Jump to content

Բեգնի Դ.— «Լենա»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 256 ]

ԴԵՄՅԱՆ ԲԵԴՆԻ

«ԼԵՆԱ»


1912 թ. ապրիլի 4
(Բանվորների գնդակահարումը Լենայում)


Փարված իր փոքրիկ երեխաներին՝
Մարդուն է ահա կինը սպասում։
— 0, մի՛ սպասի՛ր, նա ետ չի′ գալու,
Թշնամու գնդակն հատու էր ու սուր։
5 Նա ընկավ դաշտում, և ո՛չ թե մենակ.
Քո ավագ որդին, մեռած աչքերով,
Դաժան թշնամու հարվածների տակ
Իր բանվոր հոր հետ պառկել է խռով։
Եվ շուրջը նրանց — ընկեր, բարեկամ
10 Ընկել են՝ կազմած ա՛լ հողաբլուր․
Եվ տաք վերքերից բանվորի արյան
Հեղեղն է հոսում կարմիր ու հուրհուր։
Փայլում է գարնան արևը պայծառ.
Չի՛ պատժի աստված չարագործներին...
15 — Եղբայրնե՛ր, о՜ , թո՛ղ անիծվի՛ նա հար.
Ով որ մոռանա այս օրը խավար,
Ով այս արյունը թշնամուն ների։