Հաղթական ամբոխը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հաղթական ամբոխը

Հովհաննես Թումանյան

[ 490 ] 

ՀԱՂԹԱԿԱՆ ԱՄԲՈԽԸ

Մենք հին ազնվական տուն էինք․ պապական կալվածներ ունեինք[1], ավանդական հարգանք մեր գավառում։ Արդեն խոնարհել էր մեր փառքը դեպի մուտքը, և մեր շեմքից փչում էր տնանկության հոտը։ Սակայն մաքուր, անձնվեր մեծագործությունների[2] լեռներ կային մեր ետևը, և մեր կողմերն անցած կամ ապրող ամեն մեկը մեր դռնից անցնելիս գլուխը շարժում էր[3], ցավելով հառաչում ու հիշում, թե որքան հյուրասիրվել, քանի անգամ ապաստան է գտել, հովանի գտել այն հոյակապ տանը, որի[4] մեջ այժմ հոգվոց էր քաշում դառն աղքատությունը։ Ժողովրդի մեջ ավանդություններ[5] էին պատմում մեր պապերի սխրագործությունների մասին, իսկ ծերերը ոգևորվելով պատմում էին իրանց աչքով տեսածները և զարմացնում էին լսողներին։ Այդ փառավոր տոհմի[6] վերջին շառավիղներից նշանավորը իմ հայրն էր։ Նա, ինչպես մի փառահեղ ապարանքի ամենալավ[7] բեկորը, բարձր կանգնած էր մեր[8] վայր ընկած ցեղի մեջ, և մեր ամբողջ ցեղը դեպի նրան տածում էր որդիական հարգանք– իբրև իրան նահապետի, ինչպես եկել էր որդուց որդի։ Նա[9] մի վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, սիրտը սաստիկ լայն և զգացմունքները խոր–անհուն խոր։ Նա շատ անփույթ բնավորություն ուներ և հաճախ շատ զվարճախոսել ու սրախոսել գիտեր։ Նրա սրախոսություններից շատերն առած են դարձել ժողովրդի բերանում, իսկ նրա վերին աստիճանի անփույթ ու անշահասեր[10] արարքները անեկդոտների կարգն են անցել։ Բայց այսուամենայնիվ նա մի մշտական–անբաժան, վիշտ ուներ իրան հետ[11], որ, չնայելով նրա դյուրամատչելի և զվարթ բնավորությանը, նրան դարձնում էր պատկառելի, վեհ և հաճախ ահավոր։ Նա այդ վիշտը ոչ ոքի չհայտնեց, ոչ ոք էլ չիմացավ։ Սակայն[12] ժամեր էին լինում, երբ ինձ թվում էր, որ այդ [ 491 ] վիշտը ավելի մեծանում էր, նկատելի էր դառնում, և ես բռնում էի նրան, կարծես թե հասկանում էի, թեև մութն ու անորոշ[13]– գուցե իմ արյունով՝ նրա հոգու և զգացմունքի այն մասը, որ նա տվել էր ինձ։ Այդ ժամերը մեր տան երեկոներն էին։ Նա աշխատանքից վերադառնալուց, շուտով ընթրելուց հետո[14], տնային սովորական, առօրյա հոգսերից, խոսակցությունից հետո յուր գլխավերևից ներքև էր բերում սազն, ու թինկը տալիս։ Այդ ժամանակ նա բոլորովին փոխվում էր– փոխվում էր մեր ամբողջ տունը։ Նա ածում էր ու երբեմն երգում։ Ածում էր արևելյան թախծալի, հառաչող, խո՜ր հառաչող եղանակներ ու երգում խոր ընկած, կոտրված ձայնով։ Մենք ցամաքած լսում էինք, բայց ավելի նայում էինք։ Նայում էինք նրա դեմքին։ Տխուր բոցով այրվող աչքերը նայում էին հեռո՜ւ, հեռո՜ւ, մեզանից դենը, պատից դենը, մեր աշխարհքից դենը․․․ և հառաչող առաձգական ձայնը գնում էր նրա ետևից[15]․․․

Իմ հոգին էլ նրան էր հետևում, և ինձ թվում էր, թե հասկանում էր նրա վիշտը[16]։

Բայց ես[17] իմ պարտականությունն ունեմ։

Մի ժամանակ կառավարությունից երկրաչափ եկավ մեր կողմերը՝ մասնավոր մարդկանց ու արքունական հողերի սահմանները որոշելու։ Մինչև այդ ժամանակ որոշ չէին սահմանները։ Մասնավոր կալվածատերերը հրավիրվեցան՝ ցույց տալու իրանց կալվածների սահմանները և ապացուցելու իրանց կալվածատիրական[18] իրավունքները։ Իմ հայրն էլ կանչվեց։

Այդ ժամանակ ես ուսանում էի քաղաքում։ Հեռու էի այն բոլոր դավերից ու շփոթություններից, որոնց մեջ ընկել էր մեր տունը։ Նրանք ինձ գրում էին, տեղեկություններ էին տալիս, թե ինչ նեղությունների մեջ են ընկել[19], խնդրում էին, որ մի բան իմացող մարդու հարցնեմ, թե ի՛նչ անեն, ինչպե՛ս վարվեն, իսկ ես․․․ կարդում էի հայտնի ուղղությամբ, [ 492 ] կարեկցում էի ժողովրդին, սիրում էի ժողովուրդը, երազում էի ժողովրդի երջանկությունը։

(Դոկումենտները, որ հետո ենք <1 անընթ.> ագենտի դրդմամբ գյուղացոց խռովությունը. Գրիշկի թդթերը)։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Ժողովրդին նեղացնում են վաշխառուները, պաշտոնյաները, ազնվականները, ժողովուրդը տկար է, չի կարողանում գլուխ բարձրացնել․․․

Այդ ժամանակները նամակ ստացա մեր տանից. եղբայրս գրում էր, թե ագենտն եկավ, ժողովրդին գրգռեց, և ժողովուրդը կանգնել է, թե[20] մեր հողերը հասարակությանն են պատկանում[21], պետք է մենք էլ հարկ վճարենք[22]։

Ահա քեզ․․․ ժողովուրդը[23] կանգնել է ազնվականների դեմ– իմ հոր դեմ։

Քայց իմ հայրը մի բարի մարդ է, մեր հողերը մենք բահրով չենք տալիս– ով ուզում է՝ օգտվում է, մենք չենք նեղել, չենք․․․

Նամակաբեր գյուղացուն է հարցնում, հետը խոսում։

– Դե՛, ասում են՝ աղբեր ենք– լծքաշ ըլենք, ի՞նչ է պատճառը. ես խարջ եմ տալիս․․․ Ու Հանես աղեն[24] կռիվ էր գնացել– Գրիշկեն ի՞նչ է արել, որ նա էլ․․․

– Ճշմարիտ են արել․․․

– (Ուրախանալով) Դե որ դու էլ ես այդպես ասում– էլ ի՞նչ կա․․․

Գնում է, լուր տանում։

Ագենտի կողմնակի միջոցները– բողոք գրել է տալիս, թե փոխիր մեր քահանային, որ ստիպեն, շշկլացնեն։

Հայրը ներկայանում Է հանձնաժողովին– հայտնում է.

– Մենք հին ազնվականներ ենք, պապից պապ տիրել ենք այս հողերին– դրանց համար թղթեր ունենք (մի մասը կորցրել ենք), և վկա է մեր ամբողջ գավառը։ [ 493 ] Հետո ագենտն առանձին խոսում է գեղական հասարակության հետ։ Նրանք ասում են, որ ճիշտ է, ունեն, իրանցից ամենածերն աչքը բաց է արել՝ այդ հողերը տեսել է նրանց ձեռքին։

Մեկը– Ես իմ ջահել ժամանակ տեսել եմ, որ նրանք այնտեղից տալիս էին վրացիներին բահրով ու փող էին առնում։

Մյուսը– Ես ինքս 40 տարի առաջ կապալով վերցրել եմ։

Մյուսը– Հա, դրանցը ճիշտ է։

Ագենտ[25]– Երբ որ ձեզ կհարցնեն– ասացեք, որ այդ հողերը մերն են, մեր հասարակությանն են պատկանում, մենք ենք բաժին տվել, ասացեք, որ դրանք հարկ են տվել այդ հողերը վարելու համար։

Ամբ<ոխը>[26]– Ինչպե՞ս ասենք, որ նա դոկումենտները հանի՞։

Ագենտ– Նրա պատասխանը ես կտամ– ես թագավորից նշանակված եմ, որ ազնվականների հողերը խլեմ, տամ ձեզ։

Ագենտը խոսում է գյուղացիների հետ, որ ապրանքը քշեն հանդից․– Ոչ մի տեղ իրավունք չունեն։

Ամբ<ոխ>– Այ տղա, գնացեք բերեք իրանց տունն արեք։

Ագենտ– Դուռն էլ չի իրանցը։

Ամբոխը– Հա՛, հա՛, հա՛, դուռն էլ չի իրանցը։

Ագենտ– Իրավունք չունեն հասարակության ճանապարհներով ման գալու, ջուրը խմելու։

Ամբ<ոխը>– Հա՛, հա՛, հա՛․․․

Ապա բռնում են[27] մի ազնվականի ճանապարհի կիսին, թե իրավունք չունես մեր ճանապարհով ման գալու։

Ազն<վականը>– Բաս ի՞նչ անեմ։

Ամբ<ոխը>– Կանգնիր–մնա այստեղ։

Մյուսը– Այդտեղ իրավունք չունի կանգնելու։

Երրորդը– Թող թռչի օդի միջով։

Բոլորը– Հա՛, հա՛, հա՛,– վերցնում են, տանում,– այդպես [ 494 ] տարեք–տանիցը դուրս չգա։ Ապա կտրում են հարսի առաջը, որ կուժն ուսին գալիս է ջրից։

Ամբ<ոխը> – Դրան էլ, դրան էլ–ոտները բարձրացրեք․․․ Հա՛, հա՛, հա՛․․․

Հարսը – Ամոթ չի՞ ձեզ համար– գործ ունեք, վեճ ունեք՝ տղամարդկանց հետ տեսեք։

Ամբ<ոխը>– Դո՛ւ ես մեր ջուրը բերում.– Իրավունք չունեք մեր ջուրը խմելու։

Մեկը – Ջուրը դատարկեցեք։

(Խլում են կուժն ու դատարկում)– Դե գնա, էլ ջուրը չգաս։

Հարսը վերցնում է դատարկ կուժն ու լալով գնում։

Ամբ<ոխը> –Հա՛, հա՛, հա՛, այս անգամ խնայեցինք, մին էլ եթե աղբյուրն ես եկել, մենք գիտենք՝ ինչ կանենք։

Մեկը– Ինչ լավ կլինի՜, որ մին էլ գա– հա՛, հա՛, հա՛․․․


Հայրը նեղված եկել է քաղաք որդու մոտ– մի ճար անեն։

Գիշերը քնած են, հայրը հոգնած․– նույն սենյակում որդին նստած մտածում է, իրան-իրան խոսում,– Տմարդի մարդիկ, գյադանե՜ր և այլն։

Հանկարծ հայրն սկսում է երազում խոսել– և այլն– Ռոստո՛մ, գրիր Հովհաննեսին– իմացրու։ Ես ձեզ ցույց կտամ, անիրավնե՜ր։

X-ը սաստիկ խոր զգացված։

Մաքառումն[28]–մենախոսություն.– Օ՜, խեղճ հայր, միթե՞ քո տանջանքն ավելի մեծ չէ, քան իմ հիմար սկզբունքը[29]– ոչ, քեզ պետք է մխիթարել։ (Բայց մյուս օրը դարձյալ բան չի անում– մանավանդ բանն էլ բանից անց է կացել)։ Հայրը վերադառնում է– գյուղացիք իբրև հաղթողներ, նոր բռնություն ու վիրավորանք– նա զայրացած հրացանն արձակում է ամբոխի մեջ– դառնում մարդասպան։

X-ը վերջում, երբ որ գնում է հայրենի գյուղը– գյուղացիք նրան ետ են տալիս– իրավունք չունես։

  1. [մեր]
  2. [հիշատակի էր]
  3. [ու]
  4. [այն]
  5. [կային]
  6. տոհմի[ց]
  7. [ամենաաչքի ընկնող մի]
  8. [տոհմական]
  9. [թեև]
  10. [բնավորության]
  11. [որ երբեք չհայտնեց]
  12. [ինձ թվում է, որ ես]
  13. [բայց]
  14. [թիկն էր տալիս]
  15. հետևում էր նրան
  16. [Դե վերջապես նա ինձ էր կտակում իր [այն վիշտը]
  17. [ուրիշ բան եմ պատմելու]
  18. [տերու<նական>]
  19. [հարցնում էին]
  20. [այդ]
  21. [եթե ուզում ենք օգտվել]
  22. [եթե ոչ]
  23. [գլուխ է բարձրացրել]
  24. [ազնիվ]
  25. [Դոկ<ումենտները>]
  26. [թող բերեն իր]
  27. [մեկ]
  28. [<1 անընթ․> մտքի]
  29. [բայց ոչ թող]