Jump to content

Աշուն-5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՇՈՒՆ-5


Գալիս է քամին, տերեւը տանում,
Ծառը մայթին նոր տերեւ է դնում։

Չորատված ճյուղեր՝ մայթերին ընկած,
Մերժված խոսքեր են հոգնած ու հանգած։

Անհաչ պառկել է գզգզված մի շուն,
նախշուն ներքնակ է տերեւների չուն։

Գետակին հասած ծառի քթի տակ
Գարուն է խաղում մի պատառ կանաչ։

Տան քար չի դառնա քարը ավարված,
Եվ ավերակ չէ ամեն ավերված։

Տաք շորացու են ամպի թելերը,
Եվ խեղճ են մի քիչ օրվա թեւերը։

Նման պահերին լռում՝ չեն խոսում,
Արեւն է հավքի կտցին արտասվում։