Անհայտ բառերով երգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի ծառի պատմություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անհայտ բառերով երգ)

Վարդան Հակոբյան

Բաբելոնից հետո
ԱՆՀԱՅՏ ԲԱՌԵՐՈՎ ԵՐԳ


Գեղեցկության մի սպանիչ տեսարան ուր
վարագույրը երբեք չի փակվելու

Համր է մութը անշարժ քամու նման
եւ մենք ոտքի տակ ենք տալիս անսահմանությունը
անընդհատ մեզ վարժելով սահմաններին

բոլոր բանտերի պատերին
հուշաքարեր դրեք համեստ գրությամբ թե
որ բանտում որ բանաստեղծ որքան է նստել եւ
մտցրեք բերդերի գովազդային հոլովակի մեջ

Ավելի սպիտակ է
քան չէ

Ես չեմ ծնվել իմ ծնված օրը (անհայտ բառերով երգ)
խավարը հղի է միշտ եւ լույսը գալիս է վերջում