Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որտեղ Պ․զարգացրել է մանրբուրժուական քաղաքատնտեսությունը, հանդես է եկել կոմունիզմի U բանվ․ շարժման դեմ։ Մարքսը գրել է «Փիլիսոփայության աղքատությունը» (1847)՝ ցույց տալով Պ–ի գաղափարների գիտ․ ու քաղ․ սնանկությունը և հետադիմական էությունը։ Պ․ իդեալիստ էր և էկլեկտիկ, հեգելյան դիալեկտիկան հանգեցրել է հակասությունների արտաքին կողմին, յուրաքանչյուր երևույթ դիտել որպես «լավ» և «վատ» կողմերի զուգակցում։ Ըստ Պ–ի, հասարակության պատմությունը գաղափարների պայքար է։

Երկ․ Les confessions d’un revolutionnaire, P․, 1849; La revolution sociale demontr£e par le coup d’etat du 2 decembre, 2 ed․, P․, 1852; De la justice dans la revolution et dans l’eglise, v․ 1–3, P․, 1858; De la capacite politique, des classes ouvrieres, 3 ed, P․, 1865․

Գրկ․ M a p к с К․,О Прудоне; Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 16; Застенкер Н․, Прудон и бонапартистский переворот 2 декабря 1851 г․, «Исторический журнал», 1944, Л6 10 – 11; Նույնի, Прудон и Февральская революция 1848 г․, в сб․։ Французский ежегодник, 1960, М․, 1961․

ՊՐՈՒԴՈՆԻԶՄ, պրուդոնականություն, Պ․ ժ․ Պրուդոնի տնտեսագիտական, փիլիսոփայական և սոցիոլոգիական հայացքների վրա հիմնված մանրբուրժ․ սոցիալիզմի տարատեսակություն։ Պրուդոնը խոշոր կապիտալիստների սեփականությանը հակադրել ու պաշտպանել է մանր սեփականությունը, այն նկատել արդար ու շահագործման հետ չկապված։ Նա բուրժ․ շահագործման պատճառը համարել է անհամարժեք փոխանակությունը, որը դրամատեր կապիտալիստներին հնարավորություն է ընձեռում կողոպտելու աշխատավորներին (այդ թվում «աշխատավոր» բուրժուազիային)։ Ըստ Պ–ի, շահագործումը կարելի է վերացնել՝ բարեփոխելով փոխանակության ոլորտը, կազմակերպելով ոչ դրամական փոխանակություն և անտոկոս վարկ։ Այսպիսով, պրոլետարիատի և համարյա բոլոր բուրժուաների համագործակցության հիմքի վրա հասարակությունը խաղաղ ճանապարհով կվերափոխվի, մի պայմանով, որ վերջ տրվի դասակարգային պայքարին՝ հակասությունների սրման կարևոր աղբյուրին, և պետությանը՝ կեղեքման, հասարակության պառակտման և մակաբուծության հիմնական գործիքին։ Այս գաղափարներից ելնելով՝ Պրուդոնը 1845–1847-ին մշակել է «փոխօգնության» սկզբունքով միավորված արհեստավորների, վաճառականների, բանվորների և մանր ձեռնարկատերերի «առաջադիմական ասոցիացիայի» գաղափարը։ 1848-ի Ֆրանս, բուրժուադեմոկրատական հեղափոխության և հատկապես Երկրորդ կայսրության տարիներին զարգացնելով իր ուսմունքը՝ Պրուդոնը հանգել է այն մտքին, որ հակասությունները հնարավոր է լուծել հասարակական ուժերը հավասարակշռելու, իսկ հասարակությունը վերափոխել՝ արդարության և անձնավորության բարոյական կատարելագործման միջոցով։ Պրուդոնը կնոջը վերագրել է արտադրական և հասարակական գործունեության իրավունքից զրկված հնազանդ ամուսնու և տնային տնտեսուհու դեր։ Հետագայում «պետության վերացման» փոխարեն առաջարկել է ժամանակի կենտրոնացված պետությունները մասնատել մանր ինքնավար մարզերից կազմված ֆեդերացիաների և, այս առումով, հանդես եկել Իտալիայում և Լեհաստանում ծագած ազգ․ ազատագրական շարժումների դեմ։ XIX դ․ Պ․ տարածվել է Ֆրանսիայում և այլ երկրներում, որտեղ բանվոր դասակարգի շարքերում մեծ թիվ էր կազմում մանրբուրժ․ ծագում ունեցող տարրը։ Արան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Պ–ի հետադիմական էությունը քողարկված էր կեղծ հեղափոխական կոչերով։ I Ինտերնացիոնալի ֆրանս․ բաժանմունքները ձևավորել և սկզբում ղեկավարել են Պ–ի հետնորդները։ Սակայն Կ․ Մարքսի, Ֆ․ էնգելսի և նրանց կողմնակիցների պայքարը Պ–ի դեմ պսակվեց լիակատար հաղթանակով։ 1871-ի Փարիզի կոմունայի (որի գործիչներից և ղեկավարներից շատերը ձախ պրուդոնականներ էին) փորձը ցույց տվեց Պ–ի գաղափարների վնասակարությունը և վճռականորեն նպաստեց Պ–ի քայքայմանը։ Հետագայում Պ–ի գաղափարները ժառանգել են բակունիզմը, անարխո–սինդիկաւիզմը և ռեֆորմիզմը։ Դեմոկրատիայի, քաղ․ կուսակցությունների և դասակարգային պայքարի պրուդոնական քննադատությունը օգտագործել են իմպերիալիզմի գաղափարախոսները և ֆաշիզմի տեսաբանները։

Գրկ․ Плеханов Г․ В․, Анархизм и социализм, М․–Л․, 1929; Застенкер Н․ Е․, Об оценке Прудона и прудонизма в «Коммунистическом манифесте», в сб․։ Из истории социально-политических идей, М․, 1955; Первый интернационал, ч․ 1–2, М․, 1964-65․

ՊՐՈՒԻԱ (Prucha) Ցարոսլավ (1898–1963), չեխոսլովակյան դերասան, ռեժիսոր։ ՉՍՍՀ ժող․ արտիստ (1953)։ ՉԿԿ անդամ 1945-ից։ 1924–28-ին եղել է Կլադնոյի թատրոնի (1963-ից՝ Պ–ի անվ․) դերասան, 1931–63-ին՝ աշխատել Պրագայի Ազգ․ թատրոնում։ 1946-ին առաջին անգամ չեխ․ բեմում ստեղծել է Լենինի կերպարը (Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»)։ Այլ դերերից են՝ Վերշինին (Չեխովի «Երեք քույր»), Դալեն (Չապեկի «Սպիտակ հիվանդություն»), Յան ժիժկա (Իրասեկի «Յան ժիժկա», ՉՍՍՀ պետ․ մրցանակ, 1951)։ Պ–ի լավագույն բեմադրություններից է Յո․ Կ․ Տիլի «Կամակոր կինը» (ՉՍՍՀ պետ․ մրցանակ, 1952)։ Եղել է ճանաչված կինոդերասան։ ՉՍՍՀ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության միությունը 1963-ին սահմանել է Պ–ի անվ․ մրցանակ։

ՊՐՈՒՆԱՐԻՈՒ Դումիտրու (ծն․ 1952), Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության տիեզերագնաց–օդաչու։ Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության հերոս (1981), Սովետական Միության հերոս (1981)։ Ռումինիայի կոմունիստական կուսակցության անդամ 1973-ից։ Ավարտել է Բուխարեստի պոլիտեխնիկական ինստ–ը (1976)։ 1981-ի մայիսի 14–22-ին, Լ․ ի․ Պուցովի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ–40» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ–6»–«Սոյուզ Տ–4» ուղեծրային համալիրին (ուղեծրում էր 1981-ի մարտի 13-ից, տիեզերագնացներ՝ Վ․ վ․ Կովաւ– յոնոկ, Վ․ Պ․ Սավինիխ)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՊՐՈՒՍ (Prus) Բոլեսլավ (Ալեքսանդր Դլովացկի, Glowacki, 1847–1912), լեհ գրող։ Լեհ․ ապստամբության (1863–64) մասնակից։ 1866–68-ին սովորել է Վարշավայի գլխ․ դպրոցի ֆիզմաթ, ֆակուլտետում։ Տպագրվել է 1872-ից։ Աշխատակցել է Վարշավայի թերթերին (1874–1903)։ Առաջին պատմվածքները զուտ երգիծական բնույթ են կրել, սակայն 70-ական թթ․ կեսերից Պ․ առաջ է քաշել հասարակական մեծ խնդիրներ («Պալատ և խրճիթ»)։ 80-ական թթ․ դիմել է սոցիալական նովելին («Միխաէկո», 1880, «Անելկա», 1880, «Անտեկ, 1881)։ ճանաչում են գտել մանուկների համար գրած նրա պատմվածքները («Որբի բախտը», 1876)։ Պ․ ստեղծել է սոցիալ–հոգեբանական վեպի նոր ձև («Տիկնիկ», 1887–89, կինոնկար՝ 1968, հայ․ հրտ․, գիրք 1–2, 1975–77)։ Պ–ին են պատկանում նաև «Ազատագրված կանայք» (1891–93) և «Փարավոն» (1895–96, կինոնկար՝ 1966, հայ․ հրտ․ 1962) վեպերը։

ՊՐՈՒՍԵՐԵՆ, հին պրուսերեն, բալթիական պրուսներ ցեղի լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի բալթիական խմբի արմ–բալթիական ենթախմբին։ XIII դ․ տևտոնական օրդենի կողմից պրուս, տարածքը նվաճելու և Պ․ կրողների գերմանացման հետևանքով XVIII դ․ սկզբներին Պ․ մահացել Է։ Պրուս, անձնանուններից և տեղանուններից բացի, պահպանվել են նաև Պ–ի գրավոր հուշարձաններ՝ Էլբինգյան (գերմ․-Պ․) բառարանը՝ կազմված XIV դ․ (պարունակում է 802 բառ, մեծ մասամբ գոյականներ), Սիմոն Դրունաուի ժամանակագրության (XVI դ․ սկիզբ) մեջ ամփոփված պրուս, բառացանկը (100 բառ) ևն։

ՊՐՈՒՍԻՍ (Preu(3en), պետություն, որն առաջացել է Կենտր․, Արլ․, և Հվ–Արլ․ Եվրոպայում գերմ․ ֆեոդալների ռազմ, զավթումների հետևանքով։ Կազմավորվել է Բրանդենբուրգի իշխանության և Տևտոնական օրդենի հիման վրա, որոնք առաջացել էին գերմ․ ֆեոդալների կողմից սլավ, հողերի նվաճման, ինչպես նաև պրուսների (այստեղից էլ Պ․ անվանումը) դեմ կործանարար պատերազմների հետևանքով։ 1618-ին Բրանդենբուրգի և Պ–ի աշխարհիկ դքսության (առաջացել էր 1525-ին Տետոնական օրդենի տարածքում) միավորումով ձևավորվել է Բրանդենբուրգ–պրուս․ իշխանությունը, որը 1701-ին դարձել է Պ–ի թագավորություն (մայրաքաղաքը՝ Բեռլին)։ Պ–ում հաստատվել է միլիտարիստական, ոստիկանական–բյուրոկրատական վարչակարգ։ Ֆրիդրիխ II թագավորի (1740–86) օրոք պրուս։ բանակը իր թվաքանակով առաջինն էր Արմ․ Եվրոպայում։ Տնտ․ և քաղ․ կյանքի բոլոր բնագավառները ծառայում էին յունկերության շահերին։ Պ․ իր տարածքն ընդարձակելու նպատակով վարել է բազմաթիվ պատերազմներ (1740–48-ին Ավստրիական ժառանգության համար, 1756–63-ի Յոթնամյա պա–