Jump to content

III ինտերնացիոնալ Р. К․ П․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
III ինտերնացիոնալ Р. К․ П․

[ 141 ]

III ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ-P. К. П.


Է՛յ,
Բարձրացիր.
Գնա՜նք—գնաց՜նք—գնա՜նք։
Հայաստանից—Թունիս։
5 Դոն։
Լոնդոնից—Դունայ։
Միլիոն տոնն ուժ,
Միլիարդանոց տոննաժ։

Երկաթից ու կամքից է մեր շոգենավը։
10 Մեր շոգենավը— մե՛նք ենք։
Մեր կամքը միլիարդի— մեր դինամոն է։
է՜յ—է՜յ,
Ով կա վրեն։
Ով որ կա— պատրա՛ստ միշտ։
15 Ով որ կա— թող չքնի։
Դեռ հեռու է ցամաքը։
Փոթորիկը դեռ ընդդիմանում է։
Ցամաքը դեռ ու՞ր է.
Ահա Լոզանը,
20 Ահա Ռու՛րը։

[ 142 ]

Մեր նավը կոչվում է դիկտատու՛րա։
Ռեյսը— էստեղից կոմունիզմ։

Մեր դեմ ոչի՛նչ չկա որ դիմանա։
Երկի՞նքը.
25 Երկինքը ծեր կանանց խաբի թո՛ղ։
Կրո՞նը։
Աստվածային կապե՞ր․․․
Մեր կրոնը կոչվում է— «Կապիտալ»,
Մեր կապը— Р. К․ П․
30 Մեր դեմ— եդե՛մը Մարքսի գծած,
Մեր դեմ— Կոմունը։
Մե՛րն է,
Կիսաբա՛ց է։
Էն, որ երազե՛լ ենք․
35 Սավետական կարգեր էլեկտրիֆիկա՛ցիա։

Մեզ գտել—
Նետել է Հոկտեմբերը։
Հոկտեմբերը—
Զնդանն էր մեր գնդերի։
40 Հոկտեմբերը կապեց Հնդուչին ու Դունայ։
Հոկտեմբերը բերեց մեզ—ռումբ։
Հոկտեմբերը բերց մեզ—թնդանոթ։
Միլիոն տոնն ուժ։
Միլիարդանոց տոննաժ։
45 Հոկտեմբերը մեր տոնն էր ընդհանուր։

Կամք։
Զգված մկա՛ն էր Հոկտեմբերը։
Ռումբ։
Թմբուկ։

[ 143 ]

50 Թնդյուն էր Հոկտեմբերը։
Հոկտեմբերը — շրապնե՛լ էր։
Գնդացի՛ր էր։
Հոկտեմբերը զնգաց —
էյ,
55 Բարձրացի՛ր էլ,
Դեպի բուրգեր ցրտի,
Դեպի բերդեր արյան —
Էյ,
Բարձրացի՛ր,
60 Պրոլետարիատ։

Ելավ։
Թնդաց։
Պայթեց։
Ելավ հաղթեց։
65 Հազար Քերզոն թող դա,
Հազար ոսոխ—
Մեր դեմ էլ ի՞նչը կդիմանա։
Մեր մի թևը— Մոսկով է,
Ձգվել է Երևան,
70 Անցել է Շահթախտից—
Ծայրը ո՞ւր է․
— Պերո՛ւ է,
Ռո՛ւր է.
Անցել է Ցեյլոնը,
75 Սինգապուրը —
Հասել է Հիմալայ։

է՜յ—է՜յ,
Հիմի՝ պատրա՛ստ,
Ընկե՛ր,

[ 144 ]

80 Մեր վառոդը թող չթացանա՛ էլ.
Նէպը թող մեր թափը չկապե։

Մեր դրոշն է— III Ինտերնացիոնալը,
Մեր կապը— Р. К. П.—են։