Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ, թմբուկներ են)։ Կրեոլական ժող․ երաժշտության մեջ առավելություն են ձեռք բերել եվրոպ․ երաժշտ․ ավանդույթները․ տարածված են՝ պարագվայական պոլկա, «Սանտա ֆե», սիելո, սոլիտո, գոլոնդրիանա, վալս, ավանդական երգային ժանրերը՝ կանսիոն և գուարանիա, մենակատար և նվագակցող հիմնական նվագարանները՝ կիթառը և տավիղը։ XVII դ․ սկզբից ճիգվիտմիսիոներները բացել են հատուկ դպրոցներ, ուր հնդկացիներին ուսուցանել են եկեղեցական երգեցողություն և նվազելու արվեստ։ Միայն XIX դ․ 40–60-ական թթ․ կազմակերպվել են երաժշտ․ ներկայացումներ, համերգներ։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին հիմնվել են առաջին երաժշտ․ հիմնարկությունները, ընկերությունները, այդ թվում՝ «Պարագվայական ինստ․» (հիմն․ 1895) և «Պարագվայական գիմնազիա»-ն (հիմն․ 1913)։ 1934-ին դրանց հիման վրա ստեղծվել է «Պարագվայական Աթենեում»-ը (երաժշտ․ դասարան, երաժշտադրամատիկական թատերախումբ, համերգներ, ներկայացումներ)։ Հայտնի կոմպոզիտորներից են՝ К Կ․Մորենո Դոնսալես, Խ․ Մ․ Բյոտներ, Ռ․ Խիմենես, Ի․ Ա․ Ֆլորես, է․ Իփմենես, Կ․ Լարա Բարեյրո, երաժիշա–կաաարողներից՝ դաշնակահարներ է․ Լ․ Բրինիցկի, Ֆ․ Մարին Նոգերաս, Լ․ Արանդա, Մ․ Մ․ Մելսեդո, Վ․ Ալֆարո, ջութակահարներ է․ Միշ, Կ․ էսկոբար, կիթառահարներ Ա․ Պ․ Բառիոս, Կ․ Մ․ Դոդոյ, Կ․ Տալավերա, Դ․ Ռ․ Բասուալդո, տավղահարներ Ֆ․ Պերես Կարդոսո, Դ․ Գարսիա, Լ․ Գոնսալես, երգչուհիներ՝ Մ․ Մենդոսա, 1ս․ Օկամպոս։ Ասունսիոնում գործում են երաժշտամանկավարժական ուսումնարան և մի քանի մասնավոր երաժշտ․ ուս․ հաստատություններ։

XIV․ Թատրոնը Թատերական առաջին ներկայացումները կազմակերպվել են XVI դ․ կեսին։ Գաղութային շրջանում տիրապետող են եղել հիմնականում ճիզվիտների կազմակերպած կրոնական բնույթի երկերի բեմադրությունները։ Ազգ․ բեմարվեստի կազմավորումը սկսվել է XIX դ․ կեսից։ 1858-ին Ասունսիոնում կառուցվել է թատրոնի շենք։ 1920–30-ական թթ․ մայրաքաղաքում գործել են «Գրանադոս», «Նասիոնալ», «Ինդեպենդիենւոե» թատրոնները, Ա․ Մունիեի ղեկավարած Պարագվայական դրամայի և կատակերգության թատերախումբը են։ XX դ․ կեսի բեմարվեստի առանձնահատկությունն է, այսպես կոչված, գուարանի թատրոնի զարգացումը, որին նպաստել են դերասան և դրամատուրգ Խ․ Կոռեան, դրամատուրգ Ֆ․ Մ․ Րառիոսը, Ասունսիոնի «Պարագվայական Աթենեում» ասոցիացիան։ Հայտնի դերասաններից են՝ է․ Բաեսը, է․ Ռեյսոֆերը, Կ․ Գոմեսը, Լ․ Կակավելիոն։

Գրկ ․Нитобург Э․ Л․, Парагвай, М․, 1964; Гонионский С․ А․, Очерки новейшей истории стран Латинской Америки, М․, 1964; Харитонов В․ А․, Парагвай։ военно-полицейская диктатура и политическая борьба, М․, 1970; Томас А․ Б․, История Латинской Америки, пер․ с англ․, М․, 1960; Ромеро Э․, Родники парагвайской поэзии, в сб․։ Проблемы идеологии и национальной культуры стран Латинской Америки, М․, 1967; Семенов С․, Парагвай, миф и действительность, в кн․։ Роа Бастос А․, Сын человеческий, М․, 1967; GiuгiaJ․, La arquitectura en el Paraguay, [Buenos Aires], 1950; Boettner J․ М․, Musica у musicos del Paraguay, Asuncion, 1957․

ՊԱՐԱԳՎԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՊԿԿ), հիմնվել է 1928-ի փետր․ 19-ին՝ մի խումբ մարքսիստների կողմից «Հանրապետության քաղաքացիներին» ուղղված մանիֆեստի հրապարակման օրը։ Մանիֆեստում շարադրված էին կուսակցության գործունեության ծրագիրը և կոմունիստների պայքարի հիմնական խնդիրները։ Կուսակցությունը մշտապես գործել է անլեգալ պայմաններում (բացառությամբ 1936-ի և 1946-ի)։ 1928-ին մտել է Կոմինտերնի մեջ։ 1930-ական թթ․ կոմունիստների ջանքերով ստեղծվել է Նավահանգստային բանվորների և նավաստիների լիգա (1935), Պարագվայի աշխատավորության ազգ․ կոնֆեդերացիա (1936), գումարվել Պարագվայի բանվորների I կոնգրեսը (1939)։ ՊԿԿ I համագումարը (1941) ընդունեց կուսակցության ծրագիրը, կոչ արեց ուժեղացնել պայքարը հանուն դեմոկրատական իրավունքների և ագրարային ռեֆորմի իրականացման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45), ընդհատակի ծանր պայմաններում, ՊԿԿ աջակցել է հակահիտլերյան խմբավորման գործունեությանը։ 1947-ին կոմունիստները գործուն մասնակցություն են ունեցել Ի․ Մորինիգոյի բռնապետական վարչակարգի դեմ զինված ապստամբությանը։ ՊԿԿ II համագումարը (1949) ընդունեց ազգ․ բարեփոխումների ծրագիր (ազգ․ անկախության վերականգնում, ագրարային ռեֆորմի իրականացում, աշխատավորության կենսամակարդակի բարձրացում են)։ 1959-ին հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից՝ ՊԿԿ մասնակցությամբ արտասահմանում ստեղծվեց Ազգ․ ազատագրության միացյալ ճակատի ղեկավարություն, որը պայքարում էր Ա․ Ատրեսների բռնապետական վարչակարգի դեմ։ 1967-ի մարտին կուսակցության ազգ․ կոնֆերանսը որոշեց արմատապես վերակառուցել ՊԿԿ։ Կուսակցության III համագումարը (1971) ընդունեց ՊԿԿ նոր ծրագիր, կանոնադրություն և քաղ․ թեզիսներ, ընտրեց նոր ղեկավարություն։ Ծրագրում մատնանշվում էր, որ ՊԿԿ վերջնական նպատակը սոցիալիզմի և կոմունիզմի կառուցումն է, իսկ արդի փուլում՝ պայքարը դեմոկրատական, ագրարային և հակաիմպերիալիստական հեղափոխության իրականացման համար։ Հեղափոխությունն իրականացնելու միակ միջոցը համարվում էր ժող․ ապստամբությունը։

ՊԿԿ ԿԿ 1978-ի պլենումը դատապարտեց միջազգային բանվորական և կոմունիստական շարժման մեջ մաոիզմի և հակասովետիզմի դրսևորման բոլոր ձեվերը։ ՊԿԿ պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960, 1969) և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։

ՊԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած ժամանակաշրջանում՝ Կենտկոմը, որը իր կազմից ընտրում է Քաղ․ հանձնաժողով և Քարտուղարություն։ ՊԿԿ ԿԿ առաջին քարտուղարն է Ա․ Մայդանան, նախագահը՝ Օ․ Րարտեն։ Կուսակցության կենտրոնական օրգաններն են՝ «Ադելանտե» («Adelante!») թերթը և տեսական քաղ․ «Քասես» («Basez») ամսագիրը։

ՊԱՐԱԳՎԱՅՑԻՆԵՐ, ազգ, Պարագվայի հիմնական բնակչությունը (2,68 մ|ն, 1978)։ Կազմավորվել է հիմնականում XVII – XVIII դդ․, գուարանի ցեղի հնդկացիների և իսպ․ նվաճողների սերունդների միախառնումից (մարդաբանորեն գլխավորապես մետիսներ են)։ Պ–ի կեսից ավելին երկլեզու են (իսպաներեն և գուարանի)։ Կրոնով կաթոլիկներ են։ Մշակույթի և տնտեսության մասին տես Պարագվայ հոդվածում։

ՊԱՐԱԴԻԳՄԱ (< հուն, ларабеьуца – օրինակ, նմուշ), տես Հարացույց։

ՊԱՐԱԴՈՔՍ (< հուն․ яарабо£о£ – անսպասելի, տարօրինակ, ընդունված կարծիքին հակասող), մտահանգում կամ գիտափորձ, որը տալիս է ինքնըստինքյան ճիշտ համարվող նախադրյալներին հակասող եզրակացություն և պահանջում է վերանայել կամ ուղղել այդ նախադրյալները։ Առօրյա կյանքում Պ-ները դրսևորվում են որպես հանրահայտ, համընդհանուր ճանաչում գտած կարծիքի մերժում։ Այս կերպ ըմբռնված Պ․ որպես գեղարվեստական հնար կիրառվում է ժող․ բանահյուսության մեջ (առակ, ասացվածք, անեկդոտ), գեղարվեստական գրականությունում ևն՝ խոսքի ներգործությունը ուժեղացնելու, միտքը շեշտելու համար։ Իրականության մեջ ըստ էության եղած հակասություններ բացահայտող և ձևային լուծում չունեցող Պ–ները կոչվում են անտինոմիաներ (հին հուն, գիտությունում՝ ապորիաներ)։

Պ․ պետք է տարբերել սոփեաոությունից։

Ֆիզիկայում Պ–ները փորձի և տեսության մեջ առաջացած կամ տեսության մեջ եղած հակասություններն են։ Որոշ Պ–ներ (օրինակ, հիդրոաոաւոիկական պարադոքս) նկարագրում են երևույթներ, որոնք անսովոր են, սակայն բացատրություն ունեն արդի ֆիզիկական տեսություններում․ այլ տիպի Պ–ներ ստիպում