Խաղալիքների,
Կարկանդակնե՛րի,
Փոքրիկ ու չնչին
Բաների համար 5
Ծեծելով իրար,
Գզելով իրար,
Միշտ տխուր ու չար,
Ինչպես իսկական
Փոքրիկ գազաններ 10
Կային—չկային
Վեց երեխաներ։
2
Եվ նստել էին սյուների մոտին
Սյուները կպած իրենց ճակատին
Այդ լավ տղերքը, ինչպես հիմարներ 15
Վեց երեխաներ։
3
Իսկ այդ սյունե՞րը
Հասարակ հո՞ չեն․
Նայեցե՛ք հապա.
Դրանք սյուներ են 20
Պինդ,
Սահմանապահ...
4
Եվ այսպես ահա
Հետևե՛ք հիմա.
Ֆրանսիացի տղան՝ 25
Անունը Ժակ՝
Ուտում է մի հսկա
Կարկանդակ․..
5
Իսկ անգլիացի
Երեխա Ջոնը — 30
Բոյը թիզ ու կես —
Մեծ ախորժակով
Ուտում է ահա
Իսկական բիֆշտեկս...
6
Նայեցե՛ք Ֆրիցին. 35
Այս գերմանացին
Ուտում է կրուպայով ապուր։
Իսկական
Գերմանական
Կերակուր..․
7
40
Իսկ չնչին երեխա
Չիու—Չաո—Չին—Չուն—Չեյը —
Հանգիստ մի կողմ նստած
Խմում է իր թեյը...
8
Իսկ մեր ռուս Գավրյուշը, 45
Որքան պատում է ուժը —
Կրծում է սև բոքոն,
Որ անչափ անուշ է։
9
Իսկ Տոմը սև,
Քանի որ չկար 50
Մի այլ բան համեղ —
Տխուր ու շվար
Ուտում էր
Դառը
Մանանեխ․․․
10
55
Այդպես դեմ ու դեմ
Սյուների ետև
Նստոտած նրանք
Աղմուկով, ծեծով,
Հարայ—հրոցով 60
Անցող—դարձողին
Համոզում էին,
Որ հնուց,
Վաղուց
Հիմա ու առաջ 65
Այս արևի տակ —
— «Իմ հայրենիքն է ամենից անուշ,
Ես հերոս եմ քաջ,
Իսկ դու այլանդակ․․․»։
11
Եվ նրանցից հենց որ մեկի 70
Քիթը մի քիչ հարևանի
Կողմը թեքվեր,
Հենց որ մեկը հարևանի
Կողմը նայեր —
Ռուսը լիներ, 75
Գերմանացին,
Թե չինացին —
Մյուսն իսկույն
Հարայ կտար,
«Կա՛ց» կկանչեր, 80
Կծղրտար։
12
Եվ հարևանն հարևանին,
Որպեսզի նա սյունից չանցնի,
Իրար անցած ու շտապով —
Ճիշտ ճակատին կտար թափով։
13
85
Կռվում էին տղերքն այս մեր
Թեկուզ հաճախ, սակայն ծածուկ.
Մեկը հանկարծ եղբոր գլխին
Կտար — ու պո՜ւկ։
Մյուսն էլ, դե, 90
Իրա հերթին
Կտար սրա
Քթին—մռթին,
Հետո կրկին
Կլռեին։
14
95
Բայց մի անգամ,
Ա՛յ, իսկական
Կռիվ եղավ, այնպես կռիվ,
Որ էլ փախի,
Որ էլ թռի․․․
15
100
Տվին իրար,
Տվին իրար,
Իրար քթի,
Իրար մռթի,
Իրար աչքի, 105
Իրար մեջքի,
Վզի, դնշի,
Ամեն ինչի —
Ջարդոտեցին
Ատամ ու կող 110
Տարածեցին
Սարսափ ու դող․․․
16
Ու նորից —
Թրա՛խկ — իրար փորի,
Դնչին — բո՛ւհ, 115
Ականջին — ո՛ւհ,
Վզին — թրա՛խ,
Ուսին — ա՛խ,
Ատամներին —
Տո՛ւր, տրորի։ 120
Դրա քունքին,
Դրա փորին, —
Տալիս իրար, ո՜նց են տալիս —
Բռունցքներ են գնում — գալիս...
17
Շուրջը նրանց — 125
Աղմուկ ու լաց,
Ողջը թափած,
Իրար անցած,
Ծեծ ու կռիվ,
Ճիչ ու կական — 130
Չես հասկանում էլ ո՛չ մի բան.
Ամեն մեկը, սակայն, իրա
Ուժն է գովում —
Ամեն մեկի քիթը թեկուզ
Փշրվում է, արյունոտվում։
18
135
Իսկ երբ արդեն
Չափից անցան,
Բոլորն էլ լավ
Ծեծ ստացան,
Բոլորի էլ 140
Քթին, դնչին
Կապտած տեղեր
Երևացին —
Քիչ էր մնում մեկը մեռնի —
Հնչեց հանկարծ 145
Ոտնաձայնը
«Կոմինտերնի».․․
19
Եվ նա ասաց
Ձայնով հնչուն.
— Է՜խ, դուք տղերք, 150
Ինչո՞ւ, ինչո՞ւ
Ինչո՞ւ եք դուք, այդքան հիմար,
Իրար հանդեպ ոխից վառվում—
Այդ սյուների համար կռվում․․․
20
— Ինչո՞ւ, ինչո՞ւ։ 155
— Որովհետև
Այդ սյուները, հնուց եթե
Ձեզ իրարից չզատեին—
էլ դուք ինչո՞ւ պիտի հիմա
Իրար այդպես գզգզեիք.․․
21
160
— Ինչո՞ւ, ինչո՞ւ։
— Որովհետև
Դուք սկզբի օրից եթե
Այդպիսի կարգ սահմանեիք —
Հիմա հո դուք մի ընտանիք 165
Կկազմեիք,
Կկիսեիք թե խաղալիք,
Թե կարկանդակ—
Այն ժանմանակ
Չէիք կռվի արևի տակ։
22
17Օ
— Ինչո ւ, ինչո՞ւ։
— Որովհետև
Ամեն մեկդ այն ժամանակ
Կունենար շատ
Թե խաղալիք, թե կարկանդակ։ 175
Կլինեիք դուք հավասար.
Չէ՞ որ ոտից մինչև գլուխ
Դուք նման էք, տղերք, իրար։
23
Դրա համար շուտով վառեք
Այդ սյուները ամենուրեք, 180
Այն ժամանակ
Դուք կունենաք
Ձեր հայրենի փոքրիկ գյուղի,
Կամ խրճիթի, խարխուլ խուղի —
Ձեր նեղ 185
Տան տեղ
Դուք կունենաք աշխարքը ողջ>
Երկիրն ամբողջ —
Ու կդառնա աշխարհն ազատ
Ձեր հայրենիքը հարազատ։
24
190
Տղերքն այստեղ
Միատեղ
Վրա տվին այն սյուներին։
— Էլ չենք դառնա մենք ձեր գերին։
Եվ պոկեցին 195
Դրանք իսկույն,
Չթողեցին
էլ ոչ մի սյուն։
25
Իսկ հետս,
Վեց հոգով 200
Այդ նույն տեղում սեղան բացին,
Եվ առաջին անգամ կյանքում
Միասին
Նստեցին հացի։
26
«Առաջինը» ապուր էր — 205
Կրուպայով ապուր —
Իսկական
Գերմանական
Կերակուր։
27
Որպես երկրորդ 210
Տե՛ս մի, տե՛ս —
Տրվեց անգլիական բիֆշտեկս։
28
Ա՜յ քեզ ճաշ,
էլ ինչ ճաշ է, էլ ի՞նչ ճաշ —
Ոչ բոքոն կա, ոչ լավաշ․․․