զբաղվել է խմորման, հարցերով, պարզել է, որ կաթնաթթուն առաջանում է շաքարի խմորման ժամանակ՝ կաթնաթթվային հատուկ բակտերիաների կենսագործունեության հետևանքով։ Պ․ բացահայտել է, որ սպիրտային խմորումը կենսբ․ պրոցես է և կարող է ընթանալ միայն միկրոօրգանիզմների (խմորասնկերի) առկայությամբ, որոնք և այդ խմորման «ֆերմենտ» են։ Դա վերջնականապես հերքեց գերմ․ քիմիկոս Ցու․ Լիբիխի տեսությունը, որի համաձայն խմորումը դիտվում էր որպես զուտ քիմ․ պրոցես։ Պ․ բացահայտել է անաերոբիոզի (կյանքի հնարավորությունը ազատ թթվածնի բացակայությամբ) երևույթը և օբլիգատ (պարտադիր) անաերոբ բակտերիաների գոյությունը։ Ցույց է տվել, որ խմորումը էներգիայի աղբյուր է այն առաջացնող բակտերիաների համար։ Պ․ գինեգործության, գարեջրի արտադրության և սննդի արդյունաբերության այլ բաժինների գիտական հիմքը դրեց։ Առաջարկել է գինին փչանալուց պահպանելու մեթոդ (պաստերացում), որը կիրառվեց նաև կաթի, մրգահատապտղային հյութերի արտադրության մեջ։ Վերջնականապես հերքել է (փորձնական ճանապարհով) ժամանակակից պայմաններում կենդանի էակների ինքնածնության հնարավորությունը։ Ուսումնասիրել է նաև շերամորդի հիվանդության վարակեփությունը, արտահայտման առավելագույն ժամանակը և տվել պայքարի միջոցները։ Հաստատել է, որ մարդու և կենդանիների վարակիչ հիվանդություններն (սիբիրախտ, կատաղություն, հավերի խոլերա ևն) առաջանում են յուրահատուկ հարուցիչներով։ Առաջարկել է կանխարգելիչ վակցինացման մեթոդ, որի ժամանակ ակտիվ իմունիտետ է մշակվում։ 1880-ին է․ Ռուի հետ ուսումնասիրել է կատաղությունը, դրա դեմ կատարել առաջին կանխարգելիք պատրաստումը (1885)։
Երկ ․Избр․ труды, т․ 1–2, М․, 1960 (ունի աշխատությունների ցանկ)։
Գրկ․Имшепецкий А․ А-, Луи Пастер․ Жизнь и творчество, М․, 1961․
ՊԱՍՏՈԶԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ (< իտալ․ pastoso – խմորակերպ), գունանկարչական տեխնիկայում ներկաշերտի որակ, որն առաջանում է հիմնաներկը թանձր ներկաքսուկով անհամաչափ ծածկելով։ Ըստացված ուռուցիկ, անհարթ մակերեսը, հաճախ պահպանելով վրձնի կամ մաստիխինի տված ձևը, առավել ցցուն տեղերում ունենում է ցոլքեր։ Պ․ ե․ հնարավորություն է տալիս ուժեղացնելու ստեղծագործության հուզականությունը, առանձնապես համոզիչ կերպով հաղորդելու առարկայական աշխարհի նյութականությունը, բացահայտելոլ ներկազանգվածի պլաստիկական հնարավորությունները։
ՊԱՍՏՈՐԱԼ (ֆր․ pastorale, < լատ․ pastoralis – հովվական) երաժշտության մեջ․ 1․ օպերա, մնջախաղ կամ բալետ, որոնց սյուժեն կապված է գեղջկական կյանքի իդեալականացված պատկերմանը։ Պ․ սկզբնավորվել է գրական Պ–ի ազդեցությամբ։ Մեծ ընդունելություն է գտել XVII – XVIII դդ․, հատկապես՝ իտալ․ և ֆրանս․ պալատներում։ Պաստորալային օպերաներ են գրել Ք․ Վ․ Դլյուկը, Վ․ Ա․ Մոցարտը, ժ․ Բ․ Լյուլլին, ժ․ Ֆ․ Ռամոն և ուրիշներ։ Երբեմն պաստորալային օպերաներ են ստեղծվում նաև XX դ․։ 2․ Բնության կամ գեղջկական կյանքի տեսարաններ պատկերող վոկալ կամ գործիքային ստեղծագործություն։ Գործիքային Պ–ին բնորոշ է մեղեդու սահուն, հանգիստ շարժումը՝ հաճախ տերցիայով կրկնապատկված, չափը՝ 6/8*12/8։ Այն կոնչերտո գրոսսոյի մաս է կազմել, նաև ըստեղծվել որպես ինքնուրույն գործ։ Գործիքային Պ–ներ գրել են Ա․ Վիվալդին, Դ․ Սկարլատտին։ Ֆ․ Կուպերենը, Յո․ Ս․ Բախը և ուրիշներ։ Սիմֆոնիկ Պ–ները ցիկլային ստեղծագործության մաս են կամ ամբողջական ցիկլեր (Լ․ Բեթհովենի «Պաստորալային սիմֆոնիա»)։ Տես նաև Հովվերգություն։
ՊԱՍՏՈՒԽՈՎ Բորիս Նիկոլաևիչ (ծն․ 10․10․1933, Մոսկվա), սովետական պետ․, կոմերիտական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ Ավարտել է Մոսկվայի Ն․ է․ Բաումանի անփ բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1958) և անցել կոմերիտական աշխատանքի։ Եղել է ՀամԼԿԵՄ Մոսկվայի քաղկոմի երկրորդ (1961–62) և առաջին (1962–64) քարտուղար։ 1964-ից ՀամԼԿԵՄ ԿԿ երկրորդ, 1977-ից՝ առաջին քարտուղար։ 1982-ից՝ ՍՍՀՄ Հրատպետկոմի նախագահ։ ՍՄԿԿ ԿԿ անդամ 1978-ից։ ՍՍՀՄ VII–X գումարումների Դերագույն սովետի դեպուտատ (1977-ից՝ Նախագահության անդամ)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։
ՊԱՎԵԼ I (1754–1801), ռուս, կայսր (1796–1801), Պյոտր III-ի և Եկատերինա II-ի որդին։ Տագնապած Ֆրանս, մեծ հեղափոխությունից և Ռուսաստանում չդադարող գյուղացիական ելույթներից, ինչպես նաև նպատակ ունենալով ամրապնդել ճգնաժամ ապրող ճորտատիրական հասարակարգը՝ Պ․ I վարել է ծայրահեղ հետադիմական քաղաքականություն (մտցվել է խիստ գրաքննություն, փակվել են մասնավոր տպարանները, արգելվել է արտասահմանյան գրքերի ներմուծումը, հետապնդվել է առաջավոր հասարակական միտքը)։ Պ․ I կենտրոնացրել է պետ․ ապարատը, վերակառուցել ռուս, բանակը պրուսական ձևով։ Մասնակցել է Ֆրանսիայի դեմ կոալիցիոն պատերազմներին։ Սակայն փոխել է արտաքին քաղ․ կուրսը, մերձեցման փորձեր է արել Ֆրանսիայի հետ, որի հետևանքով վատացել են հարաբերությունները Անգլիայի հետ։ Այս, ինչպես նաև Պ․ I-ի անհավասարակշիռ բնավորությունը, առաջացրել է դժգոհություն, որն ավարտվել է պալատական հեղաշրջմամբ ևՊ․ I-ի սպանությամբ։
Գահ բարձրանալով՝ Պ․ I դադարեցրել է դեռևս 1796-ի գարնանը դեպի Անդրկովկաս սկսված ռուս, արշավանքը (տես Պարսկական արշավանք 1796)ռուս զորքերի ետ կանչելը ծանր հարված հասցրեց հայ ազատագրական ձգտումներին։ Միաժամանակ Պ․ I-ի կայսերական հրովարտակները Ռուսաստանի հայ գաղթավայրերի (Նոր Նախիջևան, Դրիգորիուպոլիս, Ղրիմ, Աստրախան, Ղզլար, Մոզդոկ ևն) բնակչության իրավունքները, արտոնություններն ու առանձնաշնորհումները վերահաստատելու վերաբերյալ, դրական դեր են կատարել հայ գաղթավայրերի ինքնուրույն ստատուտը պահպանելու գործում։ Պ․ 1–ի 1801-ի հունվ․ 18(30)-ի մանիֆեստով Արևելյան Վրաստանը, ինչպես նաև Հայաստանի հս–արլ․ մի շարք շրջաններ (Լոռի, Փամբակ, Ղազախ, Բորչաւու, Շամշադին) միացվեցին Ռուսաստանին։ Վ․ Խաչատրյան
ՊԱՎԻԱՆՆԵՐ (Papio), կզակապիկների ընտանիքի նեղքիթ կապիկների սեռ։ Մարմնի երկարությունը 75–80 սմ է, պոչինը՝ 50–60 սմ, քաշը՝ մինչև 30 կգ։ էգերը համարյա 2 անգամ թեթև են արուներից։ Դունչը երկար է՝ զարգացած ժանիքներով։ Առջևի և ետին վերջավորությունները համարյա հավասար են, թաթերը՝ կարճ։ Քթանցքերը լայն են՝ տեղադրված դնչի ծայրում։ Մորթին մուգ մոխրագույն է, երկար բրդով, որը երբեմն բաշ է առաջացնում։ Նստատեղի կոշտուկները մեծ են և վառ գունավորված։ Սեռն ընդգրկում է 5 տեսակ՝ համադրիլ, սֆինքս, բաբուին, անուբիս, չակմա կամ արջանման Պ․՝ տարածված Հարավային Աֆրիկայում և Արաբական թերակււզու արմ՜ում։ Ապրում են ժայռերում (մեծ հոտեոով), սնվում բույսերով, միջատներով, թռչունների ձվերով ու մանր կենդանիներով։ Հղիությունը 170 օր է, ձագերին կաթով կերակրում են 5–8 ամիս։ Սեռահասուն են դառնում 3–5 տարեկանում։
ՊԱՎԼԻԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, միջնադարյան հակաֆեոդ․ աղանդավորական շյսրժում։ Ծագել է Հայաստանում, ապա տարածվել Բյուզ․ կայսրության փոքրասիական շրջաններում։ Ըստ բյուզանդ․ աղբյուրների (Պետրոս Սիկիլացի, Փոտ և ուրիշներ) ավանդական տեղեկության, «պավլիկյան» անվանումն առաջացել է սամոսատցի հայազգի Կալինիկեի որդի Պողոսի (Պավղոս) անունից (Կալինիկեն իբր մանիքեական է եղել, Պողոսը՝ Պ․ շ–ման հիմնադիրը)։ Այլ ենթադրությամբ՝ շարժումը «պավլիկյան» է կոչվել Պողոս առաքյալի անունով։ Պահպանված աղբյուրներում պավլիկյաններն առաջին անգամ հիշատակված են 554-ի Դվինի եկեղեց․ ժողովի ընդունած «Ուխտ միաբանության Հայոց աշխարհիս» թղթում։ Ենթադրվում է, որ Պ․ շ․ առաջացել է մոտ V դ․ վերջին, որպես մարկիոնականության, բորբո բիտների, մծղնեության, մանիքեության և այլ հերետիկոսությունների օրգ․ շարունակություն։ Հայկ․ եկեղեց․ ժողովները (Պարտավի՝ 702-705, Դվինի՝ 719 են) սահմանել են խիստ պատիժներ, կանոններ մշակել Պ․ շ–ման դեմ։ Հալածանքներից խուսափելով, պավլիկյանները VII դ․ սկզբից կենտրոնացել են Հայաստանի արմ․՝ շրջաններում՝ Բյուզանդիայի և Արաբ, խալիֆայության սահմանում, և, օգտվելով երկու տերությունների հակամարտությունից, վաղ քրիստոնեական հավասարության սկզբունքով հիմնել համայնքներ։ Կոստանդին Սիւվանի առաջնորդության օրոք (VII դ․) Պ․ շ․ արդեն հասել է այնպիսի չափերի, որ Բյուզանդ․ կայսրությունը զինված արշավանք է կազմակերպել նրանց դեմ, որոնց կենտրոնն էր Կիբոսսա ամրոցը (Կողոնիայի մոտ)։ VIII դ․ վերջերից, Սերգիոս Տյուքիկոսի