Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մարզական ֆեդերացիաները։ Պաշտոնապես առաջին մարզական ռեկորդը գրանց– վել է 1867-ին՝ 100 մ վազքում։ Մի շարք մարզաձևերում (ռադիոսպորտ, ռազմակիրառական և ծովային բազմամարտ ևն) գրանցվում են միայն ռեգիոնալ ռեկորդներ (օրինակ, ՍՍՀՄ–ում՝ գորոդկիի համամիութենական ռեկորդ)։ Որոշ մարզաձևերում (թիավարություն, առագաստանավային, սահնակային, դահուկային), որոնցում մարզիկների արդյունքները գլխավորապես կախված են բնական պայմաններից (ձյունածածկի վիճակ, մրցուդու բարդություն, ջրի խտություն, քամու ուժ ևն), արձանագրվում են բարձրագույն նվաճումները։

ՌԵԿՎԻԶԻՑԻԱ, ռեքվիզիցիա (< լատ․ requisitio – պահանջ), տես Բռնագրավում հատուցումով։

ՌԵԿՏԻՖԻԿԱՑՈՒՄ (< ուշ լատ․ rectificatio – համուղղում, ուղղում, < լատ․ rectus – ուղիղ, ճիշտ և facere – կատարել), մի քանի բաղադրիչներից բաղկացած հեղուկ խառնուրդները բաժանելու եղանակ։ Ռ․ հիմնված է հեղուկի բազմապատիկ գոլորշիացման և հեղուկի գոլորշիների կոնդենսացման կամ խառնուրդի միակի գոլորշիացման (բաղադրիչների հաջորդական բազմաստիճան կոնդենսացման) վրա (նկ․)։ Իրականացվում է ռեկտիֆիկացման սյուներում։ Կիրառվում է քիմ․, սպիրտի (սպիրտ–ռեկտիֆիկատի ստացման), նավթավերամշակման (օրինակ, հեղուկ վառելիքի անջատման) արդյունաբերության մեջ, գունավոր մետալուրգիայում (տարբեր մետաղների քլորիդների բաժանման), հեղուկացված գազերի բաժանման համար։

ՌԵԿՏՈՐ (լատ․ rector – կառավարող, ղեկավարող), բարձրագույն ուս․ հաստատության ղեկավար։ Վերածնության դարաշրջանում Ռ․ են կոչվել ուսուցչապետները և բազմադւաաւրան դպրոցների վարիչները։ Ֆրանսիայում Ռ․ է կոչվում նաև ուս․ օկրուգ (Հակադեմիա>) գլխավորող անձը։

ՌԵԿՈՒՆԿՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ (ծն․ 1920), սովետական իրավաբան։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Համամիութենական հեռակա իրավաբանական ինստ–ը (1952)։ 1941–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946– 1958-ին եղել է Ռոստովի մարգի շրջաններում դատախազ, 1960–71-ին՝ Բրյանսկի, Վորոնեժի մարզերում մարզային դատախազ, 1971-ից՝ ՌՍՖՍՀ դատախազի, 1976-ից՝ ՍՍՀՄ գլխ․ դատախազի առաջին տեղակալ։ 1981-ի փետրվարից ՍՍՀՄ գլխ․ դատախազն է։ ՍՍՀՄ X գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

ՌԵԿՈՒՊԵՐԱՏՈՒՄ (< լաա․ recuperatio – հաստացում, վերադարձ), 1․ Ռ, ջերմատեխնիկայում, վառարանից կամ շոգեկաթսայից հեռացող այրման գազանման արգասիքների ֆիզիկական ջերմության մի մասի օգտագործումը՝ օդի, գազի, կաթսաները սնուցող ջրի տաքացման համար։ Թույլ է տալիս նվազեցնել հեռացող գազերի հետ կորչող ջերմության քանակը ն մեծացնել տեղակայանքի օ․ գ․ գ–ն։ 2․ էլեկտրական էներգիայում, էլեկտրաշարժիչի աշխատանքի ռեժիմ, երբ էլեկտրաշարժիչի ռոտորի մեխանիկական պտտման հետևանքով ստատորում մակածվում է հոսանք, որը վերադառնում է Էլեկտրաշարժիչի սնման ցանց։ 3․ Քիմիայում․ օրգ․ լուծիչներ որսալու կամ արտադրելու մեթոդ՝ նրանց կրկնակի օգտագործման նպատակով։ Ռ–ման տարածված եղանակներն են՝ լուծիչի գոլորշիների կոնդենսացումը կամ նրանց կլանումը հեղուկ կամ պինդ սորբենտով (օրինակ, ակտիվացրած ածուխ), հաջորդական դեսորբումով։

ՌԵԿՈՒՐԵՆՏ ԲԱՆԱՁԵՎ ( < լատ․ recurrens, սեռ․ հոլով՝ recurrentis – ետ եկող, վերադարձող), անդրադարձ բանաձև, բերման բանաձև, բանաձև, որը որևէ հաջորդականության ո–րդ անդամի հաշվումը բերում է նախորդ մի քանի անդամների հաշվմանը։ Ռ․ բ․ ունի an=f(an, an_i, an_2, ․․․, an_P) (n^p+1) տեսքը, որտեղf-ը տրված (հայտնի) ֆունկցիա է։ Այս բանաձևով an-ին նախորդող՝ հայտնի an_ , an_2,․․․, an-p-երի միջոցով կարելի է հաշվել aa-ը։ Օրինակ՝ (an)=(ai, a2, a3 an,․․․) հաջորդականությունը տված է՝

an–an–i+an–-2(n=3,4,․․․), at – 1 ,аг– 1 բանաձևով։ an-երը կոչվում են ֆիբոնաչիի թվեր, իսկ (а*) հաջորդականությունը՝ ֆիբոնաչիի հաջորդականություն։ Տրված բանաձևով կարելի է հաշվել (an) հաջորդականության a3, a4․․․ անդամները՝ аз=а2+а1 = 2, a4=a3+a2=։3, ևն։

ՌԵՀԱՆ (Ocimum), շրթնածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Թֆեր կամ կիսաթփեր են։ Հայտնի է մոտ 150 տեսակ։ Վայրի վիճակում տարածված են մերձարևադարձային և արևադարձային երկրներում։ Ռ․ միամյա է, 50–80 սմ բարձրությամբ։ Ցողունը քառանիստ, ճյուղավորվող, գագաթնային մասը թավոա։ Տերևները՝ ձվաձև, աաամնաեզր։ Ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն։ Պտուղը միասերմ չոր ընկուզիկ է, հասունանալուց հետո բաժանվում է չորս հավասար մասի։ Մերմերը գորշ սևավուն են։ ՍՄՀՄ–ում մշակվում է Ռ–ի 2 տեսակ, էվգենոլային Ռ․ (Օ․ menthaefoliumXO․ gratissimum), կիսաթուփ է, 70–100 սմ բարձրությամբ։ Մշակվում է կանաչ զանգվածից (որի բաղադրության 70%–ը էվգենոլն է) եթերայուղ ստանալու համար։ Եթերայուղը և մաքուր էվգենոլն օգտագործվում են օծանելիքի և սննդի արդյունաբերությունում որպես հոտավետ նյութ, ինչպես նաև՝ վանիլինի ստացման հումք։ էվգենոլը կիրառվում է նաև բժշկության մեջ։ Սովորական բանջարային Ռ․ (Օ․ basilicum), օգտագործվում է թարմ վիճակում որպես համեմունք՝ թթուների, պահածոների ու կերակուրների մեջ։ Ծաղիկները պարունակում են 0,03–1,0, ցողունները՝ մինչև 0,02% եթերայուղ։ Բանջարային Ռ–ի հայրենիքը Հնդկաստանը և Ցեյլոնն են։ Մշակվում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ամերիկայում։ ԱԱՀՄ–ում տարածված է հվ․ և հվ–արլ․ շրջաններում, ՀՄՍՀ–ում՝ Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։

Ռ․ ջերմասեր բույս է։ Սերմերը ցանում են գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Ռ․ լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։ Առաջին բերքահավաքը կատարում են նոսրացման կարգով, այնուհետև՝ բույսի ճյուղավորոլթյունները կտրելու միջոցով։ Վեգետացիայի ընթացքում հաճախակի կատարվում է քաղհան, փխրեցում, սնուցում և ոռոգում։ Բերքատվությունը՝ 85–210 ց/հա է, սերմինը՝ 350 կգ/հա։ Մեծ տարածությունների բերքահավաքը կատարվում է հնձող մեքենաներով, փոքրինը՝ ձեռքով։ Ռ․ կարելի է մշակել նաև ծածկած գրունտում։ Մեկ շրջանակից ստացվում է 3–4 կգ կանաչ զանգված։ Ե․ Աթաբեկյան․

ՌԵՄԱՐԿ (Remarque, Remark) էրիխ Մարիա (22․6․1898, Օսնաբրյուկ–25․9․1970, Լոկառնո, Շվեյցարիա), գերմանացի գրող։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Պատերազմից հետո՝ ուսուցիչ, առևտրի բնագավառի ծառայող, թղթակից, խմբագիր։ 1932-ից Ռ․ եղել է վաարանդի (ֆաշիստական կառավարությունը նրան զրկել է գերմ․ քաղաքացիությունից)։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել գրողի <Արևմտյան ռազմա-