Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՆՏԱՆՏԻՆ—ՄԵՆՔ
Անտա՛նտս,
Տե՛ս,
Քեզ լիզում է էսօր
Երկաթե,
5
ԹեԺ մի քրքիջ։
Ես կրկին երգում եմ քեզ—մահ։
Ոնց որ ոխ ցնդած բանվորի—
Զգու՞մ ես կամքը ճզմած
Ռուրի։
10
է՛սսեն,
Քեզ
Երկաթե թաթով
Մինչև ե՞րբ,
Ե՞րբ ճզմե նա։
15
Լսու՞մ ես՝ երկաթո՛վ գա թող,
Թող թոփի քանդո՛ղ հեքիաթով,
Որ լոկ ոխ քեզ մնա։
Է՜յ
Ռու՛ր
20
Կամ մեզ հետ, կամ սա՛․
|
|
Լսո՞ւմ ես՝ կամ կռիվ, կամ կոշիկ․—
Հիլֆերդինգ —
Վելս վաքսով վաքսած
Գարշապար Ստիննեսի—Ֆոշի։
25
Թո՛ղ,
Ռո՛ւր,
Թող հո՛ւր քեզ մնա բաժին։
Ռո՛ւր,
էգուց —
30
Կփոխվի հացի նա։
Լսո՞ւմ ես․
Կա՛նք.
Կքանդենք։
Լսո՞ւմ ես,
35
Ստիննեսի հանդեպ —
Կա
Երրորդ
Ինտերնացիոնալ։
Մե՛նք կանք։
40
Կա կամք։
Կա միլիոն, տրիլիոն Հանսիվանհաբե
Լսո՞ւմ ես՝
նի՛ն կա,
45
Կամ
Կա
P.
K.
П.
|
|
60
Վերջապես կա՛մքը կա քո զորեղ,
Ռու՛ր,
Հու՛ր դու,
Զսպած զսպանակ։
Դու գիտե՞ս,
55
Գիտե՞ս թե նրանց
Մինչև ու՜ր կարող ես թռցնել—
Երկաթե շղթադ թե բանաս։
Մինչև ո՞ւր...
Բեռլինից,
60
Փարիզից—
Մինչև Մա՞րս,
Ուրա՞ն,
Թե Լուսին—
Իդութոզը Բեռլինի բոգի
65
Ու Ֆոշի փոշին։
|
|