«Այլեւս չեմ գա»։
Չեմ։
Իրավունք ունես։ Եվ ես կփորձեմ
Իմը դարձնել քո «Չեմ»-ի
«Չ»-ն։
Ինչո՞ւ չէ։
Դու արաժանն ես
Ծաղկունյաց,
Որ ես կուզենայի ունենալ
Թեկուզ իմ երազների միջից հանած լինեն,
Թեկուզ իմ թախիծների միջից հանած լինեն,
ՈՒնենալ որպես
Շունչ,
Շնչառություն։
Խնձորը կտցել է վայրի հավքը
Ու թողել
Ծառի վրա։
Ծառը գնում է։
Ծառը նման է քո «Չեմ»-ի մեծատառ
«Չ»-ին։
Քո «Չեմուչեմի» «Չ»-ն։
Այսքանը։
Բարեւ։