Որթատունկի աստվածն ուրախ
Թույլ է տալիս երեք բաժակ
Ըմպել քեֆին երեկոյան։
Առաջինը՝ Շնորհների 5
Կենացն անբիծ ու ամոթխած,
Երկրորդ բաժակը՝ կարմրադեմ
Եվ կարմրաշուրթ առողջության,
Երրորդն՝ ազնիվ մտերմության։
Իմաստունը երրորդից վերջ 10
Վայր է առնում դափնին գլխից
Եվ ուղերձ է արդեն հղում
Հանդստավետ Մորփեոսին։