«Դու մի ճարպիկ մաքսանենգ ես, լոկ ճամփորդ ես ձևանում...»
Արտաքին տեսք
* * *
Դու մի ճարպիկ մաքսանենգ ես, լոկ ճամփորդ ես ձևանում.
Ու չես ասում՝ մեզնից քեզ հետ ինչ գանձեր ես դուրս տանում:
Ինչ սիրող սիրտ, մարգրիտ վշտեր ու ինչ գոհար երազներ…
Թե իմանան՝ քեզ կբռնեն մեր աշխարհքի սահմանում։
Մայիսի 16
1920