«Բարի իրիկուն, վշտալի մայրեր...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
«Հրացաններ են ճայթում սրտիս մեջ...» «Բարի իրիկուն, վշտալի մայրեր...»

Հովհաննես Թումանյան

«Նըրանց չըթաղեցին քրիստոնեի ծեսով...»



* * *


Բարի իրիկուն, վշտալի մայրեր,
Ի՛նչ ցեղ էլ լինեք,
Ի՛նչ տեղ էլ լինեք,
.    .    .    .    ու սուգ

Իմ մայրերն եք դուք.
[Իմ մայրն էլ ձեզ պես,
Դուք էլ նրա պես,
Ճըրագի առջև,
Կըրակի առջև,

Դռան առաջև
Կամ լուսամուտի,]
Անկողնում անքուն
Պտույտ եք գալիս
Ճամբա եք պահում

Երբ պետք է ծեգի,
Երբ պետք է մըթնի,
[Երբ պետք է օրն անցնի,
Երբ կյանքը անցնի–
Տանջանքը անցնի]

[   .    .    .    .    .    .    .      ]
Բարի իրիկուն, վշտալի մայրեր,
Որ գիշերն՝ անքուն, ցերեկը՝ երեր
Մի հոգս ունիք լոկ,
Ե՞րբ պիտի արդյոք

Էս կյանքը անցնի,
Տանջանքը անցնի։
Ի՛նչ ցեղ էլ լինեք,
Ի՛նչ տեղ էլ լինեք,
.    .    .    .    .    ու սուգ

Իմ մայրերն եք դուք։


1916