պահպանվել։ Այստեղ մրրիկներն առա– ջանում են հոսանքի այն մասերում, որ– տեղ առավել մեծ է մածուցիկության ուժը՝ շրջահոսվող մարմնի մակերևույթի մոտ (սահմանային շերտում)։ Միջավայրում մարմնի շարժման ժամանակ առաջ եկող մրրիկները կազմում են մարմնի վրա ազ– դող վերամբարձ ուժի և ճակատային դի– մադրության ուժի զգալի մասը։ Այդ իսկ պատճառով Մ․ շ․ գործնական մեծ նշա– նակություն ունի ինքնաթիռների թևերի, օդային պտուտակների, տուրբինների թիակների հաշվարկման և նախագծման համար։
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հակամարտ պայքար մասնավոր ապրանքարտադրողների միջև՝ ապրանքների արտադրության և իրացման առավել շահավետ պայմաննե– րի համար, միաժամանակ, հասարակա– կան արտադրության համամասնություն– ների տարերային կարգավորման մեխա– նիզմ, պայքար կապիտալիստների միջև առավելագույն շահույթ ստանալու հա– մար։ Հատուկ է արտադրության միջոց– ների մասնավոր սեփականության վրա հիմնված ապրանքային արտադրությանը, երբ արտադրողների տնտ․ կապերն իրա– գործվում են շուկայի միջոցով։ Մ–յան հե– տևանքով մանր ապրանքարտադրողները շերտավորվում են, մանր արտադրությու– նը դուրս է մղվում խոշորի կողմից, և ան– խուսափելիորեն զարգանում են կապիտա– լիստական արտադրահարաբերություն– ները։ Մ․ առավել լրիվ ծավալվում է կապիտալիզմի պայմաններում, այն կապիտալիստական ապրանքային ար– տադրության օրինաչափությունն է։ Անո– ղոք Մ–յան պայմաններում մանր ու միջակ ձեռնարկությունները քայքայ– վում, կուլ են գնում կապիտալիս– տական խոշոր արտադրությանը, կա– տարվում է կապիտալի և արտադրության համակենտրոնացում ու կենտրոնացում։ Կապիտալիզմի զարգացման տարբեր փու– լերում պայքարի ձևերն ու մեթոդները փոխվել են։ Մինչմոնոպոլիստական կա– պիտալիզմի ժամանակ տիրապետել է ազատ Մ․, որը դրսևորվել է երկու հիմնա– կան ձևով՝ ներճյուղային և միջճյուղային։ Ներճյուղային Մ–յան (պայքար նույն ճյուղի տարբեր ձեռնարկություն– ների միջև) հետևանքով առաջանում է միասնական հասարակական կամ շուկա– յական արժեք, իսկ մ ի ջ ճ յ ու ղ ա յ ի– ն ի (պայքար տարբեր ճյուղերի ձեռնար– կությունների միջև) հետևանքով կապի– տալը շահույթի ցածր նորմա ունեցող ճյու– ղերից հոսում է դեպի բարձր նորմա ունե– ցողները, որով կազմավորվում է շահույ– թի միջին նորման, և ապրանքների արժե– քը փոխարկվում է արտադրության գնի։ Զարգացման բարձր աստիճանում (1860– 1870-ական թթ․) ազատ Մ․ հասցնում է մոնոպոլիաների առաջացման, ազատ Մ–յան կապիտալիզմը վերաճում է մոնո– պոլիստականի՝ իմէցերիափզմի։ Մոնո– պոլիան ազատ Մ–յան ուղղակի հակադրու– թյունն է։ Սակայն, ինչպես նշել է Վ․ Ի․ Լենինը, մոնոպոլիաներն աճելով ազատ Մ–ից, չեն վերացնում այն, այլ գոյություն են ունենում նրանից վեր ու նրա հետ կողք– կողքի՝ ստեղծելով մի շարք առանձնապես սուր ու խիստ հակասություններ, բախում– ներ, ընդհարումներ։ Իմպերիալիզմի պայմաններում ևս պահ– պանվում է ներճյուղային ու միջճյուղային Մ․։ Ներճյուղային Մ․ տեղի է ունենում միևնույն ճյուղի նույնատեսակ ապրանք արտադրող տարբեր մոնոպոլիաների միջև, մոնոպոլիաների ներսում կապիտա– լի սեփականատերերի միջև՝ առավել լավ դիրք ունենալու համար, նույնատեսակ արտադրանք թողարկող մոնոպոլիաների և չմոնոպոլացված ձեռնարկությունների, տարբեր երկրների մոնոպոլիաների միջև ևն։ Տարբեր ճյուղերում շահույթի նորմայի հավասարեցումը կատարվում է երկու հակադիր միտումների միջոցով։ Մի կող– մից մոնոպոլիաները, ձեռնարկություն– ների խոշորությունը և տեխ․ հագեցվածու– թյան բարձր մակարդակը դժվարացնում են կապիտալի հոսքը ճյուղերի միջև, մյուս կողմից, մոնոպոլիաների մոտ ազատ դրա– մական կուտակումները, բաժնետիրական կապիտալի զարգացումը հեշտացնում են կապիտալի միջճյուղային հոսքը։ Իմպե– րիալիզմի ժամանակ ծագում են Մ–յան նոր մեթոդներ, մոնոպոլիաները տարբեր միջոցներով (ռեկլամ, ահաբեկում, ֆի– նանսական խարդախություններ ևն) կա– րողանում են հակառակորդներին գըր– կել հումքից, վաճառահանման շուկանե– րից, վարկերից, իջեցնել գները ևն։Պետա– կան–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում մոնոպոլիաները մրցա– պայքարում լայն չափերով օգտագործում են բուրժ․ պետությունը։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վերացման և սոցիալիս– տական հանրայնացման հետ Մ․ վերա– նում է։ Հասարակական սեփականության հիմքի վրա ծագում և զարգանում է սոցիա– չիստական մրցությունը, որը կապիտա– լիստական Մ–յան ուղղակի հակադրու– թյունն է։ Գրկ․ Политическая экономия современного монополистического капитализма, т․ 1, М․, 1970, гл․ 6–7; Седов В․ И․, Новые фор– мы конкурентной борьбы в условиях совре– менного капитализма, М․, 1971․ Տես նաև Իմւցերիաչիզմ հոդվածի գրականությունը։ Ռ․ Սարին․յան․
ՄՐՑԱՆԱԿ, խրախուսման ձև աշխատան– քում, գիտության բնագավառում, հանր– օգուտ այլ գործունեության մեջ ձեռք բե– րած հաջողությունների համար։ ՍՍՀՄ–ում սահմանված են Լենինյան մրցանակներ, ւցետական մրցանակներ, լենինյան կո– մերիտմիության Մ–ներ։ Պետ․ մրցանակ– ներ են սահմանված սոցիալիստական մյուս երկրներում (օրինակ, Դիմիտրովի անվ․ Մ․՝ Բուլղարիայում, Կոշուտի անվ․ Մ․՝ Հունգարիայում, Գոտվալդի անվ․ Մ․՝ Չեխոսլովակիայում, ազգային Մ․՝ ԳԴՀ–ում ևն), ինչպես նաև բուրժ․ որոշ երկրներում (օրինակ, Ֆրանսիայում, Իտալիայում ևն)։ Խաղաղության կողմնա– կիցների համաշխարհային կոնգրեսը շնորհում է խաղաղության համաշխարհա– յին Մ–ներ։ Մ–ն եր գիտության բնագա– վառ ու մ։ Դիտական խոշոր աշխատանք ների ու հայտնագործությունների համար Մ․ շնորհելու ավանդույթը ձևավորվել է XVIII դ․։ 1714-ին Մեծ Բրիտանիայում Մ․ է սահմանվել ծովում աշխարհագրական երկայնության չափման ճշգրիտ մեթոդ մշակելու համար։ XVIII դ․ հատուկ մըր– ցույթներում առաջադրված խնդիրների հաջող լուծման համար Մ–ներ էին շնոր– հում առաջատար ԳԱ–ները՝ Ֆրանս․ ԳԱ (1720-ից), Պրուսական ԳԱ Բեռլինում (1746-ից), Պեաերբուրգի ԳԱ (1747-ի կանոնագրքով), Բավարիայի ԳԱ (1756-ից) ևն; Հետագայում գիտական ուսումնա– սիրությունների համար Մ–ներ սկսե– ցին սահմանել որոշ գիտնականներ, հա– րուստ մեկենասներ, գիտական և այլ ըն– կերություններ, ֆոնդեր, գիտական ամսա– գրերի խմբագրություններ ևն։ ՍՍՀՄ ԳԱ սահմանել է Դ․ Մենդելեևի (1934-ից), Ի․ Պավլովի (1934-ից), Ա․ Կո– վալևսկու (1940-ից), Կ Տիմիրյազևի (1941-ից), Վ․ Վերնադսկու (1943-ից), Մ․ Լոմոնոսովի (1956-ից), Ն․ Չեռնիշևսկու (1956-ից), Գ․ Պլեխանովի (1969-ից) և այլ գիտնականների անվան Մ–ներ։ Մ–ներ են սահմանել նաև Լենինի անվ․ ՀամԳԳԱ, ԲԳԱ, գիտական ընկերություններ, հա– մալսարաններ (օրինակ, Մոսկվայի պետ․ համալսարանը սահմանել է Մ․ Լոմո– նոսովի անվ․ Մ․)։ Երկրաբանության բնագավառում սահմանվել է Սպենդիա– րովի անվան մրցանակ՝․ Ականավոր հասարակական գործիչնե– րի և գիտնականների անվ․ Մ–ներ են սահ– մանվել նաև սոցիալիստական մյուս եր– կօրներում (օրինակ, ԳԴՀ–ում՝ Ֆ․ էնգել– սի անվ․ Մ․, Լեհաստանում՝ Մ․ Կյուրի– Ակլոդովսկայայի անվ․ Մ․, Օ․ Լանգեի անվ․ Մ․ ևն)։ Գիտական աշխատանքների համար միջազգային Մ–ների շարքում առաջատար տեղ են զբաղեցնում նորեչ– յան մրցանակները։ Սահմանվել են նաև միջազգային այլ Մ–ներ։ Օրինակ, Տիեզե– րագնացության միջազգային ակադեմիան սահմանել է Հուգենհայմների անվ․ Մ․ (1961-ից), տիեզերագնացության բնագա– վառում միջազգային Մ․ է սահմանել Ա․ Գալաբերը (1958-ից), Միջազգային մա– թեմատիկական կոնգրեսի հատուկ կոմի– տեն սահմանել է ֆիլդսյան Մ․ (երիտա– սարդ մաթեմատիկոսների համար)։ Իտա– լիայում սահմանվել է Ք․ Կոլումբոսի անվ․ Մ․ (1954-ից, հաղորդակցության բնագա– վառում)։ 1956-ից Մ․ է շնորհում «Ատոմը խաղաղության համար» ամերիկյան կո– միտեն։ Միջազգային Մ–ներ են սահմանվել երկու երկրների միջև համագործակցու– թյան զարգացմանը նպաստող աշխատու– թյունների համար (օրինակ, սովետական և հնդ․ գիտնականներին 1968-ից շնորհ– վում է Զ․ Ներուի անվ․ Մ․)։ Ֆրանսիայում առավել հեղինակավոր ազգային գիտական Մ–ները շնորհում է ֆրանս․ ԳԱ [ժ․ Կյուվիեի անվ․ Մ․ (1839-ից), ժ․ Լալանդի անվ․ Մ․ (1802-ից), Պ․ Չիխաչյովի անվ․ Մ․ (1890-ից)]։ Իտա– լիայում բարձրագույն գիտական պարգև է համարվում հանրապետության պրեզի– դենտի ազգային Մ․։ ԱՄՆ–ում գիտական նշանավոր Մ–ներից է ազգային ԳԱ–ի Մ․։ Մի շարք Մ–ներ շնորհվում են նաև արտա– սահմանյան գիտնականներին։ Որոշ եր– կըրներում (Մեծ Բրիտանիա, ԳՖՀ) լա– վագույն աշխատանքների համար տըր–