Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վաղ միջնադարի համալիրներում տարածում էր ստացել փոքր բաժանմունքներով շրջապատված սյունազարդ դահլիճով, սրահավոր կամ անսրահ տիպը (Դվին, Արուճ)։ Դահլիճների սյունաշարերի քառակուսիներ կազմող դասավորությունը և այլ մանրամասներ ցույց են տալիս փայտե ծածկի գմբեթաձև, երդիկավոր հատվածներից կազմված լինելը։ Զվարթնոցի ինքնատիպ Պ․ կազմված էր տաճարի բակը հվ–ից և արմ–ից գոտկող փոխուղղահայաց թևերից, որոնք իրարից միջանցքով էին անջատված։ Արմ․, հանդիսավոր մասը պարունակում էր իրար կից ամառային՝ փայտածածկ և ձմեռային՝ թաղակապ, դահլիճներ։ Հվ․ թևը կազմված էր բնակելի սենյակներից, բաղնիքից, V դ․ մատուռից և տաճարահայաց սյունասրահից։ Պ–ից հվ–արլ․ գտնվում էր հնձանը։ IX– XIV դդ․ Պ–ի հիմնական տիպը մեկ կամ բազմաթիվ շենքերից կազմված դղյակն էր, որը խստորեն համապատասխանեցված էր տեղանքին (Անբերդ, Մաղասբերդ, Տիգնիս)։ Կային նաև բնակավայրերի կառուցապատման մեջ ընդգըրկված, ուստի և նվազ ամրացված Պ–ներ (Պարոնի, Սարգսի Պ–ները Անիում, Հորսի, Եղեգիսի Պ–ները)։ Մեծությամբ և բարեկարգ շրջապատով տարբերվող արքայական Պ–ները նույնպես կառուցվում էին բնակավայրերին կից կամ ներսում իշխող բարձունքների վրա (Ոստան, Վան, Աղթամար, Անի)։ Նրանց բաժանմունքներից ուշագրավ էին հին և նոր տիպի բազմազան դահլիճները, պաշտամունքային կառույցները, բաղնիքները, ջրամատակարարման և պաշտպանական համակարգերը։

Հարդարվում էին քանդակներով և որմնանկարներով, որոնց մեջ կային նաև բյուզ․ և արլ․ տարրեր։ Արլ․ ոճի գերակշռությամբ են կառուցվել Սահմադինի Պ․ Մրենում, իսկ ուշ միջնադարում՝ Նոր Ջուղայի տները։ Կիլիկիայի ու Եդեսիայի հայկ․ Պ–ներում մայր երկրի ավանդույթների կողքին նկատելի էր բյուզ․ և լեանտյան ճարտ–ների ազդեցությունը, որն արտահայտվում էր կանոնավոր երկրաչափական ձևերով, մարմարի, շքեղափայլ որմնանկարների ու խճանկարների կիրառումով։ Հայաստանի փոքր պալատներում մինչև ուշ միջնադար շարունակում էին գերիշխել ժող․ ճարտ․ հնավանդ ձևերը (Հորսի, Խաչենի իշխան Ջալալ Դոլայի, Սյունիքի, Արցախի մելիքների Պ–ները)։ Հայ ճարտարապետները բազմաթիվ Պ–ներ են կառուցել մայր երկրից դուրս, հատկապես արլ․ երկրներում։

Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ․ 1–2, Ե․, 1942–48։ Мнадаканян С․ X․, Оганесян К․ Л․, Саинян А․ А․, Очерки по истории архитектуры Древней и Средневековой Армении, Е․, 1978․

Ն․ Պապախյան

ՊԱԼԱՏ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ, հասարակական կազմակերպություն, որը նպաստում է տարբեր երկրների միջև տնտ․, հատկապես արտաքին–առևտրական կապերի զարգացմանը։ Պ․ ա–ի իրավական դրությունն ու ֆունկցիաները, կառավարման մարմինների կազմակերպման կարգը յուրաքանչյուր երկրում որոշվում են Պ․ ա–ի կանոնագրքով։ Կան նաև խառը կազմակերպություններ, որոնց մեջ միավորվում են երկու Երկրների գործարար շրջաններ (օրինակ, ֆրանս–սովետական)։ Սոցիալիստական երկրներում Պ․ ա․ մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, կազմակերպում ցուցահանդեսներ, ապրանքների որակի փորձաքննություն, արաաքին–առևտրական գործարքներում առաջացած վեճերի լուծման համար իրավարարություն են։ Կապիտալիստական երկրներում Պ․ ա․ առևտրաարդ․ շրջանների միավորման ձևերից է։ Նրա խնդիրն է՝ պարզել առևտրի և արդյունաբերության իրավիճակը, որոնել վաճառահանման շուկաներ են։ Ըստ իրավական դրության, կապիտալիստական երկրների Պ․ ա․ կարող է լինել կամ կամավոր կազմակերպվող ասոցիացիա (այսպես կոչված, մասնավոր՜ի բավական), կամ պետ․ կազմակերպություն (այսպես կոչված, հանրային–իրավական)։ Մոնոպոլիստական միավորումները Պ․ ա․ ծառայեցնում են իրենց շահերին։ 1919-ին հիմնադրվել է միջազգային առևտրական պաչատը։

ՍՍՀՄ Պ․ ա–ի մասին տես ԱռԽորա–արդյունաբերական պարստ հոդվածում։

ՊԱԼԱՐ (tuber), բույսերի հաստացած (ձևափոխված) ընձյուղը, ենթաշաքիլային ծունկը կամ հավելյալ արմատը։ Ըստ ձևավորման տեղի տարբերում են ցողունային և արմատային Պ–ներ։ Ցող ու նային Պ․՝ ցողունի հաստացած մսալի մասը, բաղկացած է մեկ կամ մի քանի միջհանգույցներից։ Պ–ները կարող են լինել վերգետնյա և ստորգետնյա։ Վերգետնյա Պ․ գլխավոր ցողունի առանցքային (կաղամբագոնգեղ) կամ կողմնային ընձյուղների (խոլորձ) հաստացումն Է։ Դրանք կանաչ են և ունեն բնականոն տերևներ։ Ստորգետնյա Պ․՝ ենթաշաքիլային ծնկի (արջտակ) կամ ստորգետնյա ընձյուղների (կարտոֆիլ, գետնախնձոր) հաստացումն Է։ Որոշ բույսերի ստորգետնյա Պ–ները ձևափոխված տերևանութի բողբոջներն են սաղմնային տերևներով (դիոսկորեաներ)։ Արմատային Պ․ կողմնային կամ հավելյալ արմատների հաստացումն Է։ Ի տարբերություն ցողունայիններից արմատային Պ․ չունի ապաճած թեփուկավոր տերևներ։ Գագաթին առաջանում են հավելյալ աչքեր։ Արմատային Պ–ներ ունեն գեորգինան, այգածաղիկը, հացարմատը ևն։ Պ–ներով բույսերը կարող են ձմեռել և վեգետատիվ ճանապարհով բազմանալ։ Բացի այդ Պ–ները օգտագործվում են սննդի մեջ և կենդանիներին կերակրելու համար, քանի որ դրանց մեջ կուտակվում են սննդանյութերի՝ գլխավորապես ածխաջրերի (օսլա, ինուլին են), ավելի քիչ յուղերի (գետնանուշ) պաշարներ։ Օրինակ, կարտոֆիլի Պ․ պարունակում է օսլա՝ մինչև 19, հում պրոտեին՝ 0,7–4,5, շաքար՝ մինչև 1%, ինչպես նաև С, В, B2, РР վիտամիններ և А պրովիտամին։ Տես նաև Պաչարաէցտղավորներ։

ՊԱԼԱՐԱԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ, Rhizobium ցեղի բակտերիաներ, որոնք որոշ ընդավոր բույսերի արմատների վրա պալարներ են առաջացնում և բույսի հետ սիմբիոզի պայմաններում ֆիքսում մթնոլորտային ազոտը։ Կարևոր դեր են կատարում հողն ազոտով հարստացնելու գործում (ընդավորների 1 հա ցանքսում Պ․ տարեկան յուրացնում են ավելի քան 100 կգ մթնոլորտային ազոտ)։ Պ․ շարժուն են, գրամբացասական, աերոբ, 0,5–0,9X1,2– 3,0 մկմ չափերով։ Պալարներում Պ․ աճում են և վերածվում մոլեկուլային ազոտն ավելի ինտենսիվորեն կապող հասա, ճյուղավորված ձևերի՝ բակաերոիդների։ Պ․ յուրացնում են նաև ամոնիումի աղերը, նիտրատները, ամինաթթուները են։ Կան միայն մեկ կամ մի քանի տեսակ ընդավորների մոտ պալարներ առաջացնող Պ․։ Պալարների քայքայումից հետո կարող են հողում ապրել որպես սապրոֆիտներ։ Ընդավորների լավ աճման համար սերմերը վարակում են Պ–ով։ Հողը Պ–ով հարստացնելու նպատակով օգտագործում են բակտերիային պարարտանյութ (նիտրագին)։

ՀՍՍՀ ԳԱ մանրէաբանության ինստ–ում ուսումնասիրվում են Պ–ի և ընդավոր բույսերի արմատային հյուսվածքների համատեղ աճը, փոխազդեցությունները, ստացված են բարձր արդյունավետությամբ օժտված նոր Պ․։

ՊԱԼԱՐԱՊՏՂԱՎՈՐՆԵՐ, բույսերի խումբ, որոնց ստորգետնյա ցողունների կամ կողմնային արմատների վրա գոյանում են որպես սնունդ, կեր կամ վերամշակման հումք օգտագործվող ւցարսրներ։ Պ․ առաջացել են հիմնականում արևադարձային երկրներում և պատկանում են տարբեր ընտանիքների։ Կարտոֆիլի (մորմազգիների ընտանիք), գետնախնձորի (բարդածաղկավորներ) պալարները ցողունային ծագում ունեն, այգածաղկինը (պատատուկազգիներ) և հացարմատինը (իշակաթնուկազգիներ)՝ արմատային։

Պ–ի մեծ մասի պալարներում կուտակվում են գլխավորապես ածխաջրեր՝ օսլայի (կարտոֆիլինը՝ մինչև 19%, այգածաղկինը՝ 24–28%, հացարմատինը՝ 35%) կամ ինուլինի (գետնախնձորինը՝ 12%) գերակշռությամբ, ինչպես նաև սպիտակուց, ճարպ, վիտամիններ։ Բարեխառն գոտու համար կարևորագույն նշանակություն ունի կարտոֆիլը, արևադարձային գոտում՝ այգածաղիկը, հացարմատը։ Պ․ բազմացնում են պալարներով կամ դրանց զարգացած բողբոջներ ունեցող մասերով, ինչպես նաև սերմերով և կտրոններով։

Պ–ից ՀՍՍՀ–ում մշակում են հիմնականում կարտոֆիլ և գետնախնձոր։