Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4 սիմֆոնիա, կոնցերտներ, կամերա–գործիքային անսամբլներ, խմբերգեր, դաշնամուրային պիեսներ, կինոֆիլմերի երաժշտություն։ Դիմիտրովյան մրցանակներ (1950, 1951, 1952)։

Գրկ․ Друмева К-, Костакева М․, Хлебаров И․, Любомир Пипков, М․, 1976․

ՊԻՍԱՌՈ (Pizarro) Ֆրանսիսկո (1470/1475–1541), իսպանացի նվաճող։ 1509-ին մասնակցել է Հարավային Ամերիկա կատարած արշավին, 1510-ին՝ Պանամայի, 1532–36-ին՝ Պերուի նվաճմանը։ Պերուում, օգտագործելով ինկերի երկպառակտչական պայքարը, կողոպտել և ավերել է նրանց Տաուանտինսույու պետությունը։ 1535-ին հիմնել է Լիմա քաղաքը։ Դաժանորեն ճնշել է հնդկացիների ապըստամբությունը (1535–37)։ Իշխանության և ավարը բաժանելու համար պայքարում սպանվել է։

ՊԻՍԱՐԵՎ Դմիտրի Իվանովիչ (1840–1868), ռուս քննադատ, հրապարակախոս, փիլիսոփա–մատերիալիստ, հեղափոխական դեմոկրատ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ը (1861)։ 1858–60-ին Պ–ի հոդվածները տպագրվել են «Ռասսվետ» («Рассвет») ամսագրում։ 1860-ի վերջից աշխատակցել է «Ռուսսկոյե սյովո» («Русское слово») դեմոկրատական ամսագրին, որտեղ հրատարակվել են նրա գրական–քննադատական և հրապարակախոսական հիմնական հոդվածները։ Ինքնակալությունը հեղափոխության միջոցով տապալելու կոչ անող անլեգալ հոդվածի համար 1862–66-ին Պ․ բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում, որտեղ գրել է իր ստեղծագործությունների կեսից ավելին։

Պ․ անցել է գաղափարական զարգացման բարդ ու հակասական ուղի, սկզբնական շրջանը բնորոշվում է Չեռնիշևսկու և Դոբրոլյուբովի մատերիալիզմի յուրացումով։ Միաժամանակ նրա փիլ․ հայացքների վրա նկատելի ազդեցություն է գործել XIX դ․ գերմանացի փիլիսոփա Մոլեշոտի գռեհիկ մատերիալիզմը։ Պ․ եղել է բնագիտական գիտելիքների կրքոտ պրոպագանդիստ, սակայն գերագնահատել է դրանց դերը հասարակության սոցիալական զարգացման գործում։ Նա առաջիններից էր Ռուսաստանում, որ տարածել է դարվինիզմի գաղափարները, հանդես եկել կրոնի և նախապաշարումների դեմ, մարտնչել հոգևոր և ֆիզիկական կյանքի միասնության անհրաժեշտության, մարդու ներդաշնակ զարգացման համար։ Պ․ եղել է կանանց ազատագրման կողմնակից։ «Բանական էգոիզմի» նրա տեսությունը մոտեցել է բարոյականության դասակարգային պայմանավորվածությանը։ Մանկավարժության հարցերում մեծ նշանակություն է տվել աշխատանքային դաստիարակությանը։

Մինչև 1860-ը Պ–ի հայացքները կրեյ են լուսավորական բնույթ։ 60-ական թթ․ սկզբներին Պ․ կանգնել է հեղափոխական դեմոկրատական դիրքերում։ Լինելով Չեռնիշևսկու քաղ․ ծրագրի կողմնակից՝ Պ․, սակայն, թերագնահատել է ժող․ զանգվածների ուժը, գերագնահատել մտավորականության դերը պատմության մեջ։ Այնուամենայնիվ, մերկացնելով կալվածատիրական ճնշումը և ցարիզմի կամայականությունը, նա հանգել է գոյություն ունեցող կարգերը հեղւաի ոխությամբ վերակառուցելու անխուսափելիության մտքին («Խեղճ ռուսական միտք», 1862)։

Որպես քննադատ Պ․ պատկանում է Բելինսկու, Չեռնիշևսկու, Դոբրոլյուբովի համաստեղությանը։ Սակայն նրա գեղագիտական տեսությունը շատ բանով հակասական է, անհետևնղական, երբեմն էլ խորապես սխալ։ Չեռնիշևսկու հետ համամիտ լինելով իդեալիստական գեղագիտության քննադատության հարցում, մարտնչելով «մաքուր արվեստի» տեսության դեմ, ընդունելով գրականության հեղափոխականորեն վերակառուցող դերը՝ Պ․ միաժամանակ գեղեցիկի կատեգորիայի ըմբռնման հարցում հեռացել է նրանից, գեղագիտությունը չդիտելով որպես արվեստի տեսություն, այլ՝ որպես գիտություն գեղեցիկի մասին («Դեղագիտության կործանումը», 1865)։ Նա ժխտել է գեղանկարչության, քանդակագործության, երաժշտության հասարակական նշանակությունը։ Դեղագիտության վերաբերյալ Պ–ի հայացքների յուրահատկությունը թույլ չի տվել նրան ճիշտ ըմբռնելու մի շարք ռուս խոշոր գրողների ստեղծագործությունը (Ա․ Պուշկին, Ա․ Օստրովսկի, Ի․ Դոնչարով)։ Սակայն Պ․ բարձր է գնահատել Ի․ Տուրգենևի («Բազարով», 1862, «Ռեալիստները», 1864), Լ․ Տոլստոյի, Ֆ․ Դոստոևսկու և ուրիշների որոշ ստեղծագործություններ։ Իր լավագույն հոդվածներից մեկը՝ «Մտածող պրոլետարիատ»-ը (1865), նա նվիրել է Չեռնիշևսկու «Ի՝նչ անել» վեպի վերլուծմանը։

Պ–ի գործունեությունը բարերար ազդեցություն է գործել Ռուսաստանի հեղափոխականների մի քանի սերնդի մտավոր զարգացման վրա։ Ղ․ Աղայանի հոբելյանին (1902) նվիրած իր խոսքում Ս․ Շահումյանը Պ–ին դասել է Բելինսկու և Չեռնիշևսկու շարքը՝ նրանց անվանելով 40-ական և 60-ական թթ․ հսկաներ։ Երկ․ Поли․ собр․ соч․, 5 изд․, т․ 1–6, доп․ вып․, СПБ, 1909–13; Соч․, т․ 1–4, М․, 1955–56; Избр․ произведения, Л․, 1968; Литературная критика, т․ 1–3, М․, 1981–82․

Գրկ․ Ленин В․ И․, О литературе и искусстзе, М․, 1957 (ըաո անվանացանկի); Шаумян С․, Литературно-критические статьи, М․, 1955; Плоткин Л․ А․, Д․ И․ Писарев․ Жизнь и творчество, Дыбенко В․ А․, Мировоззрение Д․ И․ Писарева, М․, 1969; Даронян С․, М․ Налбандян и русские революционные демократы, М․, 1979․ Ս․ Դաբոնյան

ՊԻՍԵՄՍԿԻ Ալեքսեյ Ֆեոֆիլակտովիչ (1821 – 1881), ռուս գրող։ Ավարտել է Մոսկվպյի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը (1844)։ Տպագրվել է 1848-ից («Նինա», պատմվածք)։ «Բոյարշչինա» (1846, հրտ․ 1858) վեպում, «Փալասը» (1850), «Հարուստ փեսացուն» (1851), «М-г Բատմանով» (1852), «Ֆանֆարոնը» (1854) վիպակներում, ինչպես նաև «Մելամաղձոտը» (1852), «Բաժանում» (1853) կատակերգություններում սուր ծաղրի է ենթարկել ազնվականական–չինովնիկական Ռուսաստանը։ «Ակնարկներ գեղջկական կյանքից» (1852–55) շարքում, «Պառավ կալվածատիրուհին» պատմվածքում և «Դառը ճակատագիր» (1859, բեմ․ 1863) դրամայում պատկերել է նախառեֆորմյան ռուս, գյուղը, ստեղծել ժողովրդի ներկայացուցիչների ամբողջական կերպարներ։ Պ–ու վեպերից լավագույնը «Հազար հոգի»-ն է (1858), որտեղ գրողը մերկացրել է ցարական բյուրոկրատիայի բարոյական քայքայումը։ Պ․ 1857–1860-ին Ա․ Վ․ Դրուժինինի հետ, իսկ 1860–63-ին միայնակ խմբագրել է «Ընթերցանության գրադարան» հանդեսը։ Այդ շրջանի ֆելիետոններում (Նիկիտա Բեզրիլով կեղծանունով) և «Ալեկոծված ծով» հականիհիլիստական վեպում հարձակումներ է գործել հեղափոխական շարժման դեմ։ «Ինքնագլուխներ» (1867) պիեսում, «Հորձանուտում» (1871), «Քաղքենիներ» (1877), «Մասոններ» (1880) վեպերում կրկին ուժեղացել են Պ–ու առաջադիմական միտումները։ Նրա ուշ շրջանի ստեղծագործության հիմնական թեման բուրժ․ ցործարարների պսակազերծումն է ^«Բահաղ», «Լուսավորյալ ժամանակ», «Ֆինանսական հանճար»։

Երկ․ собр․ соч․, т․ 1–24, СПБ–М․, 1895-96; Собр․ соч․, т․ 1–9, М․, 1959․ Գբկ․ Чернышевский Н․ Г․, ««Очерки из крестьянского быта» А․ Ф․ Писемского, Полн․ собр․ соч․, т․ 4, М․, 1948; Писарев Д․ И․, Писемский, Тургенев и Гончаров, Соч․, т․ 1, М․, 1955; Пустовой т П․ Г․, А․ Ф․ Писемский в истории русского романа, М․, 1969․ Ն․ Օհանյան

ՊԻՍԻԴԻԱ (ШспбСа), պատմ․ մարզ Փոքր Ասիայում։ Հս–ում սահմանակից էր Փռյուգիային, արլ–ում՝ Իսավրիային, հվ–ում՝ Պամփիլիային և Լիկիային, արմ–ում՝ Կարիային։ Պ–ում բնակվել են պիսիդիացիների ռազմատենչ ցեղերը, որոնց չեն կարողացել նվաճել Աքեմենյանները և Ալեքսանդր Մակեդոնացին։ Մ․ թ․ ա․ 25-ին մտել է հռոմ․ Դաղատիա պրովինցիայի մեջ։ Ամենանշանակալից քաղաքը Տերմեսսոսն էր (ավերակները գտնվում են այժմյան Թուրքիայի Անթալյա քաղաքից 30 կւէ հս–արմ․)։ 395-ից Պ․ Բյուզանդիայի կազմում էր․ սկզբում եղել է պրովինցիա, ապա մտել տարբեր բանակաթեմերի կազմի մեջ։ XI դ․ նվաճել են սելջուկյան, XIV դ․ օսմանյան թուրքերը։

ՊԻՍԻՍՏՐԱՏՈՍ (ПеитСогратос;) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ ա․ VI դ․ հին հույն գործիչ, Աթենքի տիրանոս 560–527-ին (ընդհատումներով)։ Վարել է գյուղացիության և դեմոսի առևտրա–արհեստավորական խավերի շահերին հարիր քաղաքականություն, ըստ երևույթին, եվպւսարիդներից խլված հողաբաժինները հանձնել է գյուղական չքավորությանը, կազմակերպել արտոնյալ պայմաններով պետ․ վարկ, ծավալելով հասարակական շենքերի լայն շինարարություն՝ չքավորությանը ապահովել է աշխատանքով, պետ․ նպաստ է սահմանել պատերազմի հաշմանդամներին, հատել պետ․ դրամ, ստեղծել վարձու բանակ։ Թեև պահպանվել էին Սոչոնքւ օրենքները, սակայն պաշտոնները տրվել են Պ–ի դրածոներին։ Պ–ի օրոք Աթենքը դարձել է Հին Հունաստանի մշակութային կենտրոն։ Կառուցվել են Աթենաս Պալլասի և Պյութիական Ապոլլո–