Jump to content

Անցնում են օրեր…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անցնում են օրեր…

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Անցնում են օրեր…


Անցնո՜ւմ են օրեր… Նո՛ւյն օդը խեղդուկ, նո՛ւյն կյանքը թշվառ…
Նո՛ւյն օրհասական շավղի վըրա է զառամյալ աշխարհ…
Մարդկանց մեջ, ասես, մեռած, քարացած խիղճ, կարեկցություն,
Թույլին, անզորին չըկա ոչ մի տեղ սեր ու փրկություն։

Բայց լըռի՛ր, երգի՛չ… Արդար զայրույթով, երգով սըրտմըտած
Դու մի՛ անիծիր մեր անգութ դարը, արարքը մարդկանց.
Թե զգացմունքիդ տա՛ս ազատություն այժմյան օրերում,
Արցունքից հյուծված՝ վախճանդ կլինի սոսկալի անկում…