Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հսկողությունն իրականացնող միութենական–հանրապետակտն մարմին։ Կոչված է կուսակցության ու կառավարության դիրեկտիվների հիման վրա շինարարության բնագավառում վարելու միասնական տեխ․ քաղաքականություն, բարձրացնելու շինարարության արդյունավետությունը։ Կազմակերպվել է 1944-ին (որպես ճարտարապետության վարչություն)։ 1955–1957-ին և !958–1964-ին անվանվել է շինարարության և ճարտ–յան գործերի պետ․ կոմիտե (1957-ի հուլիսի 29-ից 1958-ը՝ հուշարձանների պահպանության վարչություն), հետագայում վերանվանվել շինարարության գործերի պետ․ կոմիտե։ Ունի 2 վարչություն (պետ․ ընդդիմախոսության և գիտահետազոտական աշխատանքների ու նոր տեխնիկայի), 13 ամփոփ բաժին, գիտատեխ․ ինֆորմացիայի կենտրոնական բյուրո։ Կոմիտեի ենթակայության ներքո գործում են «Հայշինճարտգհի», «Հայպետնախագիծ» և «Հայարդնախագիծ» ինստ–ները։ ՀՍՍՀ պետշինը գլխավորում են նախագահը (նշանակում է ՀՍՍՀ Գերագույն սովետը), նրա տեղակալները (նշանակում է ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը) U կոմիտեի անդամները։

ՊԵՏՈՍ Լուկիոս Կեսեննիոս (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ I դ․ հռոմ․ գործիչ։ Եղել է կոնսուլ։ 61-ին նշանակվել է Կապադովկիայի կուսակալ և Հայաստան ուղարկված բանակի գլխ․ հրամանատար։ 61-ի աշնանը ներխուժել է Հայաստան՝ Հռոմին ենթարկելու նպատակով։ Մի շարք աննշան հաջողություններից հետո, ձմեռելու համար ճամբարել է Անձիտում՝ Հռանդեայի մոտ։ Տարբեր ուղղություններում հայ–պարթեական զորքերի հարձակումը կասեցնելու նպատակով մասնատել է Պ–ի զորքը, սակայն ծանր պարտություն է կրել։ Պ․ հարկադրված օգնություն է խնդրել Ասորիքի կուսակալ Կորբուլոնից և միաժամանակ բանակցություններ սկսել պարթեաց արքա Վաղարշ I-ի հետ։ Կնքվել է հռոմեացիների համար ստորացուցիչ հաշտություն, որով Պ․ պարտավորվել է հանձնվել ամբողջ բանակով, հաղթողներին տալ գրաված ամրությունները, զենքն ու պարենը և անմիջապես հեռանալ Հայաստանից։ Պ–ի բանակը անցել է լծի (երեք նիզակից կազմված կամար, որի տակով անցնում էր պարտված զորքը) տակով։ Հռոմ վերադառնալով՝ ներման է արժանացել Ներոնից, իսկ կայսր Վեսպասիանոսի (69–79) ժամանակ նշանակվել է Ասորիքի կառավարիչ։

Գրկ․ Հովսեպոս Փլավիոս։ Դիոն Կասսիոս, Ե․, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, 4ին հունական աղբյուրներ 1)։ Тацит Корнелий, Соч․, т․ 1, Л․, 1970, с․ 264, 282–287, 290–292․ Սեդ․ Կրկյաշարյան

ՊԵՏՊԼԱՆ ՀՍՍՀ, տես Պետական պլանային կոմիտե ՀՍՍՀ։

ՊԵՏՊԼԱՆ ՍՍՀՄ, տես Պետական պլանային կոմիտե ՍՍՀՄ։

ՊԵՏՏԻ (Petty) Ուիլյամ(1623–1687), անգլիացի տնտեսագետ, բուրժուական դասական քաղաքատնտեսության հիմնադիրը։ Լեյդենի, Փարիզի և Օքսֆորդի համալսարաններում բժշկություն է ուսանել։ 1647-ին հորինել է պատճենահան մեքենա, 1649-ին ստացել է ֆիզիկայի դ–րի աստիճան, 1651-ին դարձել անատոմիայի ու երաժշտության պրոֆ․։ Որպես արժեքի աշխատանքային տեսության հիմնադիր–գիտնականի՝ նրան բարձր է գնահատել Կ․ Մարքսը։

Պ–ի սկզբնական աշխատություններում նկատելի էր մերկանտիչիզմի գաղափարների ազդեցությունը, որը հետագայում (մասնավորապես՝ «Մի քանի խոսք փողի առթիվ»-ում, 1682) վերացել է։ Ի տարբերություն մերկանտիլիստների՝ հարստության աղբյուրը համարել է ոչ թե շրջանառության, այլ արտադրության ոլորտը։ Հասարակության տնտ․ զարգացումը դիտել է որպես օբյեկտիվ օրենքների գործողության պրոցես, բայց U նույնացրել հասարակական, տնտ․ ու բնության օրենքները՝ դրանք համարելով հավերժական ու անփոփոխ։ Տարբերել է քաղ․՝ մշտապես փոփոխվող շուկայական, և բնական գներ՝ հիմք ընդունելով աշխատանքի որոշակի քանակ, որը ծախսվել է ապրանքի արտադրության վրա (այսինքն՝ արժեքը)։ Սահմանելով աշխատանքի արտադրողականությունից արժեքի մեծության քանակական կախվածությունը՝ միաժամանակ անտեսել է արժեքի սոցիալական բնույթը, փոխարինել այն փոխանակային արժեքով (փողով)։ Աշխատավարձի բարձրացումը համարել է ուղղակի վնաս կապիտալիստների համար, աշխատավարձը՝ բանվորի «ապրուստի համար անհրաժեշտ մինիմում», դրանով իսկ նշել այն փաստը, որ աշխատավարձը բանվորի ստեղծած արժեքի միայն մի մասն է։ Ապրանքի արժեքը դրա արտադրության վրա ծախսված աշխատանքով որոշելու դիրքերից ձգտել է լուծել հավելյալ արժեքի ծագման հարցը։ Ռենտան քննել է որպես հավելյալ արժեքի համընդհանուր ձև, որի կոնկրետ դրսևորումներն են հողային ու դրամական (փոխատվական տոկոս) ռենտաները։ Առաջինն է ավել դիֆերենցիաչ ռենտայի բնորոշումը, գիտականորեն մոտեցել հողի գնի որոշման հարցին։ Տնտ․ քաղաքականությանը վերաբերող նրա հայացքներն արտացոլել են երկրի էկոնոմիկայի զարգացումը արդ․ կապիտալի շահերին ենթարկելու միտումը, չնայած, որ օրինաչափ է համարել տնտեսության կարգավորման մեջ պետության միջամտությունը։ Պ–ի ուսմունքի գիտ․ դրույթները զարգացրել են Ա․ Սմիթը Կ․ Դ․ Ռիկարդոն։

Երկ․ Экономические и статистические работы, М․, 1940․

Գրկ․ Афанасьев В․ С․, Возникновение классической буржуазной политэкономии (Вильям Петти), М․, 1960․

ՊԵՏՐԱՇԵՎԱԿԱՆՆԵՐՐ, պետրաշևականների խմբակ, երիտասարդների մի խումբ (ուսուցիչներ, սպաներ, աստիճանավորներ, գրողներ, նկարիչներ), որ XIX դ․ 40-ական թթ․ 2-րդ կեսին Պետերբուրգում հավաքվել է Մ․ վ․ Պետրաշևսկու (այստեղից էլ Պ․) տանը, ուտոպիստ–սոցիալիստներ էին և դեմոկրատներ, որոնք ձգտում էին վերափոխել ինքնակալական և ճորտատիրական Ռուսաստանը։ Խմբի ակնառու մասնակիցներն էին՝ Դ․ Դ․ Սխշարումովը, Ն․ Ա․ Սպեշնեը, Ն․ Ա․ Մոմբելին, Ն․ Ս․ Կաշկինը․ Դեբու եղբայրները, Ս․ Ֆ․ Դուրովը, Պ–ի խմբում էին գրողներ Մ․ Ե․ Սալտիկով–Շչեդրինը Ա․ Ն․ Պլեշչեեը, Ֆ․ Մ․ Դոստոեսկին, Վ․ Ն․ ու Ա․ Ն․ Մայկովները և ուրիշներ։ Լինելով ֆրանս․ ուտոպիստ–սոցիալիստ Շ․ Ֆուրիեի հետնորդներ՝ Պ–ի քաղ․ և փիլ․ հայացքների ձևավորման վրա վճռականորեն ազդել են նաև Վ․ Գ․ Բելինսկու և Ա․ Ի․ Գերցենի երկերը։ Պ․ չունեին ձևավորված կազմակերպություն և ծրագիր։ Մ․ Պետրաշևսկու տանը կազմակերպած «պյատնիցա»-ներում բացի ինքնակալությունը հանրապետությամբ փոխարինելու, գյուղացիներին հողով ազատագրելու, մամուլի ազատության հարցերից, Պ․ քննարկել են նաև գաղտնի հեղափոխական ընկերություն ստեղծելու և ցարիզմի դեմ ապստամբություն կազմակերպելու հարցերը (թելադրված էին Ֆրանսիայում 1848-ի հեղափոխության ազդեցությամբ և Ռուսաստանի ներքին վիճակի սրմամբ)։ Պ․ ժողովրդի համար պատրաստել են ագիտացիոն՝ Ռուսաստանի սոցիալ–քաղ․ կարգերը քննադատող գրականություն (Պ․ Ֆիլիպով, «Տաս պատվիրաններ»․ Ն․ Գրիգորն, «Զինվորական զրույց»)։ 1849-ի ապրիլի 23-ին Պ․ մատնությամբ ձերբակալվել են․ 123-ից 21-ը դատապարտվել է գնդակահարության, սակայն վճիռը փոխարինվել է աքսորով (տարբեր ժամկետներով, իսկ Մ․ Պետրաշեսկին՝ անժամկետ)։ 1856-ին բոլորին ներում է շնորհվել, վերականգնվել են նրանց (բացի Մ․ Պետրաշևսկուց) քաղաքացիական իրավունքները։ Պ–ից շատերը վերադարձել են քաղ․ պայքարի, դարձել 1860-ական թթ․ հասարակական–քաղ․ շարժումների ակտիվ մասնակիցներ։

ՊԵՏՐԱՇԵՎՍԿԻ (Բուտաշևիչ–Պետրաշևսկի) Միխայիլ Վասիլևիչ (1821 – 1866), ռուս հեղավւոխական, ուտոպիստ–սոցիալիստ։ Ազնվական։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակ–ը (1841)։ Գրել (մասնակցել են նաև վ․ Ն․ Մայկովը, Ռ․ Ռ․ Շտրանդմանը և ուրիշներ) և խմբագրել է «Կարմաննի սլովար ինոստրաննիխ սլով» («Карманный словарь иностранных слов») օտար բառերի առձեռն բառարանը (2 հրտ․, 1846), որտեղ արծարծվել են դեմոկրատ, և մատերիալիստ, գաղափարներ, ուտոպիական սոցիալիզմի սկզբունքներ։ 1844-իցՊ–ի բնակարանը եղել է առաջադեմ մտավորականների հավաքատեղի, (1845-ից ամեն ուրբաթ օր՝ «пятница»)։ «Պյատնիցաների» մասնակիցները (տես Պետրաշևականներ) օգտվում էին Պ–ու գրադարանում պահվող արգելված գրականությունից (ուտոպիական սոցիալիզմի, հեղափոխական շարժումների պատմության են վերաբերյալ)։ Պ․ ֆրանս․ ուտոպիստ–սոցիալիստ Շ․ Ֆուրիեի հետևորդն էր, հանդես է եկել Ռուսաստանի քաղ․ կարգի դեմոկրատացման և գյուղացիներին հողով ազատագրելու պահանջով։ 1849-ին ձեբակալվել է, դատապարտվել գնդակահարության, որը փոխարինվել է ցմահ աքսորով (Արլ․ Սիբիր)։ 1856-ից ազատ աքսորաբնակ էր, ապրել է Իրկուտսկում, հրատարակել է «Ամուր»