Բարի իրիկուն, վշտալի մայրեր...
Արտաքին տեսք
* * *
Բարի իրիկուն, վշտալի մայրեր,
Ի՛նչ ցեղ էլ լինեք,
Ի՛նչ տեղ էլ լինեք,
. . . . ու սուգ
5
Իմ մայրերն եք դուք.
[Իմ մայրն էլ ձեզ պես,
Դուք էլ նրա պես,
Ճըրագի առջև,
Կըրակի առջև,
10
Դռան առաջև
Կամ լուսամուտի,]
Անկողնում անքուն
Պտույտ եք գալիս
Ճամբա եք պահում
15
Երբ պետք է ծեգի,
Երբ պետք է մըթնի,
[Երբ պետք է օրն անցնի,
Երբ կյանքը անցնի–
Տանջանքը անցնի]
20
[ . . . . . . . ]
Բարի իրիկուն, վշտալի մայրեր,
Որ գիշերն՝ անքուն, ցերեկը՝ երեր
Մի հոգս ունիք լոկ,
Ե՞րբ պիտի արդյոք
25
Էս կյանքը անցնի,
Տանջանքը անցնի։
Ի՛նչ ցեղ էլ լինեք,
Ի՛նչ տեղ էլ լինեք,
. . . . . ու սուգ
30
Իմ մայրերն եք դուք։
1916