Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանը, Դեմեարայի ա աճարը, Զեսի Մեծ զոհարանը, թատրոնը U այլ կառույցներ]։ Պ–ի բնակիչներն էին տեղաբնիկները (մյուսիացիներ, մասդիեններ, պափլագոնացիներ), հույներն ու մակեդոնացիները։ Պ–ի բնական հարստությունները (անտառներ, մարմար, հանքեր, արոտավայրեր են) և աշխարհագրական հարմար դիրքը Եգեյան ծովի ափին նպաստել են երկրի տնտ․ արագ վերելքին, երկրագործության, անասնապահության, արհեստների (խեցեգործություն, գինեգործություն, կաշեգործություն, շինարարություն ևն), արտաքին առևտրի (արտահանվում էր հացահատիկ, խեժեր, կաշի, ներկեր, նավափայտ, խեցեղեն, օծանելիք, մագաղաթ ևն) գարգացմաը։ Պ–ի գլխ․ նավահանգիստն էր Ելեան։ Գյուղատնտ․ մթերքների հիմնական արտադրողները համայնքների կախյալ և կիսակախյալ անդամներն էին, որոնք պետ․ գանձարանին վճարել են բնամթերային և դրամական հարկ։ Հողի մի մասը գտնվել է զինվորական նորաբնակների ձեռքին, որոնք զինծառայություն էին կատարում և վճարում հողահարկ։ Հանքավայրերում, արհեստանոցներում (հիմնականում՝ արքայական) օգտագործվել է ստրուկների աշխատանքը։ Պ–ի կազմի մեջ մտել են մի շարք պոլիսներ, որոնց մի մասը (Տրալլիս, Եփեսոս՝ մինչև 167-ը ևն) հարկատու էր Պ–ի թագավորներին, մյուսներն (Լամպսակոս, Մագնեսիա ևն) ունեին ինքնավարություն և Պ–ի մեջ մտել են պայմանագրով։ Պ–ին ենթակա մարզերը կառավարել են թագավորի նշանակած ստրատեգները։ Բանակը հիմնականում կազմված էր վարձկաններից։

Պ․ իր հզորության գագաթնակետին է հասել Եվմենես 1-ի (263–241) և Եվմենես 11-ի (197-160/159) ժամանակ։ Հռոմի մղած Մակեդոնական II (200–197) և Ասորական (Սելևկյանների դեմ, 192–188) պատերազմների ժամանակ Պ․ դաշնակ ցել է Հռոմի հետ, որի դիմաց Ապամեայի հաշտությամբ (188) ստացել է Քերսոնեսոս թերակղզին, Լիդիան, Փռյուգիան, Կարիայի և Պամփիլիայի մի մասը, Փոքր Ասիայի մի քանի հուն, քաղաք։ 183-ին Պոնտոսը և Փոքր Հայքը հարձակվել են Պ–ի և նրա դաշնակից Կապադովկիայի վրա, սակայն պարտվել են։ 179-ին նրանց միջև պայմանագրի կնքմանը մասնակցել է Մեծ Հայքի արքա Արտաշես Ա՝ իբրև Պ–ի և Կապադովկիայի կողմնակից կամ միջնորդ։ 183-ին Պ․ զավթել է Գաղատիան, սակայն գաղատացիների ապստամբության (168–167) հետևանքով կորցրել այն։ Ատտալոս 11-ի (160/159-139/138) և Ատտալոս 111-ի (139/138–133) ժամանակ Պ․ աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը իբրև անկախ պետություն (կապված էր Հռոմի ուժեղացող ազդեցության հետ)։

133-ին Ատտալոս III իր թագավորությունը «կտակել» է Հռոմին։ 133 կամ 132-ին Պ–ում բռնկել է հակահռոմ․ ապսւոամբություն՝ Եվմենես II-ի որդի Արիստոնիկոսի գլխավորությամբ։ Ապստամբության ճնշումից (129) հետո հռոմեացիները Պ–ի տարածքում ստեղծել են «Ասիա» պրովինցիան։

Պ–ի կառավարիչների և թագավորների արքայացանկը․

Փիլետերոս (281–263), Եվմենես I (263–241), Ատտալոս I (241 – 197), Եվմե նես II (197–160/159), Ատտալոս II (160/159-139/138), Ատտալոս III (139/138-133)։

Գրկ․ Колобова К․ М․, Аттал III и его завещание, в сб․։ Древний мир, М․, 1962; Свенцицкая И․ С․, Социально-эконо мические особенности эллинистических госу дарств, М․, 1963․

ՊԵՐԳՈԼԱ (իտալ․ рёо1а), բուսակամար, կանաչապատ զրուցարան կամ թեթև սյուներով, ճաղակամարներով պատատաճաղ միջանցք։ Ծառայում է որ պես հովանոց՝ շոգից պատսպարվելու համար։ Պ–ները XVI դ․ ստվերազուրկ դարավանդային պարտեզներում և XVII–XVIII դդ․ կանոնավոր պուրակներում (տես նաև Պարտեզապուրակային արվեստ) ուղիղ պատ–ծառաշարքի տեսքով խուզված տնկարկների ֆոնին եղել են ծավալային շերտեր։ Կիրառվում են ժամանակակից պուրակներում ևս։ Մասնավորապես Պ–ի դեր են կատարում նաև խաղողի թառմաները։

ՊԵՐԳՈԼԵԶԻ, Պերգոլեգե (Pergolesi, Pergolese, իսկական ազգանունը՝ Դ ր ա գ ի, Draghi), Ջովաննի Բաաիստա(1710–1736), իտալացի կոմպոզիտոր։ Նեապոչյան օպերային դպրոցի ականավոր ներկայացուցիչ (աշակերտել է Գ․ Գրեկոյին, Ֆ․ Դուրանտեին, Ֆ․ Ֆեոյին)։ 1731-ին Նեապոլում բեմադրվել է Պ–ի առաջին՝ «Սալյուստին» օպերան։ Գրել է սերիա–օպերաներ, օրատորիաներ, կանտատներ, մեսսաներ, տրիո–սոնատներ, կոմիկական ինտերմեդիաներ, որոնք ներկայացվում էին սերիա–օպերաների գործողությունների միջև (հետագայում բեմադրվել են որպես ինքնուրույն կոմիկական օպերաներ)։ 1733-ին իր «Հպարտ գերին» սերիա–օպերայի համար գրել է «Սպասուհին՝ տիրուհի» ինտերմեդիան՝ իր լավագույն բուֆֆ–օպերան, որով սկզբնավորվեց այդ ժանրը։ Պ–ի ստեղծագործությունները նախապատրաստեցին XVIII դ․ կեսերի իտալ․ երաժշտության ոճական բեկումը։ Լայն ճանաչում գտավ նրա «Ստաբատ մատեր» («Stabat mater») հոգևոր կանտատը (1735)։

Գրկ․ Крунтяева Т․, Итальянская комическая опера XVIII века, Л․, 1981, с․ 40– 58․ Ա․ Բուղաղյան

ՊԵՐԵԴԵՐԻ Գրիգորի Պետրովիչ (1871–1953), կամրջաշինության և շինարարական մեխանիկայի բնագավառի սովետական գիտնական։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ՄՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստ–ը (1897)։ Հիմնական աշխատությունները նվիրված են կամուրջների տեսությանը և հաշվարկին։ Հեղինակ է բազմաթիվ կամուրջների և ուղեկամուրջների։ Ղեկավարել է Նևա գետի վրա Վոլոդարսկու անվ․ կամրջի կառուցման, լեյտենանտ Շմիդտի անվ․ կամրջի վերակառուցման աշխատանքները։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՊԵՐԵԴՎԻԺՆԻԿՆԵՐ (շրջիկներ), ռուս, դեմոկրատական գեղարվեստական միավորման՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության մեջ մտած գեղանկարիչներ և քանդակագործներ։ Ընկերությունը կազմակերպվել է 1870-ին, Պետերբուրգում՝ Ի․ Ն․ Կրամսկոյի, Գ․ Գ․ Մյասոեդովի, Ն․ Ն․ Գեի և Վ․ Գ․ Պերովի նախաձեռնությամբ՝ ի հակադրություն Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի (տես Ակադեմիաներ գեղարվեստի)՝․ Ընկերությունը զարգացրել է Սանկտ–պետերբուրգյան նկարիչների արտելի (ստեղծվել է 1863-ին) լավագույն ավանդույթները, որի ղեկավար Ի․ Ն․ Կրամսկոյն էլ դարձել է նոր միավորման գաղափարական առաջնորդը։ Պ․ եղել են Վ․ Գ․ Բելինսկու և Ն․ Գ․ Չեռնիշևսկու հասարակական ու գեղագիտական հայացքների ազդեցության ներքո։ Ազատվելով իրենց գործերն ստեղծելու, ցուցադրելու, իրացնելու՝ Գեղարվեստի ակադեմիայի սահմանափակումներից ու խնամակալությունից Պ․ ընկերության ներքին կյանքը կազմակերպել են կոոպերատիվ սկզբունքներով, ծավալել լուսավորական գործունեություն։ 1871-ից ընկերությունը բացել է 48 ցուցահանդես Պետերբուրգում և Մոսկվայում, որից հետո դրանք ցուցադրել Կիևում, Խարկովում, Կազանում, Օրյոլում, Ռիգայում և այլ քաղաքներում։ Վճռականորեն խզելով կապերը ակադեմիզմի իդեալիստական գեղագիտությունից ու կանոններից՝ Պ–ի արվեստը հիմքում ունեցել է քննադատական ռեալիզմի մեթոդը։ Պ․ դիմել են կյանքի, ժողովրդի պատմության, հայրենի երկրի ու բնության ճշմարտացի, դեմո կրատական դիրքորոշմամբ պատկերման։