Աշուն (Հովհաննես Թումանյան)
Արտաքին տեսք
ԱՇՈՒՆ
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
5
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,
10
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
1908