Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգտագործման չեն տրվում, օգտագործվում են մյուս կատեգորիայի հողերը լրացնելու համար։ ԽՍՀՄ Պետական հողային ֆոնդի իրավական ռեժիմը կարգավորվում է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքներով։

ՀԽՍՀ Պետական հողային ֆոնդը ԽՍՀՄ Պետական հողային ֆոնդի մասն է։ ՀԽՍՀ Պետական հողային ֆոնդը բաժանվում է հետևյալ մասերի․

ՀԽՍՀ ընղհանուր հողատարածությունում 437,5 հազար հա ցանքատարածություններ են, որից հացահատիկային բույսերինը՝ 144,6 հազար հա, տեխնիկական կուլտուրաներինը՝ 12,4 հազար հա, կարտոֆիլի և բանջարա–բոստանային բույսերինը՝ 40,8 հազար հա։ ՀԽՍՀ–ում տնկարկների ընդհանուր տարածությունը կազմում է 52,8 հազար հա, բերքատու տնկիներինը՝ 33,5 հազար հա։ Խաղողի այգիների ընդհանուր տարածությունը 36,4 հազար հա է, բերքատու այգիներինը՝ 28,6 հազար հա: ՀԽՍՀ Պետական հողային ֆոնդի իրավական ռեժիմը կարգավորող հիմնական ակտերն են ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքներն ու ՀԽՍՀ հողային օրենսգիրքը։

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ, իշխանությամբ օժտված կազմակերպություններ, որոնք մշակում և իրականացնում են պետության քաղաքականությունը։ Պետական մարմինների շարքն են դասվում պետական իշխանության բարձրագույն և տեղական մարմինները (պառլամենտ, պետության գլուխ, կառավարություն, տեղական ինքնավարության մարմիններ), պետական կառավարման մարմինները (կառավարություն, մինիստրություններ, այլ գերատեսչություններ, կառավարման տեղական մարմիններ), արդարադատության և դատախազության մարմինները։ Ըստ կազմավորման մեթոդների տարբերում են նշանակովի և ընտրովի, ըստ որոշումներ ընդունելու կարգի՝ կոլեգիալ և միանձնյա, ըստ լիազորությունների՝ ընդհանուր և հատուկ (ճյուղային) իրավասության, ըստ գործունեության բնագավառի՝ կենտրոնական և տեղական պետական մարմիններ։

ՊԵՏԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՈՂ, անձ, որը պետության անունից դատարանում պաշտպանում է մեղադրանքը։ ԽՍՀՄ–ում որպես պետական մեղադրող դատարանում հանդես են գալիս դատախազը, նրա տեղակալներն ու օգնականները (տես Դատախազություն)։ Մեղադրանքի պաշտպանությունը օրենքի ճշգրիտ և միատեսակ կատարման նկատմամբ պետական հսկողության ձևերից է։ պետական մեղադրողը մասնակցում է ապացույցների հետազոտմանը, եզրակացություններ է տալիս դատական քննության ընթացքում ծագող հարցերով, հանդես է գալիս հայտարարություններով կամ կատարում միջնորդություն, մեղադրանքի հիմնավորվածության, օրենքի կիրառման, պատժամիջոցի ու չափի, այլ հարցերի վերաբերյալ հայտնում իր նկատառումները։ Դատաքննությունն ավարտվելուց հետո, դատական վիճաբանությունների փուլում, պետական մեղադրողն իր ճառում վերլուծում է գործի բոլոր հանգամանքները՝ զգալի տեղ հատկացնելով հանցագործությունների պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների պարզաբանմանը, դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հարցերին։ Եթե պետական մեղադրողը համոզվում է, որ դատաքննության տվյալներով չի հաստատվում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, պարտավոր է հրաժարվել՝ դատարանին ներկայացնելով շարժառիթները։ Սակայն մեղադրանքից պետական մեղադրողի հրաժարումը դատարանին չի ազատում գործի քննությունը շարունակելու և ամբաստանյալի մեղավորության հարցը ըստ էության լուծելու պարտականությունից։

Սոցիալիստական մյուս երկրներում պետական մեղադրանքը նույնպես դատախազն է պաշտպանում։

Բուրժուական պետություններում պետական մեղադրանքը պաշտպանում են քրեական գործեր քննող տարբեր պաշտոնյաներ։ ԱՄՆ–ի գերագույն դատարանում կարևորագույն գործերով պետական մեղադրանքը պաշտպանում է գլխավոր աթոռնին (արդարադատության մինիստրության ղեկավարը, գլխավոր դատախազը), մյուս ֆեդերալ դատարաններում՝ աթոռնին (պետական մեղադրողի կամ պաշտպանի պարտականություններ կատարող պաշտոնատար անձ)։ Մեծ Բրիտանիայում պետության շահերը շոշափող գործերով պետական մեղադրանքը պաշտպանում է հանրային հետապնդման դիրեկտորը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք։

Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Բելգիայում, Մեքսիկայում, Վենեսուելայում ևն պետական մեղադրանքը պաշտպանում է դատախազը։ Մ․ Թովմասյան

ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆՈՊՈԼԻՍՏԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ, մոնոպոլիստական կապիտալիզմի տնտեսական և քաղաքական տիրապետման նոր ձև, զարգացման այնպիսի աստիճան, որին բնորոշ են մասնավոր և պետական մոնոպոլիաների միահյուսումը, մեկ մեխանիզմի մեջ կապիտալիստական մոնոպոլիաների և պետության ուժերի միացումը։ Նպատակն է պահպանել և ամրապնդել կապիտալիստական կարգը, մեծացնել մոնոպոլիաների շահույթները, պայքարել սոցիալիզմի համաշխարհային սիստեմի դեմ, ճնշել բանվորական և ազգային–ազատագրական շարժումները, իրականացնել նվաճողական արտաքին քաղաքականություն։ Մոնոպոլիստական կապիտալիզմը պետական մոնոպոլիստական կապիտալիզմի վերաճման օբյեկտիվ միտումն ու օրինաչափությունը բացահայտել և տեսականորեն հիմնավորել է Վ․ Ի․ Լենինը։ Պետական մոնոպոլիստական կապիտալիզմի մասին լենինյան ուսմունքն իր հետագա զարգացումն է ստացել ԽՄԿԿ և միջազգային կոմունիստական շարժման փաստաթղթերում ու որոշումներում։

Պետական մոնոպոլիստական կապիտալիզմի առաջացումը մոնոպոլիստական կապիտալիզմի ներքին օրինաչափությունների զարգացման հետևանք է։ Նրա տարրերը սկսել են առաջանալ 19-րդ դարի վերջին, սակայն այն կազմավորվել է առաջին համաշխարհային պատերազմի սկզբից մինչև 1930-ական թվականները (առաջին փուլ)։ Այս փուլում պետական մոնոպոլիստական կապիտալիզմն իր զարգացման բարձր աստիճանին է հասել ռազմական էկոնոմիկայի ստեղծման պայմաններում։ Պատերազմից հետո ընդլայնվել է պետության վարկաֆինանսական գործունեությունը, իսկ 20-ական թվականներին էկոնոմիկայի պետական կարգավորումը սահմանափակվել է գլխավորապես երկրի ռազմատնտեսական պոտենցիալի ապահովման միջոցառումներով։ Երկրորդ փուլում՝ 1929–33 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, պետական մոնոպոլիստական կապիտալիզմի բովանդակությունն էին կազմում հակաճգնաժամային քաղաքականությունը և կապիտալիստական էկոնոմիկայի պետական կարգավորման ուղիով շուկայի տարերայնությունը կասեցնելու փորձերը։ Բարձր աստիճանի է հասել երկիրը ռազմական էկոնոմիկայի ուղու վրա փոխադրելու մեխանիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև 50-ական թվականների վերջն ընկած ժամանակահատվածում (երրորդ փուլ) հակաճգնաժամային քաղաքականությունը լրացվել է էկոնոմիկայի երկարատև ու համեմատաբար կայուն աճի ապահովմանն ուղղված միջոցառումների համակարգի ստեղծմամբ։ Անցում է կատարվել պետական մոնոպոլիստական կապիտալիզմի առավել կենտրոնացված ձևերին, որոնք ապահովում են երկրի էկոնոմիկայի համամասնությունների նպատակային փոփոխություններն ու պետության համակողմանի ներգործությունը վերարտադրության ամբողջ պրոցեսին։ Պետական մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման չորրորդ փուլին, որը սկսվել է 50-ական թվականների վերջերից, բնորոշ են էկոնոմիկայի զարգացման կանխատեսումն ու ծրագրավորումը։ Բոլոր փուլերում պետական մոնոպոլիստական կապիտալիզմը պահպանում է իր արմատական յուրահատկությունները։ Նրա զարգացումը չի փոխում իմպերիալզմի բնույթը, բայց յուրաքանչյուր փուլում այն ձեռք է բերում այնպիսի հատկություններ, որոնք ազդում են նրա գործողության ամբողջ մեխանիզմի վրա։

Կապիտալիստական յուրաքանչյուր երկրում, կախված պատմական պայմաններից և կոնկրետ իրադրությունից, պետական մոնոպոլիստական կապիտալիզմն արտահայտվում է այս կամ այն, կամ դրանց զուգակցված ձևերով։

Պետական մոնոպոլիստական կապիտալիզմը հիմնվում է մասնավոր մոնոպոլիստական և պետական մոնոպոլիստական սեփականության միահյուսման վրա։ Պետությունն անմիջաբար մասնակցում է արտադրության պրոցեսին, հանդես գալիս որպես հավաքական մոնոպոլիստական կապիտալիստ–ձեռնարկատեր և շահագործում բանվորներին։ Արտադրության միջոցների կապիտալիստական սեփականության պետական մոնոպոլիստական ձևն առաջացել է պետական բյուջեի հաշվին ռազմական, կապիտալատար և այլ ձեռնարկությունների ու օբյեկտների կառուցման, արդյունաբերության և տրանսպորտի առանձին ձեռնարկությունների, ճյուղերի (պետության համար կարևոր կամ քիչ եկամտաբեր) ագգայնացման, մոնոպոլիստական ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման ուղիով։ Մասնավոր ֆիրմաներին վերահսկելու, խառը միավորումներ ստեղծելու նպատակով պետության կողմից ֆինանսական միջոցներն օգտագործելու (ներդրումներ, սուբսիդիաներ, արտոնյալ վարկեր և այլն), բաժնետոմսերի ձեռքբերմամբ մասնավոր կապիտալը պեական․ սեկտոր ներթափանցելու ուղիով ավելի ու