Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպարները ստեղծվում են պարաձևերի ու դրանց բովանդակության միասնությամբ։ Պ–ի հիմնական արտահայտչամիջոցներն են՝ մարմնի դիրքերը, դիրքից դիրք անցնելու շարժումները, պլաստիկան, դիմախաղը, ռիթմի ու տեմպի դինամիկան, պարողի կոմպոզիցիոն տարածական գծանկարը (պլանը հարթության վրա)։ Այդ ամենը բացահայտում է պարողի հոգեկան աշխարհը և ստեղծում որոշակի կերպար։ Ներկայացումներում (հատկապես բաւեաում) Պ․ հարստանում է դրամատուրգիայով, որը նրան հաղորդում է ներգործության առանձնահատուկ ուժ։ Հատուկ տեմպի մեջ պարային քայլերը (պա) ներկայացումներում ձեռք են բերում շարժումների տարբեր համադրություններ։ Պ–ի կոնկրետացման և հարստացման միջոցներից են հագուստը և բեմական ռեկվիզիտը։ ժող․ պարը «Պ․» հասկացության ամենահին տեսակն է, որը ձևավորվել է ժողովուրդների կյանքի պատմ․, աշխարհագրական ու սոցիալական պայմանների ազդեցությամբ։ ժող․ պարը կրել է ավանդույթների,տարբեր ժամանակների գեղարվեստական մտածողության, ճաշակի ու հասկացողությունների (կրոն․, կախարդական ևն) կնիքը, ունի տվյալ ժողովրդին հատուկ ոճ ու կատարման եղանակ։ Պ․ հնագույն ժամանակներից կապվել է ժող․ տոների ու ծիսական արարողությունների հետ։ Գոյություն են ունեցել պարային–երաժշտ․ ու մնջախաղային ներկայացումներ (տես Մնջախաղ), որոնք ժող․ տոների հիմնական մասն են կազմել։ Հետագայում Պ․ առանձնանալով՝ ընդունել է տոներից անկախ աշխարհիկ, կենցաղային շատ տարրեր, ձեռք բերել նոր առանձնահատկություններ ու բովանդակություն։

Գրկ․ Лукиан, О пляске, Собр․ соч․, т․ 2, М․–Л․, 1935; Лопухов А․ В․, Ширяев А․ В․, Бочаров А․ И․, Основы характерного танца, Л․–М․, 1939; Ваганова А․ Я․, Основы классического танца, 3 изд․, Л․–М․, 1948; Ивановский Н․ П․, Бальный танец XVI–XIX вв․, Л․–М․, 1948; Васильев а-Р ождественская М․ В․, Историко-бытовой танец, М․, 1963․ Տես նաև Բալետ հոդվածի գրականությունը։ ժ․ Խաչատրյան

ՊԱՐՍ (Рага), նահանգ Բրազիլիայում, Ամազոնի ստորին հոսանքի ավագանում։ Տարածությունը 1227,5 հզ․ կմ2 է, բն․՝ 2711 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Բելեն։ Տնտեսապես թույլ զարգացած նահանգ է։ Մշակում են ջուտ, բրինձ, հացարմատ, շաքարեղեգ, եգիպտացորեն, լոբի, սև պղպեղ, ծխախոտ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, անտառային և գյուղատնտ․ հումքի վերամշակմամբ։ Կա բրազ․ ընկույզի, կաուչուկի հավաք, փայտանյութի մթերում։ Տոկանտինս գետի հովտում արդյունահանում են լեռնային բյուրեղապակի։

ՊԱՐՍ... (< հուն, пара – մոտ, կողքին, դուրս), 1․ բարդ բսաերի սկզբնամաս, նշանակում է մոտ գտնվելը (օրինակ, պարամեարիւռ, պաբապրոկւոիա), ինչպես նաև շեղում, խանգարում (օրինակ, պարաբիոզ, պարամագնիսականություն)։ 2․ Քիմիայում՝ տես Օրթո․․․, Մեւոա․․․, Պարա․․․։

ՊԱՐԱԱՄԻՆԱԲԵՆԶՈՏԱԿԱՆ ԹԹՈՒ, տես Վիտամիններ։

ՊԱՐԱԲԻՈԶ (պարա․․․ և հուն, ptog – կյանք), 1․ ըստ Ն․ Վվեդենսկ ու, հյուսվածքի կայուն, չտատանվող, ալիքաձև չտարածվող, տեղային դրդման հատուկ վիճակ, առաջանում է որոշակի ուժի և տևականության գրգռիչների ազդեցությամբ և բնորոշվում նրա հիմնական հատկությունների՝ դրդելիության ու հաղորդեփության դարձելի փոփոխություններով։ Ուսումնասիրել և տեսությունը մշակել է Ն․ Վվեդենսկին (1901)։ Գորտի նստանյարդի որևէ հատվածը էլեկտրական հոսանքով կամ ֆիզիկական ու քիմ․ տարբեր գործոններով գրգռելիս խախտվում է ուժերի հարաբերության օրենքը, որի համաձայն նյարդին հասցվող թույլ և ոչ հաճախակի գրգիռներին մկանը պատասխանում է թույլ կծկմամբ և հակառակը։ Պ․ կյանքի և մահվան միջև սահմանային վիճակ է, որի ժամանակ տեղի են ունենում աստիճանաբար զարգացող և փուլային բնույթ ունեցող փոփոխություններ։ 1-ին փուլում թույլ և ուժեղ, ինչպես նաև մեծ և փոքր հաճախականության գրգիռները մկանում առաջացնում են գրեթե նույն կծկումները (հավասարման կամ ռիթմի փոխակերպման փուլ), 2-րդ (հակասական կամ արտասովոր) փովում թույլ կամ փոքր հաճախականության գրգիռներն առաջացնում են ավելի ուժեղ կծկում, քան ուժեղ կամ մեծ հաճախականության գրգիռները։ 3-րդ (արգելակման կամ լրիվ Պ–ի) փուլում մկանը առհասարակ ոչ մի գրգռի չի պատասխանում։ Գրգռիչի ազդեցությունը շարունակելիս նյարդը մահանում է։ Պ․ դարձելի պրոցես է, ուստի գրգռիչի ազդեցության վերացումից հետո նյարդը փուլերի հակառակ հերթականությամբ վերադառնում է նախնական վիճակին։ Պ–ի զարգացումը բնորոշվում է հյուսվածքի ֆունկցիոնալ շարժունակության՝ չաբիւության անընդհատ անկմամբ։ Պ–ի տեսությունը բացահայտել է երկու իրարամերժ նյարդային պրոցեսների՝ դրդման և արգելակման միասնությունը, նրանց միջև եղած դիալեկտիկական կապը։ Պ–ի փուլերը նկատվում են նաև գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի գործունեության մեջ, երբ դրդման պրոցեսն աստիճանաբար անցնում է արգելակման (օրինակ, արթուն վիճակից քնի անցնելիս)։

2․ Արյունատար և ավշային համակարգերի միջոցով 2 (կամ մի քանի) օրգանիզմների արհեստական միակցման մեթոդ։ Կիրառվում է նյարդահումորալ կարգավորման, իմունոլոգիական դիմացկունության ևն ուսումնասիրությունների համար։ Վ․Գր իգորյան

ՊԱՐԱԲՈԼ (հուն․ яарсфоХг), շրջանային կոնի և այդ կոնի որևէ շոշափող հարթությանը զուգահեռ հարթության հատման գիծը (նկ․ 1)։ Պ․ կարելի է սահմանել՝ որպես հարթության այն կետերի բազմություն (երկրաչափական տեղ, նկ․ 2), որոնց հեռավորությունը այդ հարթության տրված F սևեռյալ կետից (Պ–ի կիզակետ) հավասար է տրված MN սևեռյալ ուղղից (Պ–ի դիրեկտրիս) այդ կետերի ունեցած հեռավորությանը։ F կետով անցնող և MN ուղղին ուղղահայաց ուղիղը Պ–ի առանցքն է, իսկ Պ–ի և առանցքի հատման կետը կոչվում է Պ–ի գագաթ։ Հարմար ընտրված կոորդինատային համակարգում Պ–ի հավասարումն է՝ у2=2рх;, որտեղ p-ն FN հատվածի երկարությունն է։ y=ax²+bx+c քառակուսային եռանդամի գրաֆիկը Պ․ է։ Եթե Պ–ի կիզակետում տեղավորենք լույսի աղբյուր, ապա Պ–ից անդրադարձած ճառագայթները կլինեն իրար զուգահեռ (զուգահեռ փունջ կկազմեն)։ Այս հատկությունը օգտագործում են լուսարձակային հարմարանքներում (տես նաև Կոնական հատույթներ)։

ՊԱՐԱԲՈԼՈԻԴՆԵՐ (պարաբու և հուն․ et6o£ – տեսք, կերպ), կենտրոն չունեցող երկրորդ կարգի մակերևույթներ, որոնք հարմար ձևով ընտրված Oxyz կոորդինատական համակարգում որոշվում են x²/p+y²/q=2z (1) (Էլիպսական Պ․, նկ․ 1)x²/p-x²q=2z (2) (հիպերբոլական Պ․, նկ․ 2) հավասարումներով (p>0, q>0)։ xOz և yOz կոորդինատական հարթությունները Պ–ի սիմետրիայի հարթություններ են, իսկ Oz առանցքը՝ սիմետրիայի առանցք։ Եթե էլիպսական պարաբոլոիդը հատենք հարթությամբ, ապա հատույթում կստացվի էլիպս կամ հիպերբոլ, իսկ հիպերբոլական պարաբոլոիդի հատույթը հարթությամբ՝ հիպերբոլ է, պարաբոլ կամ ուղիղների զույգ։ (1) էլիպսական պարաբոլոիդն առաջանում է yOz հարթության մեջ գտնվող y²=2qz պարաբոլի գագաթը xOz հարթության մեջ գտնվող x²=2pz պարաբոլի վրայով սահեցնելիս (ընդ որում շարժական պարաբոլի հարթությունը և առանցքը պետք է մնան զուգահեռ համապատասխանաբար yOz հարթությանը և Oz առանցքին)։ (2) հիպերբոլական պարաբոլոիդ կստացվի, եթե որպես շարժական պարաբոլ վերցնենք у²=2qz (այն ընկած է yOz հարթության մեջ)։ Հիպերբոլական պարաբոլոիդի յուրաքանչյուր կետով անց–