Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում է ՈՒՍՍՀ Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքից 22 կմ հս-արմ․։ Պեղվել է 1862—63-ին։ 19 մ բարձրությամբ և մուռ 350 մ շրջագծով հողաթմբից գտնվել են ձիասարքի և այլ առարկաներ։ Չորս խցերում թաղվել են թագուհին, թագավորը (դամբարանը կողոպտված է), խցերից մեկի մուտքի մոտ՝ պահապան 2 զորական։ Հայտնաբերվել են ոսկե զարդեր, ամաններ և զենքեր, որոնց մեջ կան կիրառական արվեստի գլուխգործոցներ (ձիեր սանձող սկյութների պատկերներով արծաթե սափոր, սկյութների և ամազոնուհիների միջև մարտի տեսարաններով սրի պատյանի ոսկե երեսպատվածք, Աքիլլեսի կյանքի դրվագները պատկերող կա՝ պարճի ոսկե թիթեղ)։ Առանձին դամբարաններում թաղված են եղել 11 ձի (ոսկե և արծաթե ձիասարք-զարդերի հետ) և երկու ձիապան։

ՉԵՐՔԵԶԱՀԱՅԵՐ, XV դարից Չերքեզիայում բնակություն հաստատած հայեր։ Առաջին և հիմնական հատվածը գաղթել է XV դ․ 2-րդ կեսին՝ Ղրիմից։ Հետագայում Չ-ի թիվն ավելացել է Հայաստանի զանազան վայրերից գաղթած հայերի հաշվին և XIX դ․ սկգբին հասել ավելի քան 5 հզ-ի։ Նրանք բնակություն են հաստատել հիմնականում Կուբան և Լաբա գետերի միջնատարածքում։ Ենթարկվելով չերքեզների լեզվական, կենցաղային և մշակութային զգալի ազդեցությանը, այնուհանդերձ, Չ․ չեն ձուլվել նրանց, պահպանեւ են իրենց կրոնը, ազգային դիմագիծը, սեփական նիստուկացը։ Չ․ ունեցել են ներքին ինքնավարություն, որի ղեկավար մարմինը՝ «տխամադան» (ավագների խորհուրդ), կոլեգիալ հիմունքներով վարել է համայնքի դատավարչական գործերը։ Չ․ պատկանել են բնակչության ազատ դասին, հարուստներն ու մեծատոհմիկները դասվել «ուզդենների» (ազնվականներ) շարքը։ Չ․ զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով (կաշվի, բրդի մշակում, մանածագործություն են) և առետրով։ Կրոն, հալածանքների խստացման, կյանքի և գույքի անապահով պայմաններում XIX դ․ սկզբին Չ․ ստիպված գաղթել են Ռուսաստան․ Հովսեփ Արղությանի, հայազգի ծովակալ Լազար Սերեբրյակովի և այլոց օգնությամբ նրանց մեծ մասը բնակություն է հաստատել Սև ծովի արլ․ մերձակայքում։ Կուբանի ձախափնյա շրջանում հաստատվածները (մոտ 2 հզ․) 1839-ին հիմնադրել են Արմավիրը, որը դարձել է Չ-ի հավաքատեղին (շուտով այնտեղ է տեղափոխվել մասամբ նաև մերձսեծովյան հատվածը)։ Չ-ի առանձին հատվածներ բնակվել են Նովոռոսիյսկում, Եկատերինոդարում (Կրասնոդար), Պյատիգորսկում, Հյուսիսային Կովկասի այլ քաղաքներում ու գյուղերում։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Չերքեզիայի տարածքում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր (նրանց մասին տես Ադըղեական Ինքնավար Մարզ հոդվածում)։

Գրկ․ Щербина ф․ А․, История Армавира и черкесогаев, Екатеринодар, 1916; Поркшеян X․ А․, Происхождение черкесогаев и основание г․ Армавира, «ԼՀԳ», 1971, № 5․ Լ․ Պողոսյան

ՉԵՐՔԵԶՅԱՆ Լևոն Վաղինակի (ծն․ 10․4. 1927, Թիֆլիս), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ ճարտարապետ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ-ի ճարտ․ բաժինը (1959), ուր և դասավանդել է 1966—72-ին։ 1959-ից աշխատում է «Հայպետնախագիծ» ինստ-ում, 1979-ից՝ արվեստանոցի ղեկավար։ Չ-ի նախագծերով կառուցվել են․ առողջարաններ ու պանսիոնատներ Դիլիջանում (1964), Գազբայում (1964), Սեվանի ափին (1965), Արզնիում (1967), Երևանում (1970), ք․ Աբովյանում՝ մշակութային-վարչական կենտրոն (1968), մշակույթի պալատ (1968) ևն, Հայրենական․ մեծ պատերազմում զոհվածների հուշարձաններ Օձունում (1970), Քանաքեռում (1971), Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը (1981, համահեղինակներ՝ Ս․ Խաչիկյան, Ա․ Թարխանյան, ժ․ Շեխլյան, հեղինակակիցներ՝ Հ․ Տիգրանյան, Ա․ Մեսչյան, կոնստրուկտոր՝ Ս․ Բաղդասարյան)։

ՉԵՐՔԵԶՆԵՐ, ադըղեների ընդհանուր անվանումը։ ՍՍՀՄ-Ում Չ․ (46 հզ․, 1979) են անվանում Կարաչայ-Չերքեզական իմ ադըղեական բնակչությանը (այդ թվում՝ XIX դ․ սկզբին Կուրանում վերաբնակված կաբարդինների սերունդներին)։ Խոսում են կովկասյան լեզուների աբխազա-ադըղեական խմբի կաբարդինա-չերքեզական (տես,Կաբարդիներեն) լեզվով։ Իրենց Չ․ են անվանում նաև XIX դ․ Թուրքիա վերաբնակված ադըղեների, աբխազների, օսերի և կովկասյան այլ լեռնականների սերունդները (այժմ բնակվում են Թուրքիայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում, մոտ 150 հզ․)։

Արտասահմանյան գրականության մեջ այժմ էլ Չ․ անվանումը գործածվում է բոլոր ադըղեների համար։

Գրկ․ Народы Кавказа, т․ 1, М․, 1960․

ՉԵՐՔԵՍԿ (1825—1931-ը՝ Բատալպա-շինսկայա ստանիցա, 1931—39-ը՝ Բատալպաշինսկ քաղաք), քաղաք, ՌՍՖՍՀ Սաավրոպոլի երկրամասի Կարաչայ-Չերքեզական Ինքնավար Մարզի վարչական կենտրոնը (1922-ից)։ Գտնվում է Կուբան գետի աջ ափին։ Կա երկաթուղային կայարան։ 92 հզ․ բն․ (1980)։ Զարգացած է մեքենաշինությունը, քիմ․, էլեկտրատեխ․, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Կան սառնարանային մեքենաշինության, քիմ․, ռետինատեխ․ իրերի, ցածրավոլտ ապարատների, ցեմենտի գործարաններ։ Գործում են Ստավրոպոլի պոլիտեխ․ ինստ-ի մասնաճյուղը, ավտոճանապարհային տեխնիկումը, ուսումնարաններ, ԳՀԻ-ներ, հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն։ Հիմնադրվել է 1804-ին, որպես ռազմ, ամրություն Կուբանի սահմանագծի վրա, որտեղ 1790-ին ռուս, զորքերը հաղթեցին թուրք, զորքերին։ 1860-ից Կուբանի մարզի գավառական (1886-ից՝ բաժնի) վարչական կենտրոնն էր։ Չ․ Ռազմա-Սուխումյան ճանապարհի (կառուցվել է 1828—78-ին) սկըզբնակետն է։

ՉԵՓՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ 400 տուն (3200 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՉԵՔԻԶՅԱՆ Հովհաննես Հարությունի (ծն․ 23․12․1928, Ստամբուլ), հայ սովետական խմբավար, դիրիժոր, մանկավարժ, երաժըշտական-հասարակական գործիչ։ ՍԱՀՄ ժող․ արտիստ (1978)։ Խմբավարական գործունեությունը սկսել է 1944-ին, 1947-ին՝ առաջին անգամ ղեկավարել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախումբը։ 1951-ին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, այնուհետև կատարելագործվել Փարիզի «էկոլ նորմալ դը մյուզիք»-ում (ժ․ Ֆուռնեի դիրիժորական դասարան)։ 1957-ին Ստամբուլում կազմակերպել է «Չեքիջյան» հայկական երգչախումբը։ 1961-ին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիայի բարձրագույն բաժինը, միևնույն ժամանակ ստացել է տեխ․ կրթություն (քիմիկոս ինժեներ)։ 1958—61-ին եղել է Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտ․ ղեկավար և պետ․ երգչախմբի գլխ․ դիրիժոր։

1961-ից տեղափոխվել է Սովետական Հայաստան, նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխ․ դիրիժոր։ 1975-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1982-ից՝ պրոֆեսոր)։

Դասական և ժամանակակից խմբերգային արվեստի քաջագիտակ Չ․ ի հայտ է բերել ինքնատիպ գեղարվեստական մտածողություն, նուրբ երաժշտականություն, արտիստիզմ, կատարողական բարձր վարպետություն։ Չ-ի ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբը ստեղծել է բազմապիսի և հարուստ երկացանկ, իրականացրել համաշխարհային երաժշտ․ գրականության նշանավոր գործեր*, տվել 2000-ից ավելի համերգներ ՍՍՀՄ-ում և արտասահմանում (Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆրանսիա, Լիբանան), ճանաչվել մեր երկրում լավագույններից մեկը, ստացել ակադեմիական (1969), վաստակավոր (1975) կոչումներ։ 1970-ին Փարիզի Շ․ Գրոյի անվ․ ակադեմիայի կողմից երգչախմբին շնորհվել է միջազգային «Դրան պրի» մրցանակ։ Չ․ բազմիցս հանդես է եկել հանրապետության, ՍՍՀՄ և արտասահմանյան ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի հետ (դրանց թվում՝ ՍՍՀՄ պետ․ ակադեմիական,