Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

բերել նրանց շրջանում, դասավանդել առաջին Բանվորական կոլեջում։ Ուշ, շրջանում գրել է ավելի պարզ, հասարակ ժողովրդին մատչելի լեզվով («Անցյալ» անավարա հուշագրությունները, 1886–1900)։ Մոտ լինելով Ու․ Մոռիսին Ռ․ մասնակցել է նրա գեղարվեսաա–արդ․ արհեստանոցների կազմակերպմանը։ Հայտնի է նաև որպես նկարիչ (գծանկարներ և ջրաներկ գործեր)։ Ռ–ի հայացքները, չնայած իրենց հակասական, ուտոպիստական բնույթին, ազդել են XIX դ․ 2-րդ կեսի եվրոպ․ մշակույթի զարգացման վրա։

Գրկ․ История эстетики, т․ 3, М․, 1967, с․ 817-19, 853–68․

ՌԱՍ–ՇԱՄՐԱ, Ռաս էս Շամրա, Լաթաքիայից (Սիրիա) 12 կմ հս․ գտնվող բլուր։ 1929–39-ին, 1948–63-ին ֆրանս․ հնագիտական արշավախումբը այստեղ հայտնաբերել է բնակատեղիների մնացորդներ (թվագրվում են մ․ թ․ ա, VII– VI հազարամյակներից մինչև մ․ թ․ ա․ V–III դդ․)» այդ թվում՝ Ոէգարիթի ավերակները (պալատային համալիր, տաճարներ, սեպագիր դիվան և գրադարաններ, արհեստագործական բազմաթիվ առարկաներ)։

ՌԱՍՊԵ (Raspe) Ռուդոլֆ էրիխ (1737–1794), գերմանացի գրող։ 1786-ին «Զվարճասեր մարդկանց ուղեկիցը» (1781–83) գերմ․ ժողովածուից Ռ․ անգլ․ թարգմանել է «Մյունխհաուզենի արկածները» (հայ․ հրտ․ 1934) գիրքը, այն լրացնելով անգլ․ պատմությունից քաղված դրվագներով։ Բանահյուսական, անտիկ և արլ․ անեկդոտներից սերվող սյուժեները խմբավորվում են ռուս, բանակում իրականում ծառայած բարոն Կ․ Ֆ․ Մյունխհաուզենի շուրջը, որին Ռ․ հայտարարել է գրքի հեղինակ (հեղինակի ով լինելը դեռևս չի պարզված)։ Մյունխհաուզենը դարձել է հասարակ անուն փչան զրուցաբաններին մատնացույց անելու համար։ Երկ․ Բարոն Մյունհաուզենի արկածները, Ծ․, 1978։

ՌԱՍՊՈՒՏԻՆ (Նովիխ) Գրիգորի Եֆիմովիչ (1864 կամ 1865–1916), ռուս․ վերջին ցար Նիկոլայ II-ի և թագուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի սիրելին, բախտախնդիր։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Երիտասարդ ժամանակ զբաղվել է ձիագողությամբ։ XIX դ․ վերջին հարել է խլիստականների աղանդին։ Մոլեռանդ կրոնավորի քողի տակ վարել է շվայտ կյանք, որի համար ստացել է Ռ․ (ռուս, распутный անառակ, անբարոյական բառից) մականունը և որը հետագայում դարձել է նրա ազգանունը։ 1904–05-ին մտել է պետերբուրգյան բարձրաշխարհիկ տները, իսկ 1907-ին՝ ցարական արքունիք։ Որպես «մարգարե» և «դարմանող» անսահման ազդեցություն է ունեցել ցարի, թագուհու և նրանց շրջապատի վրա։ Խառնվել է պետ․ գործերին։ Օգտագործելով Ռ–ի նկատմամբ եղած համընդհանուր դժգոհությունը և հույս ունենալով կանխել հասունացող հեղափոխությունը, ինչպես նաև ցարական իշխանությունը վարկաբեկելուց փրկելու ձգտումով միապետականների մի խումբ կազմակերպեց Ռփ սպանությունը (1916-ի դեկա․ 16 –լույս 17-ի գիշերը)։ «Ռասպուաինշչինան» Ռուսաստանի իշխող վերնախավի ծայրահեղ այլասերման և քայքայման արտահայտությունն էր։

ՌԱՍՊՈՒՏԻՆ Վալենտին Գրիգորևիչ (ծն․1937), ռուս սովետական գրող։ Ավարտել է Իրկուտսկի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ը (1959)։ Ռ–ի գործերը տպագրվել են 1961-ից։ Հրատարակել է «Երկնամերձ երկիր» (1966), «Նոր քաղաքների խարույկավառները» (1966) ակնարկների ու պատմվածքների գրքերը, «Մոռացա հարցնել Լյոշկայից» (1961), «Այս աշխարհի մարդը» (1965), «Վաճառվում է արջի մորթի» (1966), «Վասիլի և Վասիլիսա» (1967) պատմվածքները։ Ակսելով տայգայի ռոմանտիկայից, Ռ. այնուհետև ուշադրությունը բևեռել է մարդու ներաշխարհի վրա։ «Դրամ՝ Մարիայի համար» (1967) վիպակում նա հաստատել է լուսավոր կենսա սկզբի հաղթանակը։ ժողովրդականություն է վայելել հատկապես «Վերջին ժամկետը» (1970) վիպակով, որին հաջորդել են «Ապրիր և հիշիր» (1974, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1977), «Հրաժեշտ Մատյորային» (1976) վիպակները։ Ռ–ի ստեղծագործությունները նվիրված են սիբիրյան գյուղի կյանքին։ Գրողն արծարծում է բարության, արդարության, պարտքի հավերժական հարցերը, իր հերոսներին դնում այնպիսի իրավիճակների մեջ, որոնք պահանջում են մարդու բարոյական հատկությունների լրիվ ու ճիշտ արտահայտում։

Ռ–ի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։

Երկ․ Ապրիր և հիշիր, Ե․, 1981։ Ա․ Չալգուշյան

ՌԱՍՍՎԵՏ, խուտոր ՌՍՖԱՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, շրջկենտրոնից 13 կս արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի ակումբ, բուժկայան։ Հիմնադրվել է 1921-ին։ Հայերը եկել են 1957-ին։ (ՌՍՏՐԵԼԼԻ (Rastrelli) Բարտոլոմեո Կարլո [1675, Ֆլորենցիա –18(29)․ 11․1744, Պետերբուրգ], քանդակագործ, ծագումով իտալացի։ Մոտ 1700-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ստեղծել է դեկորատիվ բնույթի բարոկկո ոճի քանդակներ (մարկիզ դը Պոմպոննի մահարձանը Փարիզի Սեն Մերրի եկեղեցում, մարմար, 1703–1706, ավերվել է 1792-ին)։ 1716-ից, Պետրոս I-ի հրավերով, ապրել և ստեղծագործել է Պետերբուրգում։ Ռ–ի քանդակներում (հատկապես դիմաքանդակներում) բարոկկո ոճին բնորոշ շքեղությունը և ճոխությունը, նյութի ֆակտուրան արտահայտելու ձգտումը զուգորդվում են բնորդի ճշմարտացի և հավաստի կերպավորմանը [«Պետրոս I», 1723, էրմիտաժ, Լենինգրադ, «Անհայտ տղամարդ» (հավանաբար ինքնաքանդակ), 1732, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Կայսրուհի Աննա Իվանովնան սևամորթ տղայի հետ», 1733–41, Ռուսական թանգարան, Լենինգրադ, երեքն էլ՝ բրոնզ]։ Կերտել է նաև հեծյալ Պետրոս I-ի արձաէը (բրոնզ, 1743–44, 1800-ին դրվել է Պետերբուրգի Ինժեներական դղյակի առջև), մասնակցել Պետերգոֆի Մեծ կասկադի ձևավորմանը (մասկարոններ ևն, կապար ու այլ նյութեր, 1721–23), Պետրոս I-ի և Հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի պատվին Հաղթասյունի մոդելի ստեղծմանը (1721)։

ՌԱՍՏՐԵԼԼԻ (Rastrelli) Վարֆոլոմեյ Վարֆոլոմեևիչ (Բարտոլոմեո Ֆրանչեսկո) [1700, Փարիզ(՝)–1771, Պետերբուրգ], ռուս ճարտարապետ, XVIII դ․ կեսի ռուս, բարոկկոյի առաջատար ներկայացուցիչը։ Ազգությամբ իտալացի, քանդակագործ Բ․ Կ․ Ռասարեււիի որդին։ 1716-ին փոխադրվել են Պետերբուրգ։ 1725–30-ի միջև սովորել է արտասահմանում։ 1730–1763-ին՝ պալատական ճարտարապետ։ Ռ–ի վաղ շրջանի գործերը՝ այսպես կոչված Երրորդ Ձմեռային պալատը Պետերբուրգում (1732–33), պալատներ Ռունդալեում (1736–40) և Միտավայում (այժմ՝ Ելգավա, 1738–40) առնչվում են XVIII դ․ ռուս, ճարտ․ ձևերի հետ։ Ստեղծագործական ծաղկուն շրջանում՝ 1740–50-ական թթ․, Ռ․ եվրոպական բարոկկոյի ավանդույթները վերաիմաստավորել է ռուս, ազգային գեղարվեստական մշակույթի ազդեցությամբ։ Ստեղծագործական նոր ընկալումները արտահայտվել են արդեն 1740-ական թթ․ առաջին խոշոր շինություններում՝ փայտե Ամառային պալատը Պետեր բուրգում (1741–44, չի պահպանվել) և Անդրեևյան եկեղեցին Կիևում (նախագիծը՝ 1747, կառուցվել է 1748–67, ճարտ․ Ի․ Ֆ․ Միչուրին)։ 1747–52-ին Ռ․ իրականացրել է Պետերգոֆի (այժմ՝ Պետրոդվորեց) Մեծ պալատի շինարարությունը։ Պահպանելով Պետրոս I-ի օրոք ստեղծված պալատի հիմնական հորինվածքը՝ Ռ․ ընդարձակել է նրա միջին մասը, կողային ճակատներին կցակառուցել պալատական եկեղեցի և մի մասնաշենք, նորովի ձևավորել բոլոր ինտերիերները։ Ռ–ի կերտած