Մայրամուտներին, երբ դու հոգնում ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշնան անձրեւի թելերով բարակ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մայրամուտներին, երբ դու հոգնում ես)

Վարդան Հակոբյան

Կռունկներ անցան
***

Մայրամուտներին, երբ դու հոգնում ես,
Մորս հայացքին քո լույսը պահ տուր.
Մորս հայացքը՝ քո դեմ բացված դուռ,
Մայրամուտներին, երբ դու հոգնում ես։
Արեւ, մայրս քեզ միշտ էլ օգնում է՝
Արտերից մութը ավլում է անդուլ.
Մայրամուտներին, երբ դու հոգնում ես,
Մորս հայացքին քո լույսը պահ տուր։