Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/702

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

երեք նավարկություն դեպի Անտարկտիդա, հվ․ լայնության 72°-ից հվ․ հայտնաբերել ծով (տես Ռոսսի ծով), Վիկտորիա երկիրը, էրեբուս և Տեռոր հրաբուխները, սառցային անջրպետ։ Ռ․ Անտարկտիդայում հայտնաբերած երկրները համարեց կղզիներ և ոչ թե հվ․ մայրցամաքի մասեր։

ՌՈՍՍԵԼԻՆԻ (Rossellini) Ռոբերտո (1906–1977), իտալացի կինոռեժիսոր։ Ֆ․ Դե Ռոբերտիսի հետ ստեղծել է «Սպիտակ նավը» (1941), «Օդաչուն վերադառնում է» և «|սաչով մարդը» (երկուսն էլ՝ 1942) միլիտարիստական ֆիլմերը, սակայն ուշադրության կենտրոնում պահելով այն տառապանքները, որ պատճառում է պատերազմը մարդկանց։ Ռ–ի «Հռոմը՝ բաց քաղաք» (1945) կինոնկարը նվիրված է Դիմադրության Հռոմի մասնակիցների պայքարին։ Այս ֆիլմը դարձել է նեոռեափզմի մանիֆեստը։ Նշանակալից էր նաև «Պայզա» (1946) հակաֆաշիստական կինոնկարը։ 1940-ական թթ․ վերջին և 1950-ական թթ․ սկզբին ստեղծել է մի շարք ֆիլմեր, ուր արծարծել է բարոյական անկման թեման՝ «Եվրոպա 51» (1951), «Ուր է ազատությունը» (1952) են։ Դեմոկրատական շարժման վերելքը օգնել է Ռ–ին հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը։ «Հնդկաստան» 1958» (1958), «Գեներալ դելլա Ռովերե» (1959), «Հռոմում գիշեր էր», «Կեցցե՜ Իտալիան» (երկուսն էլ՝ 1960) ֆիլմերում Ռ․ կրկին դիմել է հայրենասիրական և հակաֆաշիստական թեմաներին։ 1960-ական թթ․ կեսին աշխատել է հեռուստատեսությունում («Սոկրատ», «Պասկալ» ևն)։ 1975-ին ստեղծել է «Իտալիա, առաջին տարին», որը աղճատված պատկերում է երկրի ետպատերազմյան ժամանակաշրջանի քաղ․ կյանքը։

ՌՈՍՍԵՏՏԻ (Rossetti) Դանթե Գաբրիել (իսկականը՝ Գաբրիել Չարլզ Դանթե, 1828–1882), անգլիացի նկարիչ և բանաստեղծ։ «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից (տես Պրեոաֆայեչիաներ)։ Սովորել է Լոնդոնի գծանկարչության դպրոցում (1843-ից) և Գեղարվեստի ակադեմիայում (1845-ից)։ Մերժելով իր ժամանակի արվեստի վուլգար պրոզաիկությունը՝ Ռ․ դիմել է իտալացի պրի՝ միտիվիստների գեղանկարչությանը, թեմաներ և սյուժեներ վերցրել իտալ․ միջնադարյան և Վաղ Վերածննդի պոեզիայից (հատկապես՝ Դանթեից), միջնադարյան առասպելներից և քրոնիկներից, անգլ. ռոմանտիկ գրականությունից, կերպարներին հաղորդելով զգայական բնույթ, միաժամանակ՝ միստիկական երանգ («Մարիամի մանկությունը» նկարը, 1849, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Երկնային ընկերուհի» բանաստեղծությունը, 1850)։ Ռ–ի կոմպոզիցիաներում ֆիգուրների ծավալային պատկերումն ու դեկորատիվ պայմանական ֆոնի միահյուսումը, վառ բազմազանությունն ու նուրբ գծայնությունը շատ բանով նախորդել են <մողեռն> ոճին («Beata Beatrix», 1863, Թեյթ պատկերասրահ, «Դանթեի երազը», 1870–71, Ուսկերի գեղ․ պատկերասրահ, Լիվերպուլ)։ Ռ–ի գրական երկերը աչքի են ընկնում կերպարների կենսալիությամբ և հավաստիությամբ, լեզվի պլաստիկությամբ («Բանաստեղծություններ», 1870, «Բալլադներ և սոնետներ», հ․ 1–2, 1881, ժողովածուները)։ Ռ–ի մի շարք բանաստեղծություններ նվիրված են իտալ․ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ձևավորել է նաև գրքեր, կատարել (Ու․ Մորիսի հետ) վիտրաժների և պաննոների էսքիզներ, դեկորատիվ–մոնումենտալ երփնագրեր։

ՌՈՍՍԻ (Rossi) էռնեստո (1827–1896), իտալացի դերասան։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1846-ին, թափառաշրջիկ թատերախմբում (Լիվոռնո)։ Ռ–ի գեղարվեստական զարգացմանը մեծապես նպաստել է Գ․ Մողենան՝․ Ռ․ կերպարներ է ստեղծել ռոմանտիկ դրամատուրգների ստեղծագործություններում, որոնք տոգորված էին հայրենասիրական և ազատագրական պայքարի գաղափարներով։ Լավագույն դերերից են՝ Պաոլո (Պելլիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Անտոնիո Ֆոսկարինի և Զովաննի դա Պրոչիդա (Նիկոլինիի «Զովաննի դա Պրոչիդա»)։ Շեքսպիրյան դերակատարումներով է սկսվել Ռ–ի ստեղծագործության ծաղկումը, անձնավորել է Համլետ (խաղացել է 1856-ից մինչև մահ), Օթելլո, Մակբեթ (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո», «Մակբեթ») ևն։ Ռ–ի արվեստին բնորոշ, էր պարզությունը, արտահայտչականությունը, ապրումների ճշմարտացիությունը։ 1855-ից մշտական հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, ինչպես և Եգիպտոսում ու Թուրքիայում։ Ռ–ի կյանքում հատուկ տեղ են գրավել ելույթները Ռուսաստանում (1877, 1878, 1890, 1895, 1896), ուր նրա արվեստը շատ բարձր է գնահատվել։ Հեղինակ է «էտյուդներ դրամատիկական արվեստի մասին» աշխատության (1885) և «Դերասանական կյանքի 40 տարի» հիշողությունների գրքի (հ, 1–3, 1887-89)։

1890-ին, Թիֆլիսում, հյուրախաղերի ժամանակ Ռ–ի հետ բարեկամական կապեր են հաստատել Գ․ Չմշկյանի թատերախմբի անդամները, Հ․ Թումանյանը և այլ հայ մտավորականներ։ Ի պատիվ Ռ–ի, Չմշկյանի թատերախումբը 1890-ի հունիսի 4-ին խաղացել է Գ․ Մունդուկյանի «Պեպո»-ն․ հյուրին ֆրանսերենով բացատրություններ է տվել Գ․ Սունդուկյանը, որին Ռ․ նվիրել է իր լուսանկարը, նա բարձր է գնահատել Գ․ Տեր–Դավթյանի Գիքոյի դերակատարումը։ Ռ–ի հյուրախաղերը լուսաբանել են «Արձագանք», «Մշակ», «Մուրճ», «Տարազ» և այլ պարբերականներ։ Ռ–ի արվեստը բարձր է գնահատել հայ գրական–թատերական մտավորականությունը։ Հ․ Թումանյանը մեծ տպավորություն է ստացել Ռ–ի Մակբեթից․ համեմատելով Համլետի՝ Ռ–ի և Պ․ Ադամյանի դերակատարումները, առավելությունը տվել է հայ ողբերգակին։

Գրկ․ История западноевропейского театра, т․ 3, М․, 1963․

ՌՈՍՍԻ Կարլ իվանովիչ (1775, Պետերբուրգ–1849, Պետերբուրգ), ռուս ճարտարապետ, ուշ․ կլասիցիզմի ներկայացուցիչ։ 1796-ից աշխատել է Ռուսաստանում գործող իտալ․ ճարտարապետ Վ․ Ֆ․ Բրեննայի մոտ։ 1802–03-ին սովորել է Իտալիայում։ 1809-ից աշխատել է Մոսկվայում և Տվերում, 1815-ից՝ Պետերբուրգում, 1816-ից՝ Կառուցման և ջրաբաշխական աշխատանքների կոմիտեի գլխ․ ճարտարապետներից։ Այդ ժամանակից սկսվել է Ռ–ի ստեղծագործական ծաղկման շրջանը, որի ընթացքում կերտվել են Պետերբուրգի կենտրոնը կերպավորող մի շարք ճարտ․ անսամբլներ, որոնք XIX դ․ ռուս, կլասիցիզմի քաղաքաշինության գագաթնակետն են։ Ռ․ կառուցել է Ելագինի կղզու պալատապարտեգային համալիրը (1818–22), Միխայլովյան պալատը (1819–25, այժմ՝ Ռուսական, թանգարան), իր նախագծով իրագործել նույնանուն հրապարակի շինարարությունը, մարտակառքով պսակված կրկնակի հաղթակամարով Գլխ․ շտաբի շենքով (1819–29) ավարտել Դվորցովայա հրապարակի անսամբլը։ 1816–34-ին Ռ․ կերտել է Պետերբուրգի կենտրոնի լավագույն անսամբլներից մեկը, որն ընդգրկում է Ալեքսանդրյան թատրոնը (1832, այժմ՝ Լենինգրադի Ա․ Ս․ Պուշկինի անվ․ Դրամայի պետ․ ակադեմիական թատրոն), Թատերական փողոցը (այժմ՝ ճարտ․ Ռոսսիի անվ․), Ալեքսանդրյան (այժմ՝ Օստրովսկու անվ․) և Չեռնիշովի կամրջի (այժմ՝ Լոմոնոսովի անվ․) հրապարակները։ Վերջին խոշոր գործով՝ Սենատի և Սինոդի շենքերով (1829–34) Ռ․ ամբողջացրել է Սենատի (այժմ՝ Դեկաբրիստների) հրապարակի ձևավորումը։ Ամպիրի տարբերակի ռուս, ստեղծողներից Ռ–ին բնորոշ է ճարտ․ խնդիրների ընդգրկման լայնությունը [խոշոր անսամբլների նախագծումից մինչև ինտերիերների հարդարանքի (օրինակ, Միխայլովյան պալատի) մանրամասն մշակում], արտահայտիչ և ճոխ օրդերային հորինվածքները, ճարտ․ ձևերի և քանդակային հարդարանքի (քանդակագործներ Մ․ Ս․Պիմենով, Վ․ Ի․ Դեմուտ–Մալինովսկի և այլք) ներդաշնակ համա–