Հայնեին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Heinrich Heine Հայնեին

Եղիշե Չարենց

Անակրեոնի գերեզմանը

[ 456 ]

ՀԱՅՆԵԻՆ


Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,—
Հնչում էր քո ձայնը,
Կանչում էր քո ձայնը,

Ինչպես վաղորդայնը...
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե․․․

Խիզախ թմբկահա՛ր դու,
Մարտիկ ու պոետ,

Աշխարհը ու մարդը
Երգում էր քո հետ.
Գալիքն ու աշխարհը,
Քո օրն ու քո դարը —
Երկինքը օտա՛ր էր

Երգին քո հավետ...

Օ, Հա՛յնրիխ Հա՛յնե,
Մարտիկ ու պոետ։—