Լույս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գոգնոցի արցունքները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Լույս)

Վարդան Հակոբյան

Սպասում
ԼՈՒՅՍ



Լույս, ինձ մենակ չթողնես դու,
Ուղեկցիր ինձ,
Ուղեկցեմ քեզ
                դեպի խորքը,
                դեպի հեռուն
                դեռ անանուն։

Լույս, ինձ տխուր չթողնես դու,
Բացվիր իմ մեջ,
Բացվեմ քո մեջ՝
                հողոտ լինենք,
                լինենք արդար,
                ամբողջանանք։

Լույս, ինձ աներգ չթողնես դու,
Չբեր հարսն էլ
Թող իմ երգով
                բերրիանա,
                զավակ ծնի,
                հավերժանա։

Լույս, ինձ անլուր չթողնես դու,
Թե հողվեմ էլ՝
Գտիր մի դուռ,
                մի շող ձգիր,
                մի տող գտիր,
                ծլարձակեմ...

Լույս, ինձ անլույս չթողնես դու,
Առաջնորդիր,
Տար ինձ քեզ հետ՝
                դեպի երգը,
                դեպի եռքը,
                ելքը դժվար։

Աստծո լույս, լույս անսպառ...