Jump to content

Բելգիա—Լիեժ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 241 ]


ԲԵԼԳԻԱ — ԼԻԵԺ

(ճամփորդական տետրակից)



Առավոտ կանուխ արթնացա ես․
Գնացքը սահում էր դանդաղ—
Ու փռվում էր աչքերիս դիմացը
Երկաթե ծառերի մի անտառ։

5 Բլուրներ էին մոխրագույն,
Կողերին՝ երկաթե ռելսեր.
Կամարներ կորգիծ ու բեկուն —
Եվ ամբո՛ղջը, ամբո՛ղջը ռելսե։ —

Իսկ հետո — մարգեր մուգ կանաչ
10 Եվ ամեն մի մատնաչափն այնտեղ—
Մարդկային մատներով բանած
Ծաղկանկար հանդեր...

Ու նորից՝ տներ բետոնե
Վիթխարի դռներ ապակի,
15 Մի կամուրջ հսկա, մի թունել
Ու կամարներ կրկին...

Ու նորից գործարան ու մարգ,
Շառաչուն երկաթ ու կանաչ





[ 242 ]

Սահեցին, ձգվեցին երկար
20 Իմ աչքերի առաջ։

Եվ թվում էր ինձ, թե տեսնում եմ
Ես իմ դեմ — մեր վաղուց երազածը․․․
Թե այստեղ բռնկվի ցասումը—
Այնպես հե՛շտ է հետո — մնացածը.․․

25 Այնպես հեշտ է հետո... Օ, դեմս
Երկաթի խնդում էր ու հիացք էր․․․
Ու բոլորը թողած իր ետևը,
Սահելով հեռանում էր գնացքր։

1925