Jump to content

«Լեռներում այս»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Լեռներում այս
Քարը ժայթքում,
Ծաղիկ է ծնում,
Լեռներում այս
Հողը ճաքում,
Երգեր է ծնում:
Այստեղ կորած մարտիկների
Ոտնահետք-փոսիկներից
Եղնիկներն անձրևաջուր են խմում,
Մրջյուններն անհայտ վայրերից
Անհայտ մարմնի գրպաններից
Հացի փշուրներ են պաշարում:
Այս լեռներում արնահոտը
Քամու տեսքով ման է գալիս,
Քնած մարդուն վտանգի մասին
Լուր է տալիս,
Լեռներից այս սեր է ժայթքում,
Դառնում ամպիկ,
Լուռ անձրևում
Իմ քաղաքում: