ճարտ․ լուծումների կատարելությամբ, ճակատի և հատակագծի բնական կապով, արտաքին ծավալներն ու ինտերիերները միասնական ամբողջության մեջ միավորող օրդերային կոմպոզիցիաների («փոքր օրդեր», մի քանի հարկ ընդգրկող «մեծ օրդեր» են) ճկուն, հնարամիտ կիրառման հարստությամբ, կառույցը շրջապատին ներդաշնակելու ձգտումով (Պալացցո Վալմարանա, սկսվել է 1566-ին, «Օլիմպիկո» թատրոնը, 1580–85, ավարտել է ճարտ․ Վ․ Սկամոցցին, երկուսն էլ՝ Վիչենցայում, «Ռոտոնդա» վիլլան, 1551–67, Վիչենցայի մոտակայքում, Սան Ջորջո Մաջորե եկեղեցին, 1565–80, Վենետիկում են)։ Պ․ հռչակվել է նաև «Չորս գիրք ճարտարապետության մասին» տրակտատով (1570), որտեղ նկարագրել է իր մտահղացումները, Վիարուվիոսին, մեկնաբանելով ռենեսանսի ոգով՝ շարադրել օրդերների համակարգն ու անտիկ հուշարձանների վերակազմությունը։ Պ–ի արվեստը ուշ Վերածննդի մշակույթի բարձունքներից է, հսկայական ազդեցություն է գործել եվրոպ․ ճարտ–յան զարգացման վրա՝ ծնունդ տալով XVII–XVIII դդ․ կչասիցիզմի պալլադիոականություն հոսանքին։
Երկ, Четыре книги об архитектуре, 2 изд․, М․, 1938․
ՊԱԼԼԻ (Pally, Palli) Զենաիդա (ծն․ 10․6․1919, Բուխարեստ), ռումին երգչուհի (մեցցո–սոպրանո)։ ՌՍՀ ժող․ արտիստուհի (1962)։ 1944-ին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիայի մեներգեցողության և դաշնամուրի դասարանները, դարձել տեղի օպերայի և բալետի թատրոնի մենակատարուհի։ Օժտված է թավշյա տեմբրի հնչեղ ձայնով։ 1950–60-ական թթ․ համարվել է Կարմենի (Բիզեի «Կարմեն») դերերգի լավագույն կատարողներից մեկը Եվրոպայում։ Մյուս դերերգերից են՝ Սֆինքս (էնեսկուի «էդիպ»), Սմարանդա (Գ․ Դումիտրեսկուի «Ապստամբություն»), Վանյա (Դլինկայի «Իվան Սուսանին»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»), Ազուչենա, Ամներիս (Վերդիի «Տրուբադուր», «Աիդա»), Ադալժիզա (Բելլինիի «Նորմա»)։ Հանդես է գալիս նաև համերգներով։ Հյուրախաղերով եղել է շատ երկրներում, բազմիցս՝ ԱՍՀՄ–ում (առաջին անգամ՝ 1952-ին), այդ թվում՝ Հայաստանում, մասնակցել Երեանի օպերայի և բալետի թատրոնի մի շարք ներկայացումների, ունեցել մենահամերգներ։ ՌՍՀ պետ․ մրցանակ (1954)։
ՊԱԼՄԱՐԻՍ (Palmares), փախստական նեգր ստրուկների պետություն Բրազիլիայի հս–արլ–ում, Պերնամբուկու կապիտանության արմավենու (palmae, այստեղից էլ անունը) անտառներում՝ 1630–97-ին։ Նեգրերը, որոնք ենթարկվում էին դաժան շահագործման, փախչում էին անտառները, հիւՈւում ամրացված ավաններ՝ կիլոմբուս։ 1630-ական թթ․ մի քանի կիլոմբուս միավորվել են պարզունակ ֆեոդ, (տոհմացեղային կազմակերպության տարրերով) պետության մեջ։ Պետության գլուխ կանգնած էին ցմահ ընտրվող առաջնորդը և ավագների խորհուրդը։ Պ–ի բնակչությունը (20 հզ․ մարդ) զբաղվում էր հողագործությամբ, արհեստներով, հնդկացիների հետ կատարում փոխանակային առետուր։ Պայքարել է պորտուգ․ և հոլանդ․ գաղութարարների դեմ՝ պաշտպանելով իր անկախությունը։ 1694-ին տեղի է ունեցել մեծ ճակատամարտ, որի ժամանակ զոհվել է Պ–ի բնակիչների մեծ մասը։ 1696–97-ին գաղութարարները ավերել են Պ–ի վերջին ամրությունները։
Գրկ․ Очерки истории Бразилии, М․, 1962․
ՊԱԼՄԵՐ (Palmer) էդուարդ Վանս (Ռանն Դեյլի, Rann Daly, 1885–1959), ավստրալիացի գրող։ Առաջին գիրքը4 «Մարդկանց աշխարհը» (1915), պատմվածքների և սկետչների ժողովածու է։ Պ–ի պիեսները, որոնք բեմադրվել են «Պիոներ դերասանների» միացյալ գրական թատրոնում (մինչե 1926), սկզբնավորել են ավստրալ․ դրաման («Սե ձին և այլ պիեսներ», 1924, ժողովածու)։ «Համիլթոն անունով մարդը» (1928), «Մարդիկ մարդկային են» (1930), «Անցում» (1930) և այլ վեպեր հերոսապատումներ են Ավստրալիայի աշխատավորների մասին։ Պ․ ավստրալ․ սոցիալական վեպի հիմնադիրներից է։ «Գոլքոնդա» (1948), «Ցանքի ժամանակը» (1957) և «Ականավոր գործիչը» (1959) եռերգությունը Ավստրալիայի բանվոր, շարժման ռեալիստական պատմությունն է։
ՊԱԼՄԵՐՍԹՈՆ (Palmerston) Հենրի Ջոն Թեմփլ (1784–1865), անգլ․ պետ․ գործիչ, դերկոմս։ Քաղ․ կարիերայի սկզբում հարել է սարիներին, 1830-ից՝ վիգերին։ 1830–34, 1835–41, 1846–51-ին արտաքին գործերի մինիստր էր․ 1855–58-ին և 1859–65-ին՝ պրեմիեր մինիստր։ Ներքին քաղաքականության մեջ ընդդիմացել է բարեփոխումներին, եղել է բանվոր, շարժումը և ագգային-ազատագրական շարժումը Իռլանդիայում ճնշելու կողմնակից։ Արտաքին քաղաքականության ասպարեզում հետամուտ էր «ուժերի հավասարակշռության» սկզբունքին (միմյանց թշնամի տերությունների և խմբավորումների առկայությունը Եվրոպայում)։ 1853–56-ի Ղրիմի պատերազմի գլխավոր կազմակերպիչներից էր, դեմ էր Ռուսաստանի ազդեցության տարածմանը Օսմանյան կայսրությունում (հետնաբար նաե՝ հայերի ազատագրական շարժմանը), ինչպես նաև Հնդկաստանի ուղղությամբ նրա ընդարձակմանը։ Պ–ի կառավարությունը դաժանորեն ճնշել է 1857–59-ի հնդկ․ ազգային ապստամբությունը, մասնակցել Չինաստանում Թայպինների ապստամբության ճնշմանը։ ԱՄՆ–ում 1861–65-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հակված էր աջակցելու Հարավի ստրկատերերին։
ՊԱԼՄԻՏԻՆԱԹԹՈՒ, CH3(CH2),4COOH, միահիմն հագեցած կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը՝ 63,1°С, եռմանը՝ 351,5°С։ Ջրում չի լուծվում, չափավոր լուծվում է սպիրտում, բենզոլում, ացետոնում։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, գլիցերինային էսթերների ձեով մտնում է համարյա բոլոր բնական ճարպերի բաղադրության մեջ․ խոզի ճարպում՝ 30% , կովի յուղում՝ 25% են։ Պ–ի և բարձրակարգ սպիրտների էսթերներն առաջացնում են մոմեր․ Պ–ի ցետիլային էսթերը կազմում է սպերմացետի կարեորագույն բաղադրիչը, միրիցիլայինը՝ մեղրամոմի են։ Կենդանի օրգանիզմում Պ–ի կենսասինթեզն իրականանում է А կոֆերմենտի մասնակցությամբ։ Պ․ ստանում են բնական ճարպերից․ վերջինս ենթարկում են հիդրոլիզի և ստացված թթուների խառնուրդից անջատում վերաբյուրեղացմամբ։ Պ–ի որոշ էսթերներ օգտագործվում են լվացող միջոցների, կոսմետիկական պատրաստուկների ստացման համար։ Պ–ի և աոեարինաթթվի խառնուրդը ստեարինի հիմքն է։
ՊԱԼՄԻՐԱ (հուն․ ПаХцтЗра, արամեերեն Թադմոր), հնագույն քաղաք Ասորիքում (այժմ՝ Միրիայի Թադմոր քաղաքի մոտ)։ Եղել է կարավանային առետրի և արհեստների խոշոր կենտրոն։ Առաջին հիշատակությունները վերաբերում են մ․ թ․ ա․ II հազարսմյակի 1-ին կեսին («կապադովկիական տախտակներ» և Մարիի վավերագրեր)։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին ավերել են ասորեստանցիները, սակայն մ․ թ․ ա․ X դ․ Իսրայել–Հուդայի թագավոր Մողոմոնը վերականգնել է այն։ Մ․ թ․ ա․ I դ․ 1-ին կեսին գտնվել է Տիգրան Բ Մեծի պետության կազմում։ Ծաղկման գագաթնակետին է հասել մ․ թ․ I–III դդ․, երբ Պ–ի վաճառականները առետուր են արել Հարավային Միջագետքի, Սկյաթիայի, Միջին Ասիայի, Հարավային Արաբիայի քաղաքների հետ։ Մտնելով մ․ թ․ ա․ 63-ին կազմված հռոմ․ Սիրիա (Ասորիք) պրովինցիայի մեջ, Պ․ ունեցել է ինքնավարություն։ Մ․ թ․ III դ․ 60-ական թթ․, կառավարիչ Օդենատոսի ժամանակ, Պ․ փաստորեն դարձել է անկախ։ Օդենատոսի կինը և հաջորդը՝ Զենո–