Եվ հայրենիքումդ դու ամենուրեք
Կը լսես, ինչպես բըռնած սար ու ձոր՝
Կը թընդա՛ քո երգն… Օ՜ր-օ՛ր-օ՛ր, օ՛ր-օ՛ր…»
ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՕՐԵՐ…
Անցնո՜ւմ են օրեր… Նո՛ւյն օդը խեղդուկ, նո՛ւյն կյանքը թշվառ…
Նո՛ւյն օրհասական շավղի վըրա է զառամյալ աշխարհ…
Մարդկանց մեջ, ասես, մեռած, քարացած խիղճ, կարեկցություն,
Թույլին, անզորին չըկա ոչ մի տեղ սեր ու փրկություն։
Բայց լըռի՛ր, երգի՛չ… Արդար զայրույթով, երգով սըրտմըտած
Դու մի՛ անիծիր մեր անգութ դարը, արարքը մարդկանց.
Թե զգացմունքիդ տա՛ս ազատություն այժմյան օրերում,
Արցունքից հյուծված՝ վախճանդ կլինի սոսկալի անկում…
ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻՆ
Լուսո սերմնացա՛ն հայրենի դաշտում,
Արդյոք դու հո՞ղն ես անբերրի գըտնում Թե՞ սերմն է փչացած.
Թե՞ ինքդ ես անուժ կամ անհամարձակ.
Տե՜ս, վըտիտ բերք է տալիս քո վաստակ. Սակա՜վ է լավ հաց։