Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քում՝ համանուն համաստեղության տեսքով։

«ՊԵԳԱՍՅԱՆ ԹՌՉՆԻԿ», կիսամսյա, ապա՝ տասնօրյա հասարակական հանդես։ Հրատարակվել է 1863–66-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Գ․ Ալյաթճյան։ Լուսաբանել է արեմտահայության առօրյան, մշակութային և ներազգային կյանքը, հայ մամուլի վիճակը, դպրոցական և դաստիարակության խնդիրները։ Պաշտպանել է առաջադիմական պարբերականների դիրքորոշումը ետսահմանադրական պայքարում։ Բացահայտել է հոգեոր դասի ստվերոտ կողմերը, տպագրել արևմտահայության սոցիալ–տնտ․ թշվառ վիճակը ներկայացնող նյութեր։ Ազգ․ վերածնության կարևոր պայման է համարել գիտության զարգացումը, «Բնագիտական հարցմանց պատասխաններ», «Գիտության և մտքի մշակության օգտակարությունը» հոդվածներով շեշտել երկրագործության զարգացման կարևորությունը։ Անդրադարձել է նաև կենցաղային հարցերի։ Թարգմանաբար զետեղել է արևմտաեվրոպական գրողների ստեղծագործություններ։ Նյութերի որոշ մասը հայատառ թուրք, են։

ՊԵԴԵԼՄԱՆ, Պեեգելմանն Հանս Գուստավովիչ [գրական ծածկանունը՝ Խ․ Ռոոսկայա (1875–1941)], Ռուսաստանի հեղափոխական շարժման մասնակից, հրապարակախոս և բանաստեղծ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1905-ից կուսակցական աշխատանք է կատարել Ռևելում (Տասին)։ 1907-ին Տերիոկիում (Ֆինլանդիա) ղեկավարել է ՌԱԴԲԿ էստոն, կազմակերպության կոնֆերանսը։ 1909-ին ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, 1911-ին փախել է աքսորից և տարագրվել ԱՄՆ, ուր խմբագրել է էստոն, ս–դ․ «քհուս իլմ» («Նոր աշխարհ») թերթը։ 1917-ին Ռևելում եղել է բոլշևիկյան «Կիյր» («ճառագայթ») թերթի խմբագրության անդամ, «Տեելինե» («Բանվոր») և «Մաատամեես» («Հողազուրկ») թերթերի խմբագիր, էստոնիայի բանվորների և զինվորների դեպուտատների սովետի գործադիր կոմիտեի անդամ, էստոն, աշխատանքային կոմունայի կառավարության անդամ։ 1919-ից ՌԱՖԱՀ–ում կատարել է ժուռնալիստական և դասախոսական աշխատանք։ էստոներեն է թարգմանել «Ինտերնացիոնալ»-ի «Մարսելիեզ»-ը։ Հեղինակ է բանաստեղծությունների և պոեմների ժողովածուների։ 1920-ից էստոնիայի կոմկուսի ԿԿ անդամ։ Կոմինտերնի I–VI կոնգրեսների պատվիրակ, ԿԻԴԿ անդամ։

ՊԵԳԻ (Peguy) Շառլ (1873-1914), ֆրանսիացի բանաստեղծ և հրապարակախոս։ Սոցիալիստական կուսակցության անդամ 1894-ից։ 1900–14-ին հրատարակել է «Քայյե դը լա քենզեն» («Cahiers de la quinzaine» հանդեսը, գործակցել ժ․ ժոռեսի, Ռ․ Ռոլանի և այլոց հետ։ Պ–ի հրապարակախոսությունը («Սոցալիստական քաղաքացիության մասին», 1897, «Հանրապետության հաղթանակը», 1900) բնորոշ է «զգացմունքի սոցիալիզմի» համար, որը պախարակում է կապիտալիզմը՝ հանուն նահապետական գյուղացիական–արհեստագործական տիպի հանրապետության։ Պ․ համակրել է Փարիզյան կոմունան (1871), սակայն փորձել է դեմոկրատական և հայրենասիրական սկզբունքները հաշտեցնել կաթոլիկական կրոնի ավանդույթներին («Մեր հայրենիքը», 1905, հոդվածների ժողովածու, «Միստերիա ժաննա դ’Արկի մասին», 1910, «Եվա», 1913, պոեմներ են)։

ՊԵԳՄԱՏԻՏՆԵՐ (< հուն, ялуца – փխբ․ կապ), խոշորահատիկ ապարներ՝ տեղադրված ոսպնյակների, բների (ֆացիալ Պ․) կամ երակների և շտոկների (ֆազային Պ․) ձևով։ Բացի մայրական մագմատիկ ապարներին բնորոշ գլխավոր միներալներից, Պ․ սովորաբար հարստացած են դյուրացնդող բաղադրամասեր (F, В, Cl, Н20, С02) և հազվագյուտ տարրեր պարունակող միներալներով։ Պ–ի կառուցվածքը պանալոտրիոմորֆ է, հաճախ՝ սուբգրաֆիկ, օրթոկլազի և քվարցի բնորոշ հարաճումներով։ Պ․ սովորաբար զոնալ կառուցվածք ունեն՝ ծայրի զոնաները մանրահատիկ են, գրաֆիկ կառուցվածքով, ներքին զոնաները՝ խոշոր–հսկա–բյուրեղային, բլոկային կառուցվածքով։

Տարբերում են գրանիտային, միասկիտային (ալկալային) և հիմքային Պ․՝ կապված համապատասխան կազմության լրիվ բյուրեղային ապարների հետ։ Հանդիսանում են բազմաթիվ օգտակար հանածոների աղբյուր (կերամիկական հումք, փայլարներ, բնագույն և թանկարժեք քարեր, հազվագյուտ տարրեր)։ Ըստ մի խումբ գիտնականների (Ա․ Ե․ Ֆերսման, Կ․ Ա․ վլասով, Պ․ Նիգգլի և ուրիշներ), Պ․ առաջանում են մնացորդային պեգմատիտային հալոցքի բյուրեղացման ճանապարհով, ընդ որում նրանք հալոցքի առաջնային կազմության համեմատ հարստացած են ջրով, ցնդող և հազվագյուտ բաղադրամասերով։ Ըստ ուրիշ գիտնականների (Ա․ Ն․ Զավարիցկի, Ս․ Ն․ Նիկիտին, Ֆ․ Հեսս և այլք), պեգմատիտներն առաջանում են ի հաշիվ մայր ապարների վերաբյուրեղացման և ուշ մագմատիկ լուծույթներով տեղակալման պրոցեսների։ Սակայն, «խաչաձևման գծերի» պեգմատիտների և ներփակող ապարներում ալլոխտոն երակների առկայությունը խոսում է առաջին տեսակետի օգտին, չնայած չեն բացառվում նաև տեղակալման եղանակով պեգմատիտ առաջանալու դեպքերը։ Երկու տեսակետների համար ընդհանուր է էվոլյուցիայի եռափուլ սխեման։ Առաջին փուլը Պ․ ապարների կազմավորումն է, երկրորդը՝ նրանց վերաբյուրեղացումը, երրորդը՝ տեղակալող մետասոմատիկ կոմպլեքսի առաջացումը և հազվագյուտ մետաղների հանքայնացումը։ Ըստ միներալային պարագենեզիսների և հազվագյուտ մետաղների պարունակության, առանձնացվում են մուսկովիտ–հազվագյուտ մետաղային, բերիլաբեր, կոլումբիտաբեր, լիթիում–ֆտորային, տուրմալինային և այլ Պ․։ Պեգմատիտային պրոցեսի զարգացումը կախված է մայր ապարի կազմությունից, պեգմատիտային դաշտի կառուցվածքից և տեղակալման ինտենսիվությունից (Ա․ Ե․ Ֆերսմանի և Կ․ Ա․ Վլասովի սխեմաների համաձայն)։

ՊԵԴԵՐՍԵՆ (Pedersen) Հոլգեր (1867–1953), դանիացի լեզվաբան, հայագետ։ Ավարտել է Կոպենհագենի համալսարանը (1890)։ Կոպենհագենի համալսարանի դոկտոր (1897), պրոֆեսոր (1903-ից)։ Աշխատությունները վերաբերում են պատմահամեմատական լեզվաբանությանը, մասնավորապես՝ հնդեվրոպական, սեմական, ուգրա–ֆիննական լեզուների համեմատական ձևաբանությանն ու հնչյունաբանությանը։ Մշակել է լեզուների նոստրատիկ ազգակցության տեսությունը, ըստ որի Եվրասիայի և Աֆրիկայի մի շարք լեզվաընտանիքներ ու լեզուներ (հնդեվրոպական, քարթվելական, սեմաքամյան, ուրալյան, թյուրքական, մոնղոլական, տունգուս–մանջուրական ևն) մտնում են մեկ մակրոընտանիքի մեջ։

Պ․ մեծ ծառայություններ ունի հայերենագիտության ասպարեզում։ Հայերենի արտասանությանը ծանոթանալու նպատակով եղել է Վենետիկի (1893) և Վիեննայի (1903) Մխիթարյան միաբանություններում, հայերենի մասնավոր դասեր առել Պետերբուրգում (1898)։ Նրա հայերենագիտական առաջին մեծ աշխատությունը «Հայոց լեզվի պատմություն» (1902, հայ․ հրտ․, «Նպաստ մը հայ լեզվի պատմության», 1904) գիրքն է, որտեղ նա քննել է հայերենի հնչյունական օրենքները հնդեվրոպական բաղաձայնական ընդհանրությունների համակարգի մեջ, ինչպես նաև հոգնակերտի, գոյականների և ածականների, դերանվանական հոլովների և բայական ձևերի որոշ հարցեր։ Գրքի «Հին հայերեն լեզվի շեշտը» հավելվածում (գրված արևմտահայերենով) քննում է գրաբարի շեշտի հարցը։ «Հայերեն և դրացի լեզուները» (1904, հայ․ հրտ․, «ՀԱ», 1905, №№ 1,2,5, 9, 11, 1906, № 1, 3-5, 7-9) գրքում Պ․ մերժել է այն տեսակետը, թե կովկասյան լեզուները որոշակի դեր են խաղացել հայերենի հնչյունական զարգացման մեջ։ Քննելով հնչյունափոխական երևույթները՝ նա ցանկացել է որոշել հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ․ այս հարցին է նվիրված նաև «Հայերենի դիրքը» (1924, հայ․ հրտ․, «ՀԱ», 1929, № 2–3) հոդվածը, որտեղ հեղինակը, համեմատելով հայերենի բառապաշարի, հնչյունաբանության ու ձևաբանության նմանությունները ցեղակից լեզուների հետ, հանգել է այն եզրակացության, որ հայերենը միջին դիրք է գրավում հնդիրանական, սլավա–բալթիական և հուն, լեզուների միջև։ Աշխատության երկրորդ մասում Պ․ կատարել է բառաքննական հետազոտություններ, պարզել հայերենից թուրքերենին անցած փոխառությունները։ «Հին հայերենի ցուցական դերանունները» (1905, հայ հրտ․ 1907) աշխատության մեջ քննել է հայերենի դերանունները՝ հնդեվրոպական դերանվանական համակարգի հետ ունեցած հարաբերությամբ։

Երկ․ Vergleichende Grammatik der Keltischen Sprachen, v․ 1–2, Gottingen, 1909–13; Sprogvidenskaben, K^benhavn, 1924; Linguistic Science, Camb․, 1931; Hittitisch und die anderen indoeuropaischen Sprachen, 2 Aufl․, Kfzfbenhavn, 1938․

Գրկ․ Աղա յան է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։ Melanges