լույսի և մթնոլորտի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։ Պլենէրային գեղանկարչության որոշ տարրեր ի հայտ են եկել դեռևս իտալ․ Վերածննդի և XVII դ․ գեղանկարիչների գործերում։ Սակայն ըստ էության Պ–ի սկզբունքները տարածում են գտել XIX դ․ 1-ին կեսին (Զ․ Կոնստեբլը՝ Անգլիայում, Հ․ Այվազովսկին, Ա․ Ա․ Իվանովը՝ Ռուսաստանում)։ XIX դ․ կեսին Պ–ի ուղեցույցները Բարբիզոնի դպրոցի (Թ․ Ռուսսո, ժ․ Դյուպրե, Ն․ Վ․ Դիազ, Շ․ Ֆ․ Դոբինյի) վարպետներն էին, ինչ պես և Կ․ Կորոն։ Պ–ի սկզբունքները առավել լիարժեք են արտահայտվել XIX դ․ 2-րդ կեսին, իմպրեսիոնիզմի վարպետների (Կ․ Մոնե, Կ․ Պիսսառո, Օ․ Ռենուար և այլոք) ստեղծագործություններում։ Հենց այդ շրջանից Պ․ տերմինը լայն կիրառում է գտել։
XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին Պ–ի սկզբունքներով են աշխատել Վ․ Դ․ Պոլենովը, Ի․ Ի․ Լեիտանը, Վ․ Ա․ Սերովը, Կ․ Ա․ Կորովինը, հայ գեղանկարիչներից՝ Ե․ Թադեոսյանը, Մ․ Սարյանը, Ս․ Առաքելյանը, Վ․ Մախոխյանը և ուրիշներ։ Պ–ի հանդեպ հետաքրքրությունը պահպանվում է նաև XX դ․ գեղանկարչությունում։
ՊԼԵՆՈՒՄ (< լատ․ plenum– լրիվ, ամբողջ), որեէ կազմակերպության (կուսակցական, պետ․, արհմ․ են) ընտրովի ղեկավար մարմնի ամբողջ կազմի նիստը։
ՊԼԵՆՈՒՄ ՍՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ, ՍՄԿԿ ԿԿ–ի (տես Կենտրոնական կոմիտե, ՍՄԿԿ) անդամների և անդամության թեկնածուների ամբողջ կազմի նիստը։ ՍՄԿԿ XXIV համագումարում (1971) հաստատված ՍՄԿԿ կանոնադրությամբ Պ․ հրավիրվում է առնվազն վեց ամիսը մեկ անգամ։ Հերթական համագումարից հետո առաջին Պ–ում ընտրվում է Սովետական Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գւխավոր քարտուղար, ՍՄԿԿ ԿԿ–ի քաղբյուրո (տես Քաղբյուրո ՍՄԿԿ ԿԿ) և ՍՄԿԿ ԿԿ–ի քարտուղարություն (տես Քարտուղարություն ՍՄԿԿ ԿԿ)։ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածուները Պ–ներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով։ Պ–ներին մասնակցում են Սովետական Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամները։ Պ–սերի կանոնավոր անցկացումը կոլեկտիվ ղեկավարության լենինյան սկզբունքի պրակտիկ իրականացման կարևորագույն պայմաններից է։ Պ–ում քննարկվում են կուսակցության, ժողովրդի և պետության կյանքի ու գործունեության մեծ կարևորություն ներկայացնող հարցերը, կուսակցական մարմինների և կուսկազմակերպությունների աշխատանքի կատարելագործման ուղիները, էկոնոմիկայի, կուլտուրական շինարարության, սովետական դեմոկրատիայի, ՍՍՀՄ արտաքին քաղաքականության զարգացման հերթական խնդիրները։ Պ–ի որոշումները պարտադիր են բոլոր կուսկազմակերպությունների համար։ Պ․ մեծ ուշադրություն է դարձնում նաև միջազգային կոմունիստական ու բանվ․ շարժման միասնության նաէական յուրահատկությունը։ «էքսցենտրիկության» շնորհիվ մարդն ընդունակ է վերանալ ինքն իրենից, ինքն իրեն դիտել կողքից, սրանում է պետք որոնել մարդու՝ իր բնականությունից կտրվելու պատճառը։ Մյուս կողմից, սա է մարդու զարգացման շարժիչ ուժը, որը մղում է նրան անվերջ ինքնակատարելագործման։
Երկ․ Lachen und Weinen, 3 Aufl․, Bem-Miinchen, 1961; Die Stufen des Organischen und der Mensch, 2 Aufl․, B․, 1965; Philoso-phische Anthropologie, [Frankfurt am Main, 1970]․
Գրկ․ Григорьян Б․ Т․, Философская антропология сегодня, в кн․։ Новейшие течения и проблемы философии в ФРГ, М․, 1978․ Կ․ Սվասյան
ՊԼԵՈՔՐՈԻԶՄ (< հուն․ jtXeov – առավել, ավելի շատ և хрба – գույն), բազմագունություն, նյութերի գունավորման փոփոխությունը դրանցով անցնող լույսի ազդեցությամբ՝ կախված վերջինիս տարածման ուղղությունից և բևեռացումից (տես Բնեոացում չույսի)։ Առաջինը դիտել են ժ․ Я․ Բիոն և գերմանացի ֆիզիկոս Թ․ Զեեբեկը 1816-ին։ Պ․ նյութերի օպտիկական անիզոտրոպության դրսևորումներից է․ լույսի կլանումը դրանցում անիզոտրոպ է, իսկ կլանման կախումը ճառագայթման ալիքի երկարությունից («գույնից») հանգեցնում է Պ–ի։ Պ–ի տեսակներից մեկը շրջանային դիքրոիզմն է՝ կլանման տարբերությունը աջ և ձախ շրջանային բևեռացման լույսի համար։ Պ․ ամենից հաճախ դիտվում է բյուրեղներում, որոնց համար բնորոշ, է նաև գծային դիքրոիզմը՝ սովորական և ոչ սովորական ճառագայթների ոչ նույնանման կլանումը։ Միառանցք բյուրեղների դեպքում տարբերում են 2 «գլխավոր» (հիմնական) գունավորում՝ օպտիկական առանցքի երկայնքով և դրան ուղղահայաց ուղղությամբ դիտելիս։ Երկառանցք բյուրեղներում դիտվում է 3 հիմնական գունավորում երեք ուղղություններով, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել բյուրեղի գլխ․ ուղղությունների հետ։ Մյուս ուղղություններով բյուրեղը երևում է այլ, այսպես կոչված, միջանկյալ գույներով։ Ուժեղ Պ–ով աչքի են ընկնում, օրինակ, տուրմալինը (միառանցք բյուրեղ) և պղնձի ացետատը (երկառանցք բյուրեղ)։ Պ․ ուսումնասիրում են նուրբ հղկուկներում, բևեռացած լույսի մանրադիտակով, որի սեղանիկը շրջելիս բյուրեղի գույնը փոխվում է կտրվածքի կողմնորոշմանը համապատասխան։ Պ–ի գործնական կարևոր կիրառություններից է պոլյարոիդների (բեեռացուցիչի տարատեսակ) օգտագործումը, որոնց աշխատանքի հիմքում ընկած է գծային դիքրոիզմի երևույթը։
ՊԼԵՍՆԵՐ (Plessner) Տելմուտ (ծն․ 1892), գերմանացի փիլիսոփա, փիչիսոփայական մարդաբանության հիմնադիրներից։ Քյոլնի (1926–33), Գրոնինգենի (Նիդերլանդներ, 1939–43, 1945–51), Գյոթինգենի (1951–63) համալսարանների պրոֆեսոր։ Գերմ․ փիլ․ ընկերության (ԳՖՀ) նախագահ (1954)։ Պ․ փորձել է մարդկային գոյության էական բացատրության միջոցով հաղթահարել մարդաբանական վերլուծության տարբեր մեթոդների սահմանափակությունը։ Հետևելով գերմ․ իդեալիստ փիլիսոփաներ է․ Հուսեռլին և է․ Կասիրերին՝ Պ․ քննադատել է մարդու պրոբլեմը այլակարգ ոլորտների հանգեցնելու փորձերը․ մարդկային էության բանալին, ըստ նրա, մարդու գոյության մեջ է, միայն մարդու և շրջապատող միջավայրի հարաբերության կառուցվածքների նկարագրման միջոցով կարելի է ստանալ մարդու էությանը համապատասխան պատկերացում։ Մարդու և կենդանու գոյության միջոցների հիմնական տարբերությունը Պ․ տեսնում է «էքսցենտրիկության» մեջ, այն համարելով մարդկային գոյության ամենաէական յուրահատկությունը: «Էքսցենտրիկության» շնորհիվ մարդն ընդունակ է վերանալ ինքն իրենից, ինքն իրեն դիտել կողքից. սրանում է պետք որոնել մարդու՝ իր բնականությունից կտրվելու պատճառը: Մյուս կողմից, սա է մարդու զարգացման շարռիչ ուժը, որը մղում է նրան անվերջ ինքնակատարելագործման:
Երկ. Lachen und Weinen, 3 Aufl. Bern-Munchen, 1967 Die Stufen ., B., 1965 Pilosophische Anthropologie, [Frankurt am Main, 1970].
Գրկ. Григорян Б. Т., Философская антропология сегодня, в кн. Новейщие течения и проблемы философии в ФРГ, М., 1978. Կ. Սվասյան
ՊԼԵՎԱԿՈ Ֆեոդոր Նիկիֆորովիչ (1842–1908), ռուս իրավաբան, փաստաբան, դատական հռետոր։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1870)։ Քաղ․ և քրեական խոշոր դատավարություններում [Սեսկի գյուղացիների (1905), Ս․ Մորոզովի ընկերության ֆաբրիկայի բանվորների ցույցի (1886), Կոնշինի մանուֆակտուրային ֆաբրիկայի բանվորների գործեր են] հանդես է եկել որպես դատապաշտպան։ Օկտյաբրիստների կուսակցությունից ընտրվել է 3-րդ Պետ․ դումայի դեպուտատ։
Երկ․Речи, т․ 1–2, М․, 1909–10․
Գրկ․ Кони А․ Փ․, Собр․ соч․, т․ 5, М․, 1968․
ՊԼԶԵՆ (Plzen), քաղաք Չեխոսլովակիայում, Արևմտա–Չեխական մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Մժե, Ռադբուզա, Ուգլավա, Ուսլավա գետերի միախառնման վայրում։ 171 հզ․ բն․ (1980)։ Ծանր արդյունաբերության և մշակութային կենտրոն է։ Կան բազմաբնույթ մեքենաշինական ձեռնարկություններ (Վ․ Ի․ Լենինի անվ․, նախկինում՝ Շկոդա գործարանները), էլեկտրաքարշերի, էներգետիկական, մետալուրգիական և ատոմային արդյունաբերության սարքավորումների արտադրություն, սննդի, թղթի, խեցեգործական, ապակու, կաշվի արդյունաբերություն, հատուկ պողպատի ձուլում։ Զարգացած է գարեջրագործությունը։ Ունի բժշկ․, մեքենաշինական, էլեկտրատեխ․, մանկավարժական ինստ–ներ, թատրոններ և թանգարաններ։ Հիմնադրել է վացլավ II թագավորը, 1292-ին։ 1419-ին եղել է Տուսյան շարժման հեղափոխական թևի հենակետ, XVII դ՝․ չեխական ազգային մշակույթի կենտրոն։ Պ–ում են Ս․ Րարդուղիմեոսի գոթական եկեղեցին (XIV–XV դդ․), Վերածննդի շրջանի քաղաքապետարանը (այժմ՝ պատկերասրահ, XVI դ․)։
ՊԼԻՆԻՈՍ ԱՎԱԳ, Գայռս Պլինիոս Սեկունդոս [Gaius Plinius Secundus (Maior), 23 կամ 24 –24․8․79], հռոմեացի գիտնական, ռազմ, և պետ․ գործիդ Պփնիոս Կրտսերի հորեղբայրը և հոգեհայրը։ Ծառայել է հռոմ․ հռենոսյան հեծելազորում (45–57), Ներոն կայսեր օրոք (57–68) հեռացել հասարակական. քաղ․ կյանքից։ Վեսպասիանոս կայսեր օրոք (69–79) Պ․ Ա․ պրոկուրատոր էր Գալլիայում, Իսպանիայում, Աֆրիկայում, ապա՝ կայսերական (Վեսպասիանոսի, այնուհետև Տիտոսի) խորհրդատու։ Շնչահեղձ է եղել վեզուվի հրաբխային ժայթամրապնդման, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարի ուժեղացման և այլ հարցերին։