Jump to content

Արեւի երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐԵՎԻ ԵՐԳԸ


Ոչ ոք, ոչ ոք
Չիմացավ,
Թե գիշերը
Ոնց անցավ։
Արեգակը
Մեր բարի
Կանգնեց Քիրսի
Կատարին,
Ասաց. - Արո,
Արայիկ,
Սեւակ, Մարո,
Նաիրիկ,
Ինձ պես միշտ վաղ
Արթնացեք,
Հայրիկի հետ
Ձեր այգում
Նոր-նոր ծառեր
տնկեցեք,
Որ նրա պես
Սրտաբաց,
Անցորդներին
Միշտ ասեք.

-Ձեր այգին է,
Համեցե՛ք։