Այս գիշեր իմ սրտում, այս գիշեր…
Արտաքին տեսք
* * *
Այս գիշեր իմ սրտում, այս գիշեր,
Վարդեր են բացվում — վերքե՜ր,
Անցեր լոսեղե՜ն, անցե՜ք հուշեր,
Մոռացված, կորած իմ երգեր…
Այս գիշեր ես հեռվում եմ, հեռվո՜ւմ,
Կարծես հայրենք եմ դարձել.—
Օ, սիրտ իմ, ո՞ւմ հետ ես կռվում,
Ո՞ւմ հետ ես ուզում դու մրցել…
Նայիր մեր սարերը ճերմա՜կ —
Ձմե՜ռն է, ձմե՜ռն է ծաղկում…
Օ, սիրտ իմ, օտար երկնի տակ
Մեռնում ես անտուն ու անքուն…
Հիշո՞ւմ են արդյոք քեզ այնտեղ,
Անունըդ տալի՞ս են արդյոք…
Օ, սիրտ իմ, լռի՛ր ամեն տեղ —
Թաղիր և մրմունջ, և մորմոք…