է 1 մ² մակերես ունեցող մակերևույթով։ Նշանակվում է պա (միջազգային նշանակումը՝ Pa)։ 1 պա = 1 ն/մ²=դն/սմ²=0,102 կգ/մ2=–5 բար=1,50 • 10³ մմ սնդ․ ս– 0,102 մմ ջր․ ս․։
ՊԱՍԿԱԼԻ ՕՐԵՆՔ, հիդրոստատիկայի հիմնական օրենքը, որի համաձայն, արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկի մակերևույթին հեղուկը հաղորդում է հավասարապես բոլոր ուղղություններով։ Սահմանել է Բ․ Պասկաչը (հրապարակվել է 1663-ին)։ Պ․ о-ի վրա է հիմնված հիդրավլիկական մամլիչների և այլ հիդրոստատիկական մեքենաների գործողությունը։
ՊԱՍԿԵՎԻՉ Իվան Ֆեոդորովիչ (1782–1856), ռուս․ ռազմ, գործիչ, Երևանյան կոմս (1828), Վարշավյան պայծառափայլ իշխան (1831), գեներալ–ֆելդմարշալ (1829)։ Մասնակցել է 1806–12-ի ռուս-թուրք․ պատերազմին, 1812-ի Հայրենական պատերազմին և ռուս, բանակի 1813–1814-ի արտասահմանյան արշավանքներին։ Եղել է հետևակային գվարդիական դիվիզիայի, որտեղ ծառայել է նաև ապագա կայսր Նիկոլայ I, հրամանատար։ Այս հանգամանքը նպաստել է կայսեր հետ նրա մերձենալուն և արագ առաջխաղացմանը։ Դեկաբրիստների գործով Գերագույն դատարանի անդամ էր։ 1826–1828-ի ռուս–պարսկ․ պատերազմի ժամանակ մասնակցել է Ելիզավետպոլի ճակատամարտին (13․9․1826)։ 1827-ի մարտից եղել է Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար (գեն․ Ա․ Պ․ Երմոչովի փոխարեն), ապա նաև Կովկասի կառավարչապետ։ 1827-ի ռազմ․ կամպանիայում ղեկավարել է բոլոր կարևոր ճակատամարտերը (այդ թվում՝ Երևանի գրավման)։ Ստորագրել է Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը (տես Թուրքմենչայի պայմանագիր 1828), որը վավերացրել է Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ 1828–29–ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ (երբ գրավվեց Արևմտյան Հայաստանի նշանակալի մասը) եղել է Կովկասյան ռազմաճակատի հրամանատար։ Պ․ հանդես է եկել հայ ժողովրդի ազգային-ազատագր․ ձգտումների դեմ (նրա սադրանքներով Ներսես և Աշտարակեցին աքսորվել է Բեսարաբիա), նրա նախագծով է կազմվել <Պոչոժենիեն> (1836)։ Անդրկովկասում վարել է ռուսացման քաղաքականություն։ ճնշել է 1830– 1831-ի լեհ․ ապստամբությունը, որից հետո նշանակվել է Լեհ․ թագավորության փոխարքա, ուր ևս վարել է ազգային ճնշման և ռուսացման քաղաքականություն։ 1849-ին եղել է 1848–49-ի հունգ․ հեղափոխությունը ճնշող ցարական զորքերի հրամանատար։ Ղրիմի պատերազմի (1853–56) ժամանակ Բալկաններում գործող ռուս, բանակի հրամանատարն էր։ Վ․ Դիչոյան
ՊԱՍԿՎԻԼ (գերմ․ Pasquill, < իտալ․ pasquillo), տես Ծանակագիր։
ՊԱՍՍԱԿԱԼԻԱ (իտալ․ passacaglia, իսպ․ pasacalle, < pasar – անցնել և calle – փողոց), 1․ իսպ․ հնագույն պար՝ վեհաշուք, երբեմն՝ ողբերգական բնույթի, որ տարածում է գտել արևմտաեվրոպ․ երկրներում XVII – XVIII դդ․։ Տեմպը դանդաղ է, չափը՝ եռամաս։ 2․ Basso ostinato-ի վրա հիմնված գործիքային պիես (ավելի հաճախ երգեհոնի կամ կլավեսինի համար)՝ գրված պոլիֆոնիկ վարիացիաների ձևով։ Պ–ներ գրել են ժ․ Բ․ Լյուլլին («Ացիս և Գաղատեա» օպերայում), 6ո․ Ս․ Բախը (երգեհոնի դո մինոր Պ․), Գ․ Ֆ․ Հենդելը (կլավիրի սոլ մինոր սյուիտում), Յո․ Բրամսը (4-րդ սիմֆոնիայի IV մասը), Ս․ Ի․ Տանեևը (սոլ մինոր կվինտետի Լargo-ն), Դ․ Դ․ Շոստակովիչը (8-րդ սիմֆոնիայի IV մասը, դաշնամուրային տրիոյի III մասը ևն), Ք․ Քուշնարյանը (երգեհոնի Պ․ և ֆուգա), Ա․ Խաչատրյանը («Սպարտակ» բաւետում), Ա․ Մնացականյանը (երգեհոնի Պ․), է․ Հովհաննիսյանը («Անտունի» բալետում՝ «Կռունկ» երգի թեմայով, թավջութակի սոնատի 2-րդ մասը) և ուրիշներ։ Մ․ Տերյան
ՊԱՍՍԱՏՆԵՐ (օգտագործվում է նաև եզակի՝ պասսատ, < հոլանդերեն passaat), արևադարձային լայնություններում տարվա ընթացքում համեմատաբար հաստատուն ուղղությամբ փչող քամիներ։ Պ․ կազմում են մթնոլորտի ընդհանուր շրջանառության մի մասը և սերտորեն կապված են օվկիանոսների մերձարևադարձային լայնություններում առաջացած անտիցիկչոնների հետ (փչում են անտիցիկլոնի դեպի հասարակածն ուղղված փեշերով)։ Հյուսիսային,կիսագնդում, երկրի մակերեսին մոտ, Պ․ հիմնականում ունեն հս–արլ․, Հարավային կիսագնդում՝ հվ–արլ․ ուղղություն։ Պ․ առավել ցայտուն արտահայտված են օվկիանոսների վրա, որտեղ դրանք սովորաբար ավելի սառն են, քան օվկիանոսների ջուրը, հետևաբար տաքանում են ներքևից, որը նպաստում է կոնվեկտիվ հոսանքների ու կույտավոր ամպերի առաջացմանը։ Սակայն, 1–2 կմ բարձրության շերտերում գոյություն ունեցող անտիցիկլոնային ինվերսիաները սահմանափակում են ամպամածության հետագա զարգացումը։ Այդ պատճառով Պ–ի շրջանում եղանակը հիմնականում ավելի չոր է։
Երկրի որոշ մասերում (արևադարձային լայնությունների ցամաքային տարածությունների վրա) Պ․ ունեն ցայտուն արտահայտված սեզոնային բնույթ և կոչվում են արևադարձային մուսսոն։ Պ–ի միջին արագությունը երկրի մակերեսին մոտ շերտերում 5–8 մ/վրկ է (երբեմն՝ մինչև 15 մյվրկ), ուղղաձիգ հզորությունը՝ մոտ 4 կմ։
ՊԱՍՍԻՈՆՆԵՐ (< լատ․ passio – տանջանք, չարչարանք), տես <Չարչարանաց երգեր>։
ՊԱՍՍԻՎ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, տես Ընտրական իրավունք հոդվածում։
ՊԱՍՏԱ (Pasta, օրիորդական ազգանունը՝ Նեգրի, Negri) Զուդիտտա [1797 (այլ տվյալներով՝ 1798)–1865 (այլ տվյալներով՝ 1867)], իտալացի երգչուհի (սոպրանո)։ Սովորել է Միլանի կոնսերվատորիայում։ 1815-ից հյուրախաղերով եղել է Եվրոպայի շատ երկրներում (Ռուսաստանում՝ 1840–41-ին)։ Հռչակվել է Ջ․ Ռոսսինիի, Վ․ Բելլինիի, Գ․ Դոնիցետտիի օպերաների դերերգերի կատարմամբ։ Նրա համար են գրվել Նորմայի, Ամինայի (Բելլինիի «Նորմա», «Սոմնամբուլա»), Աննա Բոլեյնի (Դոնիցետտիի «Աննա Բոլեյն») դերերգերը։
Գրկ․ Тимохин В․, Выдающиеся итальянские певцы- Очерки, М․, 1962․
ՊԱՍՏԱՌ, փաթթոցային դրվագման նյութ, որի հիմքը թուղթն է։ Կիրառվում է բնակելի և հասարակական շենքերի պատերի և առաստաղների դրվագման համար։
Թղթի Պ․ դեռևս վաղ ժամանակներում Արևելյան Ասիայի եկրներում (ճապոնիա, Չինաստան) համարվել է դրվագման նյութ։ Եվրոպայում մինչև XVIII դ․ կիրառվում էր բացառապես գործվածքային Պ․, որն աստիճանաբար իր տեղը զիջեց թղթի Պ–ին՝ կապված թղթի արտադրության զարգացման հետ։ ժամանակակից պայմաններում Պ–ի պատրաստման համար լայն կիրառություն են գտնում պոլիմերային նյութերը։ Պ․ լինում է տպած՝ նախշը դրոշմվում է անմիջապես թղթի կամ գունավոր ներկաստառի վրա, լվացվող՝ սինթետիկ նյութերի դեկորատիվ շերտով, որը Պ–ին հաղորդում է խոնավակայունություն, խավով (ձայնակլանիչ)՝ երեսի շերտը բաղկացած է թելքավոր նյութերի (բամբակ, վիսկոզա) խավից։ Պ–ի սոսնձման համար սովորաբար օգտագործում են ալրաղաց արտադրության մնացուկներից պատրաստված շրեշներ կամ ջրում լուծվող սինթետիկ սոսինձ։ Բացի դեկորատիվ նպատակներից Պ․ ունի նաև հիգիենիկ նշանակություն, քանի որ այն ծածկում է պատերի մանր անցքերը և ճաքերը։ Պ–ի գույնն ազդում է շենքերի լուսավորվածության վրա։
Պ–ի արդ․ արտադրությունն սկսվեց Մեծ Բրիտանիայում (տպման ձեռքի եղանակով՝ XVIII դ․, իսկ մեքենայական եղանակը գործի դրվեց XIX դ․ 20-ական թթ․)։ Պ–ի արտադրության պրոցեսներն են․ ներկի բաղադրությունների պատրաստում, թղթի մակերևույթի ներկաստառում, նախշի տպում, վերջնամշակում (տպադրոշմում, փայլեցում, մակերևույթի պատում, երբեմն՝ հակառակ երեսի սոսնձապատում), տեսակավորում և փաթթոցում։ Պ–ի արտադրության զարգացման ուղղություններն են․ պրոցեսների արտադրությունների միավորումը, աշխատանքային լայնության մեծացումը (մինչև ստանդարտ Պ–ի 2–3 շերտի չափով), ինչպես նաև պրոցեսների կառավարման և պատրաստի արտադրանքի որակի վերահսկման ավտոմատ համակարգերի արմատավորումը։
ՊԱՍՏԵԼ (ֆրանս․ pastell, < իտալ․ pastello – խմորիկ), տես Կավճաներկ։
ՊԱՍՏԵՂ, ուտեստ։ Հասունացած թթու սալորը կաթսայում 3–4 ժ եփելուց, տրորելուց և քամելուց հետո, եռացնում են մինչև թանձրանալը, ապա մոտ 1 սմ հաստությամբ շերտով քսում մաքուր տախտակներին և չորացնում արևի տակ։ Ստացված լավաշանման Պ․ գլանաձև փաթաթում և պահում են ձմեռվա համար։
ՊԱՍՏԵՌՆԱԿ Բորիս Լեոնիդովիչ [29․1(10․2)․1890, Մոսկվա –30․5․1960, Պերեդելկինո, Մոսկվայի մարզի Լենինյան շրջանում], ռուս սովետական գրող։ 1909-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմափիլ․ ֆակուլտետը։ 1912-ին Գերմանիայում ուսումնասիրել է նեոկանտա–