Ես ոչինչ չեմ ուզում ասել,
ես ոչինչ չեմ ուզում գրել,
որովհետեւ լսողը
չասվածն էլ է լսում,
որովհետեւ կարդացողը
չգրվածն էլ է ընթերցում։ Իսկ ավեր երկրի ու
հողի ընդերքում այնքան են շատացել
անմեղ զոհյալները, որ երկրագնդի
պտույտները դարձել են կասկածելի ու անսովոր ծանր։
Թումանյանը ղաչաղ է դարձել եւ սարերից տուն չի գալիս։