Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
[ 465 ]
DERB UND TOCHTIG
ՊԻՆԴ ԵՎ ԱՄՈԻՐ
(Գյոթերից)
Աշխատանքը պոետի,
Օ, խիզախ է հար։
Էլ ի՞նչ եք ինձ հայհոյում
Անվերջ, անդադար։
5
Եթե պահը տանջանքի
Դառը թվար մեզ —
Կլինեինք կրկնակի
Մենք համեստ ու հեզ:
Համեստությունը թողնենք
10
Կույսերին բողբոջ,
Որ քնքշությունն են սիրում,
Կոպտությունը — ո՛չ։
Համեստությունը,— օ, նա
Հարկավոր է, երբ
15
Իմաստությունն է խոսում
Խորիմաստ, մեզ հետ։
Աշխատանքը պոետի
Օ, խիզախ է հար.
Երգի՛ր,— քեզ հետ կլինեն
20
Սրտերն հրավառ։
|
|