ՊԱՐՈՒՍՈՒՅՑ, դասական ու ժող․ պարեր ուսուցանող, ինչպես և բեմադրող՝ ptujbm- մայստեր։ Մինչև XX դ․ 1-ին կեսը հայկ․ ժող․ պարերի Պ․ եղել է ժող․ պարերը երիտասարդ սերնդին ավանդաբար փոխանցող, հարսանիքներում և տոներին՝ պարերը կազմակերպող, կատարման ոճը, հերթականությունը պահպանողն ու ղեկավարը։ Տես նաև Պարարվեստ։ ժ․ Խաչատրյան
ՊԱՐՈՒՐԱԳԾԵՐ, հարթ կորեր, որոնք անվերջ անգամ շրջանցում են տրված Օ կետը (Պ–ի բևեռ)՝ ամեն անգամ մոտենալով կամ հեռանալով նրանից։ Եթե M կետը հաստատուն արագությամբ շարժվում է որևէ ON ուղղով, իսկ ON ուղիղը հաստատուն անկյունային արագությամբ պտտվում է Օ կետի շուրջը, ապա կետի հետագիծը արքիմեդյան պարուրագիծն է, որի հավասարումն (բևեռային կոորդինատներով) է՝ p=a<p։
Եթե M կետը շարժվում է Օ կետի շուրջը հաստատուն անկյունային արագությամբ պտտվող ON ուղղի վրայով |OM| հեռավորությանը համեմատական արագությամբ, ապա նրա հետագիծը, այսպես կոչված, լոգարիթմական պարուրագիծն է, որի բևեռային հավասարումն է՝ p=p0eka <p=cot։ Լոգարիթմական պարուրագծի կամայական կետում տարված շոշափողի և այդ կետը բևեռի հետ միացնող ուղղի կազմած անկյունը (a) հաստատուն է, ընդ որում՝ ctga=k։
Այսպես կոչված հիպերբոլական պարուրագծի (p=a/φ) և պարաբոլական պարուրագծի ((а–p)²=bφ) անվանումների պատճառը՝ այդ կորերի բևեռային հավասարումների նմանությունն է հիպերբոլի և պարաբոլի հավասարումներին՝ դեկարտյան կոորդինատական համակարգում։
ՊԱՐՈՒՐԱԿԱՀԱՆ ՀԱՍՏՈՑ, պարուրակներ մշակող մետաղահատ հաստոց։ Պ․ հ–ներ են՝ խառատային պարուրակահան, պարուրակաֆրեզման, պարուրակահղկման, մանեկակտրիչ և այլ հաստոցները։ Խառատային Պ․ հ–ները նախատեսված են ճշգրիտ պարուրակները կտրիչով մշակելու համար և պատրաստվում են միայն ընթացքային պտուտակներով։ Պարուրակի ձևի առաջացումն ապահովվում է նախապատրաստուկի պտտական շարժմամբ (Ու, գլխավոր շարժում) և կտրիչի ուղղագիծ համընթաց շարժմամբ (Ու2, մատուցման շարժում)։ Ու շարժումը էլեկտրաշարժիչից (1) հաղորդվում է նախապատրաստուկին (2) iv լարման օղակով, ա–բ–իլՅ կինեմատիկական շղթայով, իսկ Hl2 շարժումը հաղորդվում է կտրիչին (4) is լարման օղակով, իլՅ – բ–գ ընթացքային պտուտակ (5) շղթայով։ Պարուրակաֆրեզման հաստոցները (նկ․ p) կիրառվում են պարուրակները ֆրեզներով մշակելու համար։ Խոշոր քայլով երկար պարուրակների մշակումը կատարվում է սկավառակային ֆրեզով, իսկ մանր քայլով կարճ պարուրակների մշակումը՝ օղակավոր բազմապրոֆիլ (սանրաձև) ֆրեզներով աշխատող հաստոցներով (նկ․ գ)։ Այս հաստոցում ևս գլխավոր Պւ և երկայնական մատուցման Ու3 շարժումները հաղորդվում են ֆրեզին (1), իսկ շրջանային մատուցման Պշ շարժումը՝ նախապատրաստուկին (2)։ Լայնական մատուցման՝ ներկարման flu շարժումը նախապատրաստուկից (2) հաղորդվում է ֆրեզին (1) դ–ե–զ բռունցք 3 շղթայով։ Ֆրեզումը կատարվում է մշակվող պարուրակի ամբողջ երկարությամբ միաժամանակ։ Պարուրակի մշակման մեկ ցԻԿւԻ ընթացքում նախապատրաստուկը (2) կատարում է 1,25–1,5 պտույտ, իսկ բռունցքները (3 և 4)՝ մեկ պտույտ։ Պարուրակահղկման հաստոցները կառուցվածքով նման են պարուրակաֆրեզման հաստոցներին։ Մինչև 2 մմ քայլով պարուրակները կարելի է մշակել անմիջապես ողորկ նախապատրաստուկի վրա, իսկ 2 մմ–ից մեծ քայլով պարուրակները նախնական պարուրակահանումից հետո հղկվում են։ Պարուրակահղկման հաստոցները սարքավորված են հղկաքարի սրման ավտոմատ սարքով։
Պարուրակագլորման հաստոցները (նկ․ ղ) ավելի բարձր արտադրողականության պայմաններում ապահովում են բարձըր որակ։ Պարուրակային հոլովակներով աշխատող հաստոցում պտտական շարժումը շարժիչից (1) անշարժ թամբի իլին (2) և հոլովակին (3) հաղորդվում է ա–բ շղթայով, իսկ իլից (2) շարժական թամբի իլին (4) և հոլովակին (5)՝ բ–գ շղթայով։ Շարժական թամբի լայնական շարժումը կատարվում է 4 իլ–գ–դ շղթայով պտտական շարժում ստացող բռունցքի (6) միջոցով։ Պարուրակի մշակման ցիկլը կատարվում է այս բռունցքի մեկ պտույտի ընթացքում։ Պարուրակներ կարելի է մշակել նաև գայլիկոնիչ, ներտաշիչ, կարուսելային հաստոցների վրա։ Ա․ ճենտերեճյան
ՊԱՐՈՒՐԱԿԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, մետաղահատ գործիքներ՝ գլանային և կոնական մակերևույթների վրա պարուրակներ ստանալու համար։ Պարուրակների ակոսումը կատարվում է կտրիչներով, կատարներով, ներպարուրակիչներով, արտապարուրակիչներով, պտուտակահան գլխիկներով, պարուրակային ֆրեզներով, միա– կամ բազմագալար հղկասկավառակներով։ Պարուրակամշակման կտրիչներն ըստ կոնստրուկցիայի