ Ո․ Հայաստանում շարունակ– վել է կիրառվել նաև ուշ շրջանում (XYII– XIX դդ․)։ Նշանակալից է եղել Հուքնաթան– յան ընւոանիքի դերը, որի նշանավոր վարպետները նկարազարդել են էջմիած– նի տաճարը և մի շարք այլ եկեղեցիներ։ П․ (հիմնականում աեմպերա և յուղաներկ) լայն տարածում է ունեցել Նոր Զաղայում, հարդարվել են ինչպես եկեղեցիները, այնպես էլ մասնավոր տները։ Չնայած ուշ շրջանի П․ նշանակալի ավանդ ունի հայկ․ մոնումենտալ գեղանկարչության պատմության մեջ, այն իր գեղարվեստա– կան հատկանիշներով զգալիորեն զիջում է միջին դարերի որմնանկարներին։ Կա– նոն․ համակարգերի համեմատաբար ազատ մեկնաբանումը, գեղարվեստական լեզվի ինքնատիպությունը, որ կազմա– վորվել է տեղական, ժող․ արվեստի և հել– լենիստական գեղանկարչության ավան– դույթների օրգանական զուգորդմամբ, և, վերջապես, տեխնիկայի յուրօրինակու– թյունը միջնադարյան հայկ․ П․ դասում են արևելա–քրիստոնեական մոնումենտալ գեղանկարչության պատմության նվաճում– ների շարքը։ Սովետական Հայաստանում П․ որպես մոնումենտալ արվեստի կարևոր մարզե– րից մեկը վերելք է ապրել։ Նրա զարգաց– ման միտումները հիմնականում կապված են Մ․ Սարյանի և Հ․ Կոջոյանի ստեղծա– գործության հետ։ 1950–70-ական թթ․ П-յան ասպարեզում աշխատել են Հ․ Զարդարյանը, Հ․ Մինասյանը, Մ․ Ավե– տիսյանը, Ն․ Քոթանջյանը, Ս․ Մուրադյա– նը, Վ․ Իաչատուրյանը, Ռ․ Աթոյանը, Հ․ Սիրավյանը, Զ․ Գրիգորյանը, Մ․ Հովհան– նիսյանը, Ա․ Գրիգորյանը և ուրիշներ։ Ն․ ՔոթանջյաԱ Պատկերազարդումը տես 648–649-րդ էջերի միջև4 ներդիրում։ Գրկ․ Հովհաննիսյան Կ․, էրեբունիի որմնանկարները, Ե․, 1973։ Ղազար– յան Մ․, Հայ կերպարվեստը XYII–XVIII դդ․, Ե․, 1974։ Տ և ր–Ն երսեսյան Ս․, Հա; ար– վեստը միջնադարում, Ե․, 1975։ Данило– ва И․ Е-, Итальянская монументальная жи– вопись, М-, 1970; Лазарев В․ Н․, Древ– нерусские мозаики и фрески XI–XV вв․, М․, 1973; Котанджян Н․ Г․, Цвет в раннесредневековой живописи Армении, Е․, 1978; Дурново Л․ А․, Очерки изобрази– тельного искусства средневековой Армении, М․, 1979; Драм л ян И․ Р․, Фрески Ко- байра, Е-, 1979; D е r-N е г s е s s i a n S․, L’ art Armenien, P․, 1979․
ՈՐՄՆԱՍՅՈՒՆ, որմնամույթ, պիլ– յաստր (իտալ․ pilastro, < լատ․ pi- la – սյուն), ուղղանկյուն հատվածքով ուղղաձիգ ելուստ պատի կամ մույթի վրա, որն ունի օրդերային սյան բոլոր մասերն ու համաչափությունները (սովորաբար առանց էնտազիսի)։ Ո․ լայնորեն կիրառ– վել է օրդերային ճարտ–յան մեջ (տես Օր– դեր ճարտարապետական), հիմ– նականում որպես հարդարանքի տարր (երբեմն ունի նաև կոնստրուկտիվ նշա– նակություն․ ուժեղացնում է պատը)։
ՈՐՄՆԱՔԱՆԴԱԿ, պատի (որմի), հարթու– թյան վրա (որը ֆիզիկական հիմք է և ֆոն) պատկերված քանդակ։ Ըստ պատի հարթության հետ ունեցած հարաբերու– թյան П-ները լինում են հարթաքանդակ, բարձրաքանդակ և խորաքանդակ։
ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ», բուրժ․ սահմանա– դրական հանրապետության առաջին նա– խագիծը հայ իրականությունում, Մադ– րասի խմբակի ծրագրային երկը։ Շարա– դրել է Շ․ Շահամիրյանը% արեմտաեվրո– պական լուսավորական գաղափարների ազդեցությամբ։ Հրատարակվել է Մադրա– սում, Շ․ Շահամիրյանի որդի Հակոբի «Որոգայթ Փառաց»-ի տիտղոսաթերթը անունով, 1788–89-ին (թեև տիտղոսա– թերթին նշված է 1773)։ Ընդարձակ առա– ջաբանում դատապարտվում են ավատա– տիրական–միապետական կարգերը, հիմ– նավորվում թուրք–պարսկ․ բռնակալու– թյունից Հայաստանի ազատագրման ուղի– ները և այնտեղ բուրժուա–դեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ և բուն մասը սահմանա– դրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաս– տանի հասարակական–պետական կա– ռուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը, նրանց իրավասու– թյունները, քաղաքացիների իրավունք– ներն ու պարտականությունները, տնտե– սության, լուսավորության, զինված ուժե– րի կազմակերպման հարցերը ևն։ Ապագա հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին հռչակվում, վերացվում էին դասային աստիճանավո– րումները։ Նրանք ունենալու էին խոսքի, դավանանքի, անձի և գործունեության լիակատար ազատություն։ Սակայն բո– լոր պաշտոնները վարելու էին լուսավոր– չական հայերը։ Հողի սեփականատեր կարող էին լինել դարձյալ նրանք, իսկ այլադավաններն ու այլազգիները կու– նենային միայն հողի վարձակալման իրա– վունք։ Ընտրվելու իրավունքը սահմանա– փակվելու էր սոսկ բարոյական հատկա– նիշներով։ Պատգամավորները (փոխա– նորդներ) ընտրվելու էին 3 տարով։ Կա– ռավարման մարմինները (զինապետու– թյուն, կերակրապետություն, գանձապե– տություն ևն) ընտրվելու էին պատգամա– վորներից։ Գերագույն և օրենսդիր իշխա– նությունը իրականացնելու էր Հայոց տունը (պառլամենտ), Նախարարությունը (մի– նիստրների խորհուրդ)՝ գործադիր իշխա– նությունը։ Հայոց տունն ունենալու էր իր նախագահությունը (կազմված 14 տանու– տերից)։ Նախարարությունը բաղկացած էր լինելու նախարարից (նախագահ) և 12 տեղակալից։ Նախարարը համարվում էր նաև երկրի արտաքին գործերի մի– նիստրը և զինված ուժերի գերագույն հրա– մանատարը։ Հայոց տունը հսկելու էր նախարարության գործունեությունը և իրավունք ուներ Փոխելու օրինախախտ կառավարությունը։ Քաղ․ նկատառումով նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մի այլ՝ բացառիկ տարբերակ, հին հայկ․ արքայատների, մասնավորա– պես Բագրատունիների շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտըր– վել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այդ բացառության նպատակն էր՝ շահագրգռել վրաց Բագրատունի թա– գավոր Հերակլ II-ին, որին Մադրասի խըմ– բակը կարևոր դեր էր վերագրում Հայաս– տանի ազատագրման գործում։ Նախա– գծում արված են կառավարման այլ մար– մինների, դատարանների կազմակերպման կարգը, դրանց կառուցվածքն ու իրավա– սությունները։ Հիմնվելու էին (ընտրու– թյամբ) մայր կամ բարձրագույն դատա– րան, տեղերում՝ մնայուն, քրեական գոր– ծերի համար4 երդվյալների դատարան– ներ։ Դատավարությունն ընթանալու էր գրավոր, մեղադրյալն ունենալու էր դա– տապաշտպան։ Բազմաթիվ հոդվածներ նվիրված են լուսավորության, տնտեսու– թյան զարգացման հարցերին, ընտանեկան հարաբերություններին ևն։ Եկեղեցին բա– ժանվելու էր պետությունից, դպրոցը՝ եկե– ղեցուց։ Կրթությունը բոլոր քաղաքացի– ների համար դառնալու էր պարտադիր, առանց սեռի տարբերության։ Կարիքա– վորների, որբերի կրթությունն ու բժշկու– թյունը հոգալու էր պետությունը։ Հանրա– պետության գլխավոր նեցուկը դիտվում էր մշտական զորաբանակը (90 հզ․ զին– վոր), որը համալրվելու էր վիճակահանու– թյամբ (100 տղամարդուց՝ 5-ը, ռազմ, ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։ «П․ ф> XVIII դ․ 2-րդ կեսի հայ բուրժ․ լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արժեքավոր վավերագիր է։ Վերահրատարակվել է 1913-ին, Թիֆ– լիսում։ Գրկ․ Գրգիորյան Գ․ Հ․, Հայ առաջա– վոր հասարակական–քաղաքական մտքի պատ– մությունից, Ե․, 1957։ Иоанисян А․ P․, К истории возникновения « Западни честолю– бия», «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1948, № 3։ Գ․ Գրիգոր յան
ՈՐՈԴԻՆԷՍ, Օրիգենես {՝Qpiyi- ^ղտ) Ալեք սանդրացի (մոտ 185– 254), ալեք սանդրի ական աստվածաբանա– կան դպրոցի ղեկավար, քրիստոնեության աշխարհայացքային և աստվածաբանա– կան ուսմունքների, նրա «ճշմարտություն– ների» առաջին դասակարգողը, քրիստո– նեության փիլ․ մտազննության հիմնադի– րը։ Աշակերտել է Ամմոնիոս Սակկասին (որի դպրոցում կրթություն է ստացել նաև Պլոտինը), հետագայում՝ Կղեմես Ալեքսան– դրացուն։ Հատկապես հայտնի են Ո–ի «Սկզբունքների մասին», «Ընդդեմ Ցելսի» երկերը և Ասավածաշնչի տարբեր մասերի մեկնությունները։ П․ բարձր է գնահատել