մամբ դրա բարելավումը, բ․ կատարվող աշխատանքների որակը և գ․ կոնկրետ արտադրական տեղամասում ու աշխատատեղում հումքի և նյութերի խնայողաբար օգտագործումը։ Ղեկավար, ինժեներատեխ․ աշխատողներն ու ծառայողները Պ–հ․ են ստանում նորմատիվայինզուտ արտադրանքի (որոշ ճյուղերում՝ ապրանքային արտադրանքի), աշխատանքի արտադրողականության, որակի բարձր կատեգորիա ունեցող արտադրանքի տեսակարար կշռի և շահութաբերության բարձրացման պլանի կատարման (գերակատարման) համար։
Բանվորների և ծառայողների Պ–հ–ի չափը սահմանվում է հաշվի առնելով աշխատանքի ընդհանուր արդյունքների մեջ նրանց անձնական ավանդը։ Նյութական խրախուսման ֆոնդից տրվող Պ–հ–ի մեծությունը չի սահմանափակվում, իսկ աշխատավարձի ֆոնդից կատարվող պարգեվատրման չափը չպետք է գերազանցի գործարքային վաստակի կամ պաշտոնեական դրույքի 40%-ը (արդյունաբերության որոշ ճյուղերում՝ 60%-ը)։ Արտադրական բացթողումների, գործալքումների և հասարակական կարգի խախտման դեպքերում բանվորներն ու ծառայողները լրիվ կամ մասնակիորեն զրկվում են Պ–հ–ից։ ժողտնտ․ նշանակություն ունեցող առանձին առաջադրանքների (նոր տեխնիկայի ստեղծման ու ներդրման, արտահանվող արտադրանքի, արտադրության մնացուկների հաշվին լայն սպառման ապրանքների արտադրության և սոցիալիստական մրցության լավագույն արդյունքների) կատարման համար պարգևատրումը կատարվում է հատուկ ֆոնդերի միջոցներից։ Հ․Պողոպան
ՊԱՐԵ (Раге) Ամբրուագ (1509–1590), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի վիրաբույժ։ 1563-ից եղել է «Թագավորի առաջին վիրաբույժը», Օթել Դյո հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչը։ 1537-ին Պ․ խեժային նյութերի եռացրած լուծույթով վերքերի ողողումը փոխարինել է վիրակապով, իսկ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով արյան անոթների խարանումը, ոլորումը, ճնշումը՝ անոթակապով (լիգատուրայով)։ Հայտնի են հրազենից վիրավորումների բուժման, գանգահատման վերաբերյալ աշխատանքները։ Պ․ առաջինն է նկարագրել (1552) ազդրոսկրի վզիկի կոտրվածքները և բուժումը։ Բարելավել է ծայրանդամների ամպուտացիայի (տես Ծայրատում) մեթոդը։ Առաջարկել է օրթոպեդիական մի շարք բարդ սարքեր (արհեստական ծայրանդամներ, հոդեր են)։ Մանկաբարձության մեջ վերականգնել է դարերի ընթացքում մոռացված «պտույտ ոտն ի վայր» մեթոդը։
ՊԱՐԵԳՕՏ, հոգևորականի զգեստ։ Կոչվում է նաև Կապա։
ՊԱՐԵԶ (<հուն․ ոձբշօւգ – թուլություն), կամային շարժումների թուլացում, ոչ լրիվ ւուծանք (կիսալուծանք)։
ՊԱՐԵՆՀԱՐԿ, պարենային հարկ ՍՍՀ Մ–ու մ, բնամթերային հարկ գյուղացիական տնտեսություններից, որը, կապված նոր տնտեսական քաղաքականությանն (նէպ) անցնելու հետ, ՌԿ(բ)Կ X համագումարի որոշմամբ 1921-ի մարտին փոխարինեց պարենմասնատրմանը։ Նպատակն էր գյուղացիությանը նյութապես շահագրգռել տնտեսության վերականգնման և ընդլայնման, գյուղատնտ․ մթերքների ավելացման և իրացման գործում։ Գյուղացիների տնտ․ շահագրգռվածությունն ապահովվում էր նրանով, որ պետության սահմանած Պ․ վճարելուց հետո մնացած հացն ու գյուղատնտ․ մյուս մթերքները մնում էին նրանց տնօրինության տակ։ Պ–ի չափն էապես զիջում էր պարենմասնատրմանը։ Այն գանձելու ուղիով նախատեսվում էր պետության ձեռքում կենտրոնացնել ամենաանհրաժեշտ պարենամթերքը, իսկ դրա պահանջի մնացած մասը ձեռք բերել գյուղացիությանն անհրաժեշտ արդ․ ապրանքներով փոխանակելու միջոցով։ Միևնույն ժամանակ, երկրի արտադրողական ուժերի զարգացումն արագացնելու նպատակով, խրախուսվում էր մասնավոր մանր արդյունաբերության ու առևտրի աշխուժացումը։ Պ–ի կիրառումը կարևոր քայլ էր նորմալ ապրանքադրամական փոխանակության անցնելու գործում։ Այդպիսով սկզբունքորեն նոր տնտ․ հարաբերություններ էին ստեղծվում գյուղացիության և բանվոր դասակարգի միջև, նրանց քաղ․ դաշինքն ամրապնդվում էր տնտ․ միությամբ։
Պ–ի չափը տարբերացվում էր․ տոկոսի կամ բաժնեհատկացումների ձևով գանձվում էր արտադրված մթերքներից՝ հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը, բերքի չափը և անասունների փաստացի գլխաքանակը։ Հարկման ամենաբարձր տոկոսը սահմանվում էր կուլակային տնտեսությունների համար, միջակները հարկվում էին իջեցված չափերով, իսկ չքավորները լրիվ կամ մասնակիորեն ազատվում էին հարկից։ Կուսակցության XII համագումարի (1923-ի ապրիլ) որոշմամբ, Պ–ի և մյուս հարկերի փոխարեն գյուղում սահմանվեց միասնական գյուղատնտ․ հարկ, որը 1924-ից գանձվում էր դրամական ձևով։
Գրկ․ տես Պարենմասնաարումհոդվածի գրականությունը։
ՊԱՐԵՆՄԱՍՆԱՏՐՈՒՄ, պարենային մասնատրում, գյուղատնտ․ արդյունքների մթերման համակարգ, որ սովետական պետությունը կիրառել է քաղաքացիական պատերազմի և ռազմ, ինտերվենցիայի տարիներին։ Ըստ Պ–ման համակարգի, գյուղացիները անձնական ու արտադրական սպառման նորմաներից ավելի արտադրված ամբողջ հացն ու մյուս մթերքները պետք է կայուն գներով պարտադիր հանձնեին սովետական իշխանության մարմիններին։ Որպես ռազմական կոմունիզմի արտակարգ միջոցառում, Պ․ Ռուսաստանի մի քանի նահանգներում կիրառվել է 1918-ի 2-րդ կեսից։ Պատճառն այն էր, որ Սովետական Ռուսաստանի կենտրոնը կտրված էր երկրի գյուղատնտ․ կարևորագույն շրջաններից, հացի պաշարները սպառվել էին, քաղաքային և գյուղական աղքատ բնակչությունը սովում էր։ Անհրաժեշտ էր պարենի ավելցուկի պետ․ խստագույն հաշվառում կատարել և վերահսկել դրա բաշխումը։ Լինելով պաշարման մեջ, առանց դրսից օգնության որևէ հույսի, «․․․չէինք կարող այլ կերպ դիմանալ, քան մասնատրումը կիրառելով․․․, միայն թե պահպանեինք բանակի մարտունակությունը և թույլ չտայինք, որ արդյունաբերությունը քայքայվի», – գրել է Վ․ Ի․ Լենինը (Երկ․, հ․ 32, էջ 364)։ ժողկոմխորհի 1919-ի հունվ․ 11-ի դեկրետով Պ․ սահմանվեց Սովետական Ռուսաստանի ամբողջ տարածքում, ավելի ուշ՝ Ուկրաինայում ու Բելոռուսիայում (1919), Թուրքեստանում ու Սիբիրում (1920)։ Պ–ման կարգի մասին Պարենավորման ժողկոմատի 1919-ի հունվ․ 13-ի որոշմամբ, դրա չափը հաշվարկվում էր ելնելով գյուղւստնտ․ առանձին բույսերի ցանքատա– րածություններից ու բերքատվությունից, գյուղական բնակչության համար սահմանված մթերքի սպառման պետ․ նորմաներից, ինչպես նաև սերմացուի ու ֆուրաժային հատիկի նկատմամբ գյուղական տնտեսությունների պահանջարկից։ Սկզբում Պ․ տարածվում էր հացի, ֆուրաժային հատիկի և մսի, իսկ 1920-ի վերջից՝ յուղի ու գյուղատնտ․ մյուս մթերքների վրա։ Պ․ իրագործում էին Պարենավորման ժողկոմատի մարմիններն ու պարենավորման ջոկատները, որոնց ակտիվորեն աջակցում էին չքավորական կոմիտեներն ու տեղական սովետները։
Պ․ բանվոր դասակարգի ու չքավոր գյուղացիության պարենային դիկտատուրայի արտահայտությունն էր և կրում էր խիստ դասակարգային բնույթ։ Առավել բարձր Պ․ էր կատարվում կուլակներից (տես Կուլակություն), ցածր՝ միջակներից, իսկ չքավորները մասնակիորեն կամ լրիվ ազատվում էին դրանից։ Պ․ սովետական պետությանը հնարավորություն տվեց իրագործելու բանակը, բանվոր դասակարգին ու սպառող շրջանների գյուղացիներին պարենով, իսկ արդյունաբերությունը՝ հումքով ապահովեւու կենսական խնդիրը։ Կարմիր բանակը, երեխաներն ու ռազմ, արդյունաբերության բանվորները պարենն ստանում էին բարձր նորմաներով, իսկ քաղաքային բնակչությունը՝ քարտային սիստեմով, հաշվի առնելով դասակարգային պատկանելությունն ու կատարվող աշխատանքի կարևորությունը։ Գնահատելով Պ–ի նշանակությունը՝ Լենինը գրել է, որ «․․․այն պայմաններում այդ միակ հնարավոր քաղաքականությունն էր․․․։ Եվ նա կատարեց իր պատմական առաջադրանքը, փրկեց պրոլետարական դիկտատուրան քայքայված ու հետամնաց երկրում (նույն տեղում, էջ 590)։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Պ․ արդեն չէր համապատասխանում սոցիալիստական շինարարության շահերին և ՌԿ(բ)Կ X համագումարի (1921) որոշմամբ փոխարինվեց պարենհարկով։
Գրկ ․Լենին Վ․ Ի․, Գյուղացիների վերաբերյալ թեզիսների նախնական ուրվագիծ,
Երկ․, հ․ 32։ Նույնի, Զեկուցում մասնատրումը բնահարկով փոխարինելու մասին, նույն տեղում։ Նույնի, Պարենային հարկի մասին, նույն տեղում։ Նույնի, Զեկուցում ՌԿՊ տակտիկայի մասին, նույն տեղում։ Նույնի, Նոր տնտեսական քաղաքականությունը և քաղլուսվարների խնդիրները, նույն տեղում, հ․ 33։