ՔԱՐԻՆՏԱԿԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1992, տեղի է ունեցել հունվարի 26-ին։ Գիշերը ադրբեջանական զինՈԱխ շրջապատել է Քարինտակ գյուղը, առավոտյան ժամը 630-ին սկսել հարձակումը։ Ռազմական գործողություննեղր ղեկավարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար է. Մնհտիեը, գահին մասնակցել են ադրբեջանցի 500 և ավելի զինյսղներ և 3 զոսհամեքենա։ Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Վ. Աոաշամյան) 60-70 ազատամարտիկներ 12 ժամ շարանակ դիմադրել են հակառակորդի գերակշռող ուժերին։ Հակառակորդին հաջողվել է մտնել գյուղի ծայրամաս և հրդեհել հինգ տուն։ Օգնության հասած 1-ին վաշտի (հրամանատար՝ Ա. Ղուլ/աճ), Շոշի (հրամանատար՝ Ս. Հար յան) և մոտակա բնակավայրերի ինքնապաշտպանական ջոկատների ուժերով հակառակորդը հետ է մղվել՝ թողնելով շուրջ հարյուր սպանված։
Ք. ի-յան ժամանակ զոհվել է 20 ազատամարտիկ։
ՔԱՐՈՏԱՆ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 80 կմ հարավ-արԱելք Որոտան գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 78 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։
Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
ՔԱՐՈՒՏ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 50 կմ հյուսիս-արեմուտք Շալորա գետի աջ և ձախ ափերին։ Բնակչությունը՝ 29 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Շրջակայքում բնակեցված են նաև Վերինշեն և Սիս փոքր գյուղերը։
Ազատագրվել է 1993-ի ապրիլին, բնակեցվել է 1995-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
ՔԵԼԲԱՋԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1993, Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի ոչնչացման, բռնազավթված բնակավայրերի ազատագրման և ադրբեջանական բանակի Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման գործողություն։ Տեղի է ունեցել 1993-ի մարտի 27-ից ապրիլի 2-ը։
ի մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել է հյուսիասրևմտյան ռազմաճակատում։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քելբաջարում տեղակայված խմբավորումներին առաջադրանք է տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերին։ Դա ստիպել է ՊԲ հրամանատարությանը առժամանակ հետաձգել «Պուշկենյալ» բարձունքի գրոհը և հոգալ ԼՂՀ հյուսիասրեմտյան դարպասների պաշտպանության մասին։ Կարճ ժամանակում ավարտելով զինուժի և տեխնիկական միջոցների վերախմբավորումը՝ ռազմաճակատի հյուսիասրեմտյան հատվածում ստեղծվել է պաշտպանական ուժեղ պատնեշ, որն ի չիք է դարձրել ադրբեջանական զինուժի Մարտակերտի շրջանում խորանալու բոլոր փորձերը։ Մարտի 27-ին ՊԲ ստորաբաժանումները, նախօրոք կանխարգելիչ հետախուզությամբ ուղեկցվող մի շարք հարվածներից հետո, 3 տարբեր ուղղություններով սկսել են Քելբաջարի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հանկարծահաս հարվածներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Աղդաբան, Զարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և հասնել ԼՂՀ պետական սահմանին։ Նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և միաժամանակ ընդլայնել ու վնասազերծել կենսական կարևոր նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը՝ ՊԲ զինո1(խ մարտի 29-ին մտել է