է եղել Վաղարշակերտի քաղկեդոնական թեմի աթոռը։ Չ–ում եղած հայկ․ հիշա– տակարաններից կարեոր են 994-ի և 1282-ի խաչքարերի արձանագրություննե– րը։ Ուշագրավ է Չ–ի առ այսօր կանգուն եկեղեցին4 կառուցված թերևս XI դ․։ Արմ․ մուտքի բարավորին կա վրացերեն ար– ձանագրություն (հավանաբար՝ XIV դ․)» որը ժամանակակից չէ եկեղեցու կառուց– մանը։ Չ–ի եկեղեցին ունի եռաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող խա– չաձև գմբեթավոր հորինվածք՝ արմ․ հա– մեմատաբար երկար խաչաթևով։ Հվ–արլ․ և հս–արլ․ ավանդատները հետագայում են ավելացվել։ Արլ․ ճակատը մշակված է կամարաշարով, հվ․ և հս․ թևերի երեքա– կան լուսամուտ ունեցող ճակատները զուրկ են հարդարանքից։ Պատերի շար– վածքում օգտագործված են վաղ միջնա– դարի շինության քանդակազարդ բեկոր– ներ։ Գմբեթակիր կամարները նստում են խաչաթևերի անկյուններին կից կիսա– սյուների վրա, որոնք ունեն գնդիկներով մշակված խոյակներ։ Գմբեթակիր քա– ռակուսուց անցումը գմբեթին իրականաց– ված է տրոմպային և առագաստային հա– մակարգերի զուգակցումով։ Հուշարձանի առանձին մանրամասներում նկատելի է Չ տնգլիի տաճարը (XI դ․) հարավ–արևելքից Տայքի ճարտ․ դպրոցի ազդեցությունը (թաղակիր կամարով արմ․ ձգված խաչա– թևը, ակոսիկներով մշակված տրոմպները, արմ․ մուտքի բարավորի պարակալի քան– դակները)։ Եզակի է Չ–ի եկեղեցու գմբեթը ներսից։ Եթե դրսից այն ունի հայ ճարտ–յա– նը բնորոշ ավանդական մշակում՝ դեկո– րատիվ կամարաշար և «հայկական խոր– շեր», ապա ներսից՝ գլանաձև թմբուկն ունի լուսամուտներով ութ կիսաշրջանա– ձև խորշ, որոնց միջև կլոր սյուներ են, վրան՝ որմնակամարներով չորսական կի– սասյունակներ։ Գրկ․ Մուրադյան Պ․, Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Ե․, 1977։ Մար ու թյան Տ․, նորագույն Հայք, Ե․, 1978։ Thierry J․––М․, A propos de quel- ques monuments chretiens du vilayet de Kars (Turquie), «Revue des etudes armeniennes*, t․ 3, 1966․ Պ․ Մուրադյան, Մ․ Հասրաթ յան
ՉԱՆԴՐԱ Ռոմեշ (ծն․ 1919), հնդկ․ բանվո– րական շարժման գործիչ, Խաղաղության Ռ․ Չանդրա Վ․ Ի․ Չապաե կողմնակիցների համաշխարհային շարժ– ման ղեկավարներից, լրագրող։ Ավարտել է Լահորի և Քեմբրիջի համալսարանները։ 1939-ին՝ Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ, 1952-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի, 1958-ից՝ ՀԿԿ Ազգային խոր– հըրդի և նրա ԿԳԿ–ի անդամ, 1963–67-ին՝ ՀԿԿ Ազգային խորհրդի կենար, քարտու– ղարության անդամ։ 1963–66-ին Չ․ եղել է ՀԿԿ կենար, օրգան «Նյու էյջ» («New Age»)-Ji խմբագիրը։ 1952–63-ին՝ Խաղա– ղության համահնդկ․ խորհրդի գլխ․ քար– տուղար, 1953-ից՝ Խաղաղության համաշ– խարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ, 1966-ից՝ գլխ․ քարտուղար, ԽՀԽ նախա– գահության անդամ, 1977-ից ԽՀԽ պրեզի– դենտն է։ Պարգևատրվել է ժոլիո Կյուրիի անվ․ խաղաղության ոսկե մեդալով։ «ժո– ղովուրդների միջև խաղաղության ամրա– պնդման» միջազգային լենինյան մրցա– նակի դափնեկիր (1968)։ Պարգևատրվել է Լենինի և ժողովուրդների բարեկամու– թյան շքանշաններով։
ՁԱՆԴՕԱԱԵԿՀԱՐ (Chandrasekhar) Մուբ– ռահմանյան (ծն․ 1910), ամերիկյան ֆիզի– կոս և աստղաֆիզիկոս։ Ազգությամբ հըն– դիկ։ Ավարտել է Մադրասի համալսարա– նը (1930)։ 1933-ին փիլիսոփայության դոկ– տորի աստիճան է ստացել Քեմբրիջի հա– մալսարանում, որտեղ և աշխատել է մինչև 1936-ը։ 1936-ին տեղափոխվել է ԱՄՆ (1953-ին ընդունել է ամերիկյան հպատա– կություն) և 1937-ից աշխատել Ցերքի աստղադիտարանում ու դասավանդել Չի– կագոյի համալսարանում (1942-ից՝ պրո– ֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են աստղերի կառուցվածքին, մթնոլորտին ու դրանց դինամիկային, մաթ․ ֆիզիկային (ստոխաստիկ պրոցեսների տեսություն)։ Զարգացրել է սպիտակ թզուկների տեսու– թյունը, որը կանխատեսում է դրանց զանգ– վածների սահմանի գոյությունը (Չ–ի սահ– վան) և տալիս աստղի զանգվածի ու շա– ռավղի ունիվերսալ առնչությունը, վեր– ջինս որոշում է աստղերի էվոլյուցիայի վերջնական փուլերը։ Հետազոտել է աստ– ղային համակարգերի դինամիկան, ճա– ռագայթային էներգիայի փոխանցումը աստղերի հարթ–զուգահեռ մթնոլորտնե– րում։ Դիտարկել է հիդրոդինամիկական և հիդրոմագնիսական կայունության խըն– դիրները հարաբերականության ընդհա– նուր տեսության շրջանակներում։ Լոնդո– նի թագավորական ընկերության (1944), Գիտությունների և արվեստների ամերիկ– յան ակադեմիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային ԳԱ անդամ։ QԱՆԻ, անհոսք աղի լիճ Բարաբայի տա– փաստանում, ՌՄՖՄՀ Նովոսիբիրսկի մարզում։ Գտնվում է 106 Վ բարձրության վրա։ Մակերեսը 1990–2600 կմ2 է, միջին խորությունը՝ 2,2 մ (առավելագույնը՝ մինչև 10 մ)։ Ափերը կտրտված են։ Կան շատ կղզիներ։ Մնումը առավելապես ձնա– յին է։ Մառցակալում է հոկտեմբերից մա– յիս։ Լճում կա նավարկություն, ձկնորսու– թյուն։
ՉԱՆՇԱ, քաղաք Կենտրոնական Չինաս– տանում, Մյանցզյան գետի ափին։ Հու– նան նահանգի վարչական կենտրոնն է։ 825 հզ․ բն․ (1970)։ Տրանսպորտային հան– գույց է։ Կա տեքստիլ, սննդի արդյունաբե– րություն, գունավոր մետալուրգիա, մե– քենաշինություն։ Բրնձագործական շրջա– նի կենտրոն է։ Չինաստանի հնագույն քաղաքներից է։ Չ–ի տեղը բնակավայր է եղել մ․ թ․ ա․ V դարից։ ՁԱՆ9ՈՒՆ, քաղաք Հյուսիս–Արևելյան Չի– նաստանում, Իտունհե գետի ափին։ Գիրին նահանգի վարչական կենտրոնն է։ Ավելի քան 1,8 մլն բն․ (1980)։ Երկաթուղային խոշոր հանգույց է, ունի օդանավակայան։ Չինաստանի մեքենաշինության (գործա– րանները կառուցվել են ՍՍՀՄ–ի օգնու– թյամբ, 1953–57-ին) գլխավոր կենտրոն– ներից է։ Կան մետալուրգիական, քիմ․ գործարաններ, փայտամշակման, թղթի, խեցեգործական, տեքստիլ, կաշվի, սննդի, ծխախոտի արդ․ ձեռնարկություններ, տնայնագործություն։ Չ–ում է Չինաստանի ԳԱ մասնաճյուղդ։ Ունի համալսարան։ Չ․ հիմնադրվել է XIX դ․ սկզբին։ 1897– 1903-ին Արևելա–Չինական երկաթուղու կառուցումից հետո Չ․ դարձավ առևտրա– տրանսպորտային խոշոր կենտրոն։ 1931-ին Չ․ գրավել են ճապոն, իմպերիա– լիստները, դարձրել Մանչժոու Գո մարիո– նետային պետության մայրաքաղաքը և վերանվանել Աինցզին («Նոր մայրաքա– ղաք»)։ Ազատագրել է սովետական բա– նակը, 1945-ի օգոստոսին։
ՁԱՊԱԵՎ վասիլի Իվանովիչ (1887-1919), 1918–20-ի քաղաքացիական պատերազմի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1917-ի սեպտեմբե– րից։ 1914-ից ծառայել է ցարական բանա– կում, մասնակցել առաջին համաշխարհա– յին պատերազմին (1914–18)i Խիզախու– թյան համար պարգևատովելէ Գեորգիևյան 3 խաչով, մեդալով։ 1917-ի դեկտեմբերին Նիկոլաևսկում (այժմ4 Սարատովի մարզի ք․ Պուգաչով) ընտրվել է 138-րդ պահես– տային հետևակային գնդի հրամանատար, իսկ 1918-ի հունվարին նշանակվել Նիկո– լաևսկի գավառի ներքին գործերի կոմի– սար, կազմել է կարմիր գվարդիական ջո– կատ և ջախջախել կուլակային–էսէռական խռովությունները գավառում։ 1918-ի մա– յիսից գլխավորել է բրիգադ, սեպտեմբե– րից՝ դիվիզիա, մասնակցել սպիտակ կա– զակների և սպիտակ չեխերի դեմ մարտե– րին։ 1918-ի նոյեմբերից մինչև 1919-ի հունվարը սովորել է Գլխ․ շտաբի ակադե– միայում, որտեղից անձնական խնդրանքով մեկնել է ռազմաճակատ և նշանակվել բրիգադի հրամանատար, 1919-ի ապրիլից՝ 25-րդ հրաձգային դիվիզիայի (որը աչքի էր ընկել Կոլչակի դեմ մարտերում) հրա– մանատար (դիվիզիայի հրամանատար Գ․ Ոսկան յանի վիրավորվելուց հետո)։