Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիատոմիտների (Մեբձվոլգյան շրջան, Արևմտյան Սիրիր), կալիումական աղերի (էլզաս, Իսպանիա) ևնի հանքավայրերով։

Գրկ․ Габриелян А․ А․, Палеоген и неоген Армянской ССР, Е․, 1964; Геология Армянской ССР, т․ 2, Е․, 1964; ЖиньюМ․, Стратиграфическая геология, пер․ с франц․, М․, 1952; Страхов Н․ М․, Основы исторической геологии, ч․ 2, М․–Л․, 1948․

ՊԱԼԵՈԶՈՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ, պալեոզոյ (պալեո․․․ և հուն․Հօդ – կյանք), Երկրագնդի շերտագրական սանդղակի շերտերից մեկը, երկրագնդի երկրաբանական պատմության դրան համապատասխանող դարաշրջանը։ Սկսվել է 570 մլն տարի առաջ և տևել 340–350 մլն տարի (գնահատումը ռադիոլոգիական մեթոդներով)։ Պ․ դ․, որպես երկրբ․ դարաշրջան առանձնացրել է անգլ․ երկրաբան Ա․ Սեջվիկը 1837-ին սիլուրի և դևոնի ժամանակաշրջաններով։ Հետագայում այն լրացվել է և այժմ ընդգրկում է քեմբրիի, օրդովիկի, սիլուրի, դևոնի, քարածխային (կամ կարբոնի) և պերմի դարաշրջանները։ Մինչքեմբրիին նախորդող ծալքավորման խոշոր շարժումներից հետո ձևավորվել են պլատֆորմներն ու գեոսինկլինալային մարզերը, որոնց ուրվագծերը պահպանվել են ամբողջ պալեոզոյի ընթացքում։ Պ․ դ․ բնորոշվում է 2 խոշոր լեռնակազմական ծալքավորումներով՝ կալեդոնյան և հերցինյան։ Կալեդոնյան ծալքավորության հիմնական փուլերը նշվում են օրդովիկի և սիլուրի միջև ընկած ժամանակաշրջանում և դևոնի սկզբում։ Նրանք հատկապես լավ են արտահայտված Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Սայաններում, Շպիցբերգենում, Սկանդինավյան թերակղզում, Ղազախստանում, Նյուֆաունդլենդում և Ապպալաչներում։ Հերցինյան ծալքավորությունները կատարվել են քարածխային ժամանակշրջանի երկրորդ կեսում և պերմում, ձևավորել Կենտրոնական Եվրոպայի, Ուրալի, Ապպալաչների և այլ լեռնային կառույցները։ Պ․ դ–ում գոյություն են ունեցել Գոնղվանան և Անգարիդան։ Պ․ դ–ի սկզբում տեղի է ունեցել մինչ այդ չհանդիպած կարծր կմախքով ծովային կենդանիների անակնկալ և արագ տարածում ամբողջ դարաշրջանում։ Բազմազան է եղել բուսականությունը, սկզբում ներկայացված ջրիմուռներով, իսկ դարաշրջանի վերջում՝ փարթամ անտառներով, որոնք առաջացրել են քարածխային խոշոր հանքավայրեր (Դոնբաս, Կուզբաս են)։ ՍՍՀՄ տարածքում մեծ տարածում ունեն Պ․ դ–ի նստվածքները։ Նրանք հարուստ են օգտակար հանածոներով։ Պ․ դ․ գոյացումները, ներկայացված գլխավորապես նստվածքային ապարներով, հայտնի են նաև ՀՍՍՀ–ում և պարունակում են հիմնականում ֆոսֆորիտներ, մարմարներ ու քվարցիտներ։ Առանձին դարաշրջանների մասին տես համապատասխան հոդվածներում (օրինակ, Դևոնի ժամանակաշրջան)։

ՊԱԼԵՈԼԻԹ (ւցաւեո․․․ և ․․․չիթ), հին քարի դար, քարի դարի երկու հիմնական ժամանակահատվածներից առաջինը։ Պ․ պեղածո մարդկանց, ինչպես և կենդանիների՝ այժմ մեռած տեսակների գոյության ժամանակաշրջանն է։ Համնկնում է չորրորդական երկրբ․ դարաշրջանի առաջին երկու խոշոր փուլերին (էոպլեյստոցեն և պլեյստոցեն)։ Պ–ում կլիմայական պայմանները, բուս, և կենդ, աշխարհը խիստ տարբերվել են արդիականից։ Մարդիկ օգտագործել են միայն ջարդելով պատրաստած քարե (օբսիդիան, կայծքար ևն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Պ–ի սկիզբը (ավելի քան 2 մլն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ մեզոփթին անցման ժամանակաշրջանին (մոտ 10–12 հզ․ տարի առաջ)։ Պ․ բաժանվում է վաղ (ստորին Պ․) և ուշ (վերին Պ․) ժամանակաշրջանների։ Ստորին Պ․ բաժանվում է օլդովայան (մինչշելյան մշակույթ), վաղ աշելյան (աբեիլյան կամ շեչյան մշակույթ), միջին և ուշ աշելյան (մուսաիերյան մշակույթ) հնագիտական դարաշրջանների։ Առավել փոքր բաժանումները տեղական բնույթի են։ Հիշյալ պարբերացումը համընդհանուր չէ։ Աֆրիկայի, Հարավային և ՀարավԱրևելյան Ասիայի, Ամերիկայի ու Ավստրալիայի Պ–ի համար այն կիրառվում է մասնակիորեն։ Շատ ուսումնասիրողներ ընդունում են Պ–ի ոչ թե երկու, այլ երեք դարաշրջան՝ մուսաիերյան մշակույթն առանձնացնելով իբրև միջին Պ․։ Օլդովայան դարաշրջանի բնակիչները եղել են Homo habilis-ները («հմուտ մարդ»), հին, միջին և ուշ շելյան դարաշրջաններինը՝ պիտեկանթրոպոսի,սինանթրոպոսի և այլ տիպի արխանթրոպոսները, մուսաիերյան դարաշրջանինը՝ պալեոանթրոպոսները (նեանդերթալցիներ)։ Ուշ Պ–ին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը (նեոանթրոպոս)՝ Homo sapiens-ը («բանական մարդ»)։

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Հայաստանում Արւոենի (Արտին) լեռան լանջերին, Հրազդան գետի կիրճում և այլուր հայտնաբերվել են Պ–յան խոշոր կայաններ և բազմաթիվ գործիքներ։

Պ–ի արվեստի մասին տես Նախնադարյան արվեստ հոդվածում։

Գրկ․ Սարդարյան Ս․ Հ․, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։ Борисковский П․ И․, Древнейшее прошлое человечества, М–Л․, 1957; Каменный век на территории СССР, М-, 1970; Bordes F․, Le Paleolitique dans le monde, P․, 1968․

ՊԱԼԵՈԼՈԳՈՍՆԵՐ, Պալեոլոգներ (ПаХаюХоуоь), ազնվական ընտանիք և կայսերական վերջին դինաստիան (1261 – 1453) Բյուզանդիայով։ Աղբյուրներում հիշատակվող Պ–ի առաջին ներկայացուցիչը Նիկեփորոս Պալեոլոգոսն է, որը գործել է Ռոմանոս IV կայսեր (1068–71) օրոք։ 1204-ին, երբ խաչակիրները գրավեցին Բյուգանդական կայսրությունը, Նիկիայում հիւհւվեց Նիկիայի կայսրությունը։ 1259–61-ին Նիկիայի կայսրն էր Միքայել VIII Պալեոլոգոսը (Պ–ի դինաստիայի հիմնադիր), որը 1261-ին վերանվաճեց Կ․ Պոլիսը և վերականգնեց Բյուզանդական կայսրությունը։ Պ․ արտահայտել են խոշոր ֆեոդալների շահերը։ Նրանց օրոք խորացել է գյուղացիների ճորտացման ընթացքը։ Բազմաթիվ արտոնություններ են շնորհել Վենետիկի և Ջենովայի առևտրականներին, որի հետևանքով քայքայվել են Բյուզանդիայի առևտուրն ու արհեստագործությունը։ Պ–ի արտաքին անհաջող քաղաքականությունը և երկպառակտչական պատերազմները թուլացրել են կայսրությունը և հեշտացրել նրա նվաճումը օսմանյան թուրքերի կողմից։

Պ–ի ընտանիքի այլ ներկայացուցիչներ երկար ժամանակ իշխել են Պելոպոնեսում։

Պ–ի դինաստիայի ներկայացուցիչները․ Միքայել VIII Պալեոլոգոս (1261–82), Անդրոնիկոս II (1282–1328), Անդրոնիկոս III (1328–41), Հովհաննես V (1341 – 1391, ընդմիջումներով), Հովհաննես VI Կանտակուզինոս (1341–54), Անդրոնիկոս IV (1376–79), Հովհաննես VII (1390), Մանուիլ II (1391 – 1425), Հովհաննես VIII (1425–48), Կոստանդին XI Դրագացես (1449-53)։

ՊԱԼԵՈՆԹՈԼՈԳԻԱ (պաչեո ․․․, < հուն, ov, սեռ․ հոլ․ 6vxog – էակ և չոգիա), տես Հնէաբանություն։

ՊԱԼԵՈՑԵՆ (պաչեո․․, և հուն․ xaiv6g – նոր), պալեոցենյան բաժին, պաչեոգենի ստորին մասը։ Բաժանվում է ստորին և վերին ենթաբաժինների։ ՍՍՀՄ–ում Պ–ում առանձնացվում են ինկերմանի (ստորին) և կաչինի (վերին) հարկերը, Արևմտյան Եվրոպայում՝ մոնսի և տանետի հարկերը։ Պ․ անունը առաջարկել է գերմ․ հնէաբուսաբան Վ․ Շիմպերը, 1874-ին։

ՀՍՍՀ տարածքում Պ․ մեծ մասամբ հանդիպում է դանիական հարկի հետ և կոչվում է դատ–պալեոցեն, որը ֆլիշային նստվածքների ձևով (մի քանի տասնյակ մ-ից մինչև մի քանի հարյուր մ) զարգացած է Մերձերևանյան շրջանում (Դառնի), վեդի գետի ավազանում (Կոտուց), Վայոց ձորում, Շիրակում, Զանգեզուրում, ինչպես նաև որոշ հորատանցքերում (Դվին, Վեդի են)։

ՊԱԼԵՍՏՐԱ (հուն․ jiaXaiatpa, < ла-Xaico – գոտեմարտել), մարմնամարզական մասնավոր դպրոց Հին Հունաստանում։ Պարապում էին 12–16 տարեկան տղաները (մեծահասակ տղամարդկանց համար Պ․ գործել է Սամոս կղզում)։ Պ–ի ուսուցման ծրագրի մեջ մտել են վազքը, ըմբշամարտը, թռիչքները, նիզակի և սկավառակի նետումները (այսպես կոչված, հնգամարտի համակարգը), մարմնամարզական վարժությունները, լողը։ Պ–ներն ունեին բաց հրապարակներ, վազքուղիներ, մարմնամարզական դահլիճներ, լողավազաններ։ Հաճախ եղել են գի մնասիոններին կից։

ՊԱԼԵՍՏՐԻՆԱ, Զովաննի Պիեռլուիջի դա Պալեսարինա (Palestrina, մոտ 1525, Պալեստրինա, Հռոմի մոտ –1594, Հռոմ), իտալացի կոմպոզիտոր։ Հռոմ․ պոլիֆոնիկ դպրոցի (տես Հռոմեական դպրոց) գլխ․ ներկայացուցիչը։ «Խիստ ոճ»-ի ա կապելլա վոկալ պոլիֆոնիայի դասականը։ Ակորդային–պոլիֆոնիկ ոճի ստեղծողը։ 1544–51-ին՝ Պա–